Jump to content

Վիկտորյա Ժիլինսկայտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա Ժիլինսկայտե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 6, 1989(1989-03-06) (35 տարեկան)
Ծննդավայր՝Uray, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝WHC Lada Togliatti?, HC Astrakhanochka? և HC Kuban Krasnodar?
Հասակ՝188 սանտիմետր
Քաշ՝80 կիլոգրամ

Վիկտորյա Յուրիի Ժիլինսկայտե ( ռուս.՝ Виктория Юрьевна Жилинскайте, լիտ.՝ Viktorija Žilinskaitė. մարտի 6, 1989(1989-03-06), Uray, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի ձեռնագնդորդուհի, Կրասնոդարի Կուբան թիմի և Ռուսաստանի ձեռքի գնդակի կանանց ազգային հավաքականի խաղացող[1]։ 2009 թվականի աշխարհի առաջնության և 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոնուհի։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2009)[2]։ Մարզական նվաճումների համար 2016 թվականի օգոստոսին պարգևատրվել է Ռուսաստանի կառավարական Բարեկամություն շքանշանով[3]։

2009 թվականին ձեռքի գնդակի կանանց աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում դուրս է եկել եզրափակիչ և նվաճել ոսկե մեդալ՝ հաղթելով Ֆրանսիայի հավաքականին[4]։ Վիկտորյան մասնակցել է 2011 թվականին Բրազիլիայում կայացած ձեռքի գնդակի կանանց աշխարհի առաջնությանը[5], որտեղ Ռուսաստանի հավաքականը զբաղեցրել է 6-րդ տեղը։[փա՞ստ][ պահանջվում է մեջբերում ]

Նա ծագումով լիտվուհի է[6]։ Նրա երկվորյակ քույրը՝ Յանա Ժիլինսկայտեն, նույնպես ճանաչված ձեռնագնդորդուհի է[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 15-ին դուստր է ունեցել[8]։

Մարզական նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային մրցումներ
  • Եվրոպայի կանանց ձեռքի գնդակի գավաթի 2012 և 2014 թվականների խաղարկությունների հաղթող(Տոլյատի քաղաքի Լադա թիմի կազմում)
Ազգային մրցումներ
  • Ռուսաստանի կանանց ձեռքի գնդակի 2016 թ. առաջնության չեմպիոնուհի (Աստրախանոչկա թիմի կազմում)

Ազգային հավաքականի կազմում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամառային օլիմպիական խաղեր[9]
  • 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյում անցկացված օլիմպիական խաղերի ոսկե մեդալ
2009 թ. աշխարհի առաջնության ոսկե մեդալ
2008 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ[10][11]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «2014 European Championship Roster» (PDF). EHF. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. «Приказ Минспорттуризма № 340-нг от 22.12.2009 "О присвоении почётного спортивного звания «Заслуженный мастер спорта России»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  4. «XIX Women's World Championship 2009, China, Gold Medal Match. FRA 22-25 RUS» (PDF). International Handball Federation. 2009 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. «XX Women's World Championship 2011; Brasil – Team Roster Russia» (PDF). International Handball Federation. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. Augustis, Mindaugas (2016 թ․ օգոստոսի 18). «Lietuvio palikuonė kala olimpinį medalį Rusijai». delfi.lt (լիտվերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  7. volga.news: Сестры Жилинскайте в спорте и в жизни, abgerufen am 30. Juli 2016
  8. «Федерация гандбола России поздравляет Викторию Жилинскайте с рождением дочери!». Официальный сайт ФГР. 2018 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. «Profil de Victoria Jilinskaïté». www.sports-reference.com (անգլերեն). Վերցված է 29 août 2016-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  10. www.ihf.info: Cumulative Statistics, abgerufen am 30. Juli 2016
  11. eurohandball.com: Statistik EM 2008, abgerufen am 30. Juli 2016

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Ժիլինսկայտե» հոդվածին։