Վիկտոր Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Խաչատրյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 7, 1946(1946-04-07)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 29, 2012(2012-12-29) (66 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներաժիշտ, ջութակահար և դիրիժոր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Վիկտոր Հարությունի Խաչատրյան (ապրիլի 7, 1946(1946-04-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 29, 2012(2012-12-29), Երևան, Հայաստան), ջութակահար, դիրիժոր, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1985)։

Երգչուհի Աննա Խաչատրյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Խաչատրյանը ծնվել է Երևանում, 1946 թվականի ապրիլի 7-ին։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի (1972), դիրիժորության (1996) բաժինները, որից հետո ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ Կարպ Դոմբաևի դասարանում։

Վիկտոր Խաչատրյանը եղել է Հայաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, 1990-1991 թվականին՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորի պաշտոնակատար, 1982-1987 թվականներին՝ Հայհամերգի մենակատար, 1988-1993 թվականներին՝ իր հիմնադրած «Իկար» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։

1988-2012 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1998 թվականից արժանացել է պրոֆեսորի կոչման, 2005 թվականից եղել է ամբիոնի վարիչ, նույն թվականից որպես մենակատար և դիրիժոր հանդես է եկել Հայաստանում և արտերկրում կամերային և սիմֆոնիկ նվագախմբերի հետ։

Եղել է հայ կոմպոզիտորների մի շարք երկերի առաջին կատարողը, միջազգային մրցույթների, փառատոների հանձնախմբերի անդամ։ Վիկտոր Խաչատրյանի կատարումներով թողարկվել են մի շարք ձայնապնակներ և ձայնասկավառակներ։

Երաժշտի ձայնագրությունները տեղ են գտել Հայաստանի և ԽՍՀՄ հեռուստառադիոյի ոսկե ֆոնդում։

Վիկտոր Խաչատրյանը մահացելէ Երևանում, 2012 թվականի դեկտեմբերի 29-ին[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննիսյան Թ., Վիկտոր Խաչատրյանի արվեստը. Ջութակահարի և դիրիժորի ստեղծագործական ճանապարհը, Ե., 2004:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՎԻԿՏՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]