Վիկտոր Արսլանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Արսլանով
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1947(1947-03-03) (76 տարեկան)
ԿրթությունԻվանովոյի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտությունգիտնական
ԱշխատավայրԻվանովոյի պետական համալսարան

Վիկտոր Արսլանով (ռուս.՝ Арсланов, Виктор Григорьевич, մարտի 3, 1947(1947-03-03)), արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր (1995), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի առաջատար գիտաշխատող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Իվանովոյի պետական համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետը, դրանից հետո նույն համալսարանի փիլիսոփայության բաժնի ասպիրանտուրան։

1974 թվականից դասավանդել է Իվանովոյի պետական համալսարանում (օգնական, փիլիսփայական բաժանմունքի ավագ դասախոս)։

1978 թվականից ապրում է Մոսկվայում։ Աշխատել է որպես ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի կերպարվեստի տեսության և պատմության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող[1] և տեսության բաժնի վարիչ։

1995 թվականին նրան տրվել է արվեստի պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսորի կոչում։

2008 թվականին ի թիվս այլ շատ գիտնականների` բաց նամակ է հղել Ռուսաստանի նախագահին` դպրոցում «Ուղղափառ մշակույթի հիմունքները» առարկայի դասավանդման դեմ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին պաշտպանել է թեկնածուական (ԽՍՀՄ ԳԱ Սոցիոլոգիայի ինստիտուտի Գիտական խորհրդում), իսկ 1991 թվականին՝ դոկտորական թեզը (Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Գիտական խորհրդում)։

Գիտական աշխատությունների և լրագրողական հոդվածների հեղինակ է, որոնք հրատարակվել են «Փիլիսոփայական հարցեր», «Գրականության հարցեր», «Նոր գրական հանդես», «Արվեստ», «ԽՍՀՄ-ի դեկորատիվ արվեստ», «Արվեստագիտություն», «Նկարիչ», «Հոկտեմբեր», «Տնտեսագիտական գիտություններ», «20-րդ դար և աշխարհ» և այլ ամսագրերում, ինչպես նաև` Հունգարիայում, Գերմանիայում և Չինաստանում (2017 թվականին չինարեն է թարգմանվել Շանհայում տպագրվել է «Արվեստի մահվան մասին լեգենդ» գիրքը)։

Վերակառուցման ժամանակ և հետագայում ժողովրդավարության դիրքերից քննադատել է ազատական տնտեսական բարեփոխումները (հոդվածներ է հրապարակել «20-րդ դար և աշխարհ» /1989, №1/, «Հոկտեմբեր» /1990, №12 /, «Տնտեսագիտական գիտություններ» /1991, №1-2/, «Նեզավիսիմայա գազետա» /1991 թվականից հետո/, ելույթներ է ունեցել «Ազատության» ռադիոկայանով)` ապացուցելով, որ նրանք ճանապարհ են հարթում «գանգստերական կապիտալիզմի» համար։

Եղել է Մ. Լիֆշիցի աշակերտը, որի հետ ծանոթացել է 1968 թվականին։ 1978 թվականից աշխատել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտի գեղագիտական գիտությունների պատմության բաժնում, որը ղեկավարվում էր Լիֆշիցի կողմից։ Լիֆշիցի մահից (1983 թվական), այնուհետև` նրա այրու` Լ. Ռեյնգարդտի մահից հետո (1994 թվական) աշխատել է Միխայել Լիֆշիցի ծավալուն փիլիսոփայական արխիվի նյութերի վրա, ինչի արդյունքում կազմվել և հրատարակվել են Լիֆշիցի` «Երկխոսություն Է. Իլենկովի հետ» (2003), «Ի՞նչ է դասականը» (2004), «Ինչո՞ւ ես մոդեռնիստ չեմ» (2009), «Բավական է։ Ի պաշտպանություն սովորական մարքսիզմի» (2012), «Դոստոևսկու խնդիրը (Զրույց սատանայի հետ)» (2013) և այլ գրքեր (այս պահի դրությամբ` 12 գիրք)։ 2010 թվականին Վ. Արսլանովի խմբագրությամբ ՌԳԱ փիլիսոփայության ինստիտուտը հրատարակել է Լիֆշիցի մասին «Մ. Լիֆշից» գիրքը։

Վարում է «Մ. Լիֆշիցի արխիվը» փիլիսոփայական սեմինարը ՌԳԱ արխիվում։

Փիլիսոփայության ոլորտում պաշտպանում է Միխայել Լիֆշիցի գաղափարները, որոնք բանավիճում են նեոկանտականության և նեոմարքսիզմի հետ:Պաշտպանում է «բարձր ռեալիզմը» և դասականությունը` ի հակադրություն մեր օրերի «ինտեգրալային մոդեռնիզմի»։

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Арсланов В. Г. Западное искусствознание XX века. — М.: Традиция Академический Проект, 2005. — 861 с. — (Summa).
  • Арсланов В. Г. История западного искусствознания XX века : [Учеб. пособие для вузов]. — М.: Акад. проект, 2003. — 765 с. — (Gaudeamus).
  • Арсланов В. Г. «Критическая теория общества» Франкфуртской школы : Автореф. дис. … канд. филос. наук (09.00.01). — М., 1975. — 22 с.
  • Арсланов В. Г. Миф о смерти искусства : Эстет. идеи Франкфурт. шк. от Беньямина до «новых левых». — М.: Искусство, 1983. — 326 с.[2]
  • Арсланов В. Г. Ответы культуры на вызов времени. СССР. 30-е годы : Очерки. — М.: НИИ теории и истории изобраз. искусств, 1995. — 258 с.
  • Арсланов В. Г. Постмодернизм и русский «третий путь» : tertium datur российской культуры XX века. — М.: Культурная революция, 2007. — 651 с. — (Aestetica).[3]
  • Арсланов В. Г. Русская культура XX века. tertium datur. — М.: Альма Матер Академический проект, 2013. — 655 с.
  • Арсланов В. Г. Формальная школа в диалоге идей современного западного искусствознания : Автореф. дис. … д-ра искусствоведения (17.00.04). — М., 1991. — 48 с.
  • Арсланов В. Г. Формальная школа в западном искусствознании : (Основные направления. Критика. Ист. судьбы). — М.: НИИ теории и истории изобраз. искусств, 1992. — 247 с.[4]
  • Арсланов В. Г. Теория и история искусствознания. Античность. Средние века. Возрождение, — М.: Академический проект; Культура, 2015. – 436 с. – (Концепции).
  • Арсланов В. Г. Теория и история искусствознания. Просвещение. Ф. Шеллинг и Г. Гегель, — М.: Академический проект; Культура, 2015. – 435 с. – (Концепции).
  • Арсланов В. Г. Теория и история искусствознания. ХХ век. Формальная школа, — М.: Академический проект; Культура, 2015. – 344 с. – (Концепции).
  • Арсланов В. Г. Теория и история искусствознания. ХХ век. Духовно-исторический метод. Социология искусства. Иконология, — М.: Академический проект; Культура, 2015. – 275 с. – (Концепции).
  • Арсланов В. Г. Теория и история искусствознания. ХХ век. Постмодернизм, -- М.: Академический проект; Культура, 2015. – 287 с. – (Концепции).
  • Арсланов В.Г. Сущее и Ничто. Постмодернизм и «Tertium datur» русской культуры ХХ века. -- СПб .: Наука, 2015. – 639 с. – (Серия «Слово о сущем»). 
  • Арсланов В. Г., Багатурия Г. А., Бузгалин А. В. Социализм 21 : 14 текстов постсоветской школы критического марксизма. — М.: Культурная революция, 2009. — 719 с. — (Проект Социализм XXI).
  • Мареев С. Н., Мареева Е. В., Арсланов В. Г. Философия XX века : Учеб. пособие для высш. шк. — М.: Акад. проект, 2001. — 462 с. — (Gaudeamus).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Виктор Григорьевич Арсланов» (ռուսերեն)։ Журнал «Философские науки»։ Վերցված է 2014-12-28 
  2. Книга была награждена дипломом Академии художеств СССР.
  3. Книга была названа «Независимой газетой» («НГ» от 27 декабря 2007 г.) в числе лучших книг года.
  4. Книга была награждена Серебряной медалью Академии художеств СССР.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]