Վիկտոր Ազատյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտոր Ազատյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1928[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 20, 2000[1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Շահումյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1953) |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1986) |
Մասնագիտություն | բժիշկ և վիրաբույժ |
Աշխատավայր | Սրտաբանության ինստիտուտ և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ |
Վիկտոր Գրիգորի Ազատյան (հուլիսի 17, 1928[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 20, 2000[1], Երևան, Հայաստան), հայ բժիշկ, սրտավիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1988):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Ազատյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 17-ին, Թիֆլիսում։ 1947 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցն ու ընունվել Երևանի բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1953 թվականին։ Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանից, եղել վիրաբուժական բաժանմունքի վարիչ, այնուհետև՝ շրջանի գլխավոր բժիշկ։ 1959 թվականին ավարտել է Երևանի պետական բժշտական ինստիտուտի կլինիկական օրդինարտուրան։ 1966-1974 թվականներին եղել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի սրտի ձեռքբերովի արատների բաժանմունքի վարիչ, 1974-1993 թվականներին` Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի սրտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, 1975-1978 թվականներին միաժամանակ, ինստիտուտի փոխտնօրեն[2]։
Լինելով նշանավոր սրտաբան, գիտնական և հասարակական գործիչ, ակադեմիկոս Ալեքսանդր Միքայելյանի ուսանողը և առաջին օգնականներից մեկը՝ Ազատյանը մեծ դեր է խաղացել Հայաստանում սրտային վիրաբուժության զարգացման գործում[3]։
Աշխատանքները վերաբերում են սրտի բնածին և ձեռքբերովի արատների վիրաբուժական բուժման, սրտի արատների ժամանակ արյան շրջանառության ախտաբանության տարբեր հարցերին։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վիրաբուժական բուժումը, 1982, տիտղթ. (խմբ.՝ Վ. Գ. Ազատյան)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=64
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «АЗАТЯН ВИКТОР ГРИГОРЬЕВИЧ (к 80-летию со дня рождения)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Ազատյան» հոդվածին։ |
|