Իվանովոյի պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվանովոյի պետական համալսարան
ռուս.՝ Ивановский государственный университет
Տեսակհամալսարան, պատմության հուշարձան և ճարտարապետական հուշարձան
Հիմնադրված է1918
ՌեկտորQ125580790?
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԻվանովո
Կայքivanovo.ac.ru
Իվանովոյի պետական համալսարան (Ռուսաստան)##
Իվանովոյի պետական համալսարան (Ռուսաստան)
Իվանովոյի պետական համալսարան, Ռուսաստան
 Ivanovo State University Վիքիպահեստում

Իվանովոյի պետական համալսարան (ռուս.՝ Ивановский государственный университет (ИвГУ)), բարձրագույն ուսումնական հաստատություն Ռուսաստանի Իվանովոյի մարզի Իվանովո քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը կազմավորվել է 1918 թվականի դեկտեմբերի 21-ին որպես Իվանովո-Վոզնեսենսկու ժողովրդական կրթության ինստիտուտ։ 1923 թվականի հուլիսի 12-ին դարձել է մանկավարժական տեխնիկում, 1932 թվականի օգոստոսի 23-ին մանկավարժական տեխնիկումի դպրոցական բաժնի հիման վրա կրկին կազմավորվել է որպես մանկավարժական ինստիտուտ։ Մինչև 1973 թվականը կոչվել է Դ. Ա. Ֆուրմանովի անվան Իվանովոյի մանկավարժական ինստիտուտ։ Համարվում է տարածաշրջանի ամենահին և ամենամեծ (2010 թվականի մարտին համալսարանն ունեցել է ավելի քան 10 000 ուսանող) համալսարաններից մեկը։

Ռուսաստանի կրթության և գիտության նախարարությունը հրաման է ստորագրել Իվանովոյի պետական համալսարանի և Շույսկու պետական մանկավարժական համալսարանի վերակազմավորման մասին։ 2014 թվականին բացվել է նոր ուսումնական կորպուսը։ 2018 թվականի սկզբին բացվել է համալսարանի մարզահամալիրը[1]։

Կադրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանում դասընթացն իրականացվում է 54 (37 բակալավրիատի և մասնագետների, ինչպես նաև 17 մագիստրոսական) ծրագրերի միջոցով, որոնք տնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներում համապատասխանում են հասարակության ժամանակակից կարիքներին։

Տարբեր տարիների համալսարանում աշխատել են ականավոր գիտնականներ, այդ թվում՝ Նիկոլայ Լուզինը, Ալեքսանդր Խինչինը, Դմիտրի Մենշովը, Անատոլի Մալցևը, Ալեքսանդր Նեկրասովը, Դմիտրի Պետրուշևսկին, Ալբերտ Մանֆրեդը, Ավենիր Ույոմովը։

Համալսարանի շրջանավարտներից են՝ Միխայիլ Դուդինը, Պավել Կուպրիյանովսկին, Լեոնիդ Տագանովը, Դմիտրի Բուշուևը, Դմիտրի Լակերբայը, Իգոր Ժուկովը, Ալեքսանդր ԱՆիկինը, Բորիս Մինցը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաթեմատիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և բնական գիտությունների ինստիտուտ
  • Հումանիտար գիտությունների ինստիտուտ
  • Սոցիալական և տնտեսական գիտությունների ինստիտուտ
  • Մասնագիտական զարգացման ինստիտուտ
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Իվանովոյի պետական համալսարանի մասնաճյուղ Շույայում
  • Իվանովոյի պետական համալսարանի մասնաճյուղ Դերբենդում (փակվել է 22.07.2014)[2]
  • Իվանովոյի պետական համալսարանի բուսաբանական այգի

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաթեմատիկայի և համակարգչային գիտության ֆակուլտետ
  • Ֆիզիկայի ֆակուլտետ
  • Կենսաբանության և քիմիայի ֆակուլտետ
  • Պատմական ֆակուլտետ
  • Բանասիրական ֆակուլտետ
  • Տնտեսական ֆակուլտետ
  • Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ
  • Իրավական ֆակուլտետ
  • Սոցիոլոգիական և հոգեբանական ֆակուլտետ
  • Օտարերկրյա մասնագետների վերապատրաստման ֆակուլտետ

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Իվանովոյի պետական համալսարանի հիման վրա ստեղծվել է «Կոմպլեքս-ֆինանս» հետազոտական կենտրոնը, որի նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում բիզնես ծրագրերի և ձեռներեցության համար նորարարական և գործնական ուղղվածություն ունեցող գիտական նվաճումների մշակումն ու իրականացումն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Открылся новый спорткомплекс ИвГУ». www.ivanovonews.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  2. «Рособрнадзор запретил принимать студентов филиалу ИвГУ в Дербенте». www.37.ru. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվանովոյի պետական համալսարան» հոդվածին։