Jump to content

Վիկտորյա Դոնդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա Դոնդա
իսպ.՝ Victoria Donda
Դիմանկար
Ծնվել է1977[1][2]
ԾննդավայրClandestine Center of Detention, Torture and Extermination, Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
Կրոնագնոստիցիզմ
ԿրթությունԲուենոս Այրեսի համալսարան
ԵրկերQ136342682?
Մասնագիտությունփաստաբան, իրավապաշտպան և քաղաքական գործիչ
ԱշխատատուNational Institute Against Discrimination, Xenophobia and Racism?[3]
Ծնողներհայր՝ Jose Maria Laureano Donda?[4], մայր՝ María Hilda Pérez?[5]
Զբաղեցրած պաշտոններՊատգամավորների պալատի անդամ, Պատգամավորների պալատի անդամ և Պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունFreemen of the South Movement? և Somos?[6]
🌐
 Victoria Donda Վիքիպահեստում

Վիկտորյա Դոնդա Պերես (իսպ.՝ Victoria Donda Pérez, 1977[1][2], Clandestine Center of Detention, Torture and Extermination, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի իրավապաշտպան, Արգենտինայի ազգային կոնգրեսի պատգամավոր, ներկայացնում է ձախ «Ազատների շարժում հարավից» կուսակցությունը։ «Մայիսյան հրապարակի տատիկներ» կազմակերպության համահիմնադիրներից Լեոնտինա Պուէբլա դե Պերեսի թոռնուհին է և «կեղտոտ պատերազմի» երկու զոհերի դուստրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժողովրդների պալատի ներկայացուցիչները և Մարդու իրավունքների հանձնաժողովը հանդիպել են վերլուծելու Սանտիագո Մալդոնադոյի գործը

Ծննդաբերության ժամանակ Դոնդայի մայրը գտնվել է ESMA-յում, բռնատիրական ռեժիմի կողմից իրականացվող խոշտանգման կենտրոնում։ Նրա ծնողները, Մարիա Հիլդա Պերես դե Դոնդան և Խոսե Մարիա Լաուրեանո Դոնդան համարվում են «անհետ կորած»։ Միևնույն ժամանակ նրա հորեղբայրը ռազմածովային սպա էր և պատասխանատու էր նրա ծնողների ձերբակալության, խոշտանգումների ու սպանության համար։ Ծնողների մահից հետո նորածին Վիկտորիային տվել են այլ ընտանիքի, որը ոչինչ չգիտեր նրա կենսաբանական ծնողների մասին։ 2003 թվականին «Մայիսյան հրապարակի տատիկները» և H.I.J.O.S. կազմակերպությունների օգնությամբ սկսվում են նրա իրական ծագման փնտրտուքները։ Նրա իրական ծագումը բացահայտվել է 2004 թվականին։ Այսպիսով նա դարձել է «Մայիսյան հրապարակի տատիկների» կողմից հայտնաբերված 78-րդ թոռնիկը։ Այդ ժամանակ արդեն Վիկտորիան զբաղվում էր հասարակական գործունեությամբ, մարդու իրավունքների խնդրով ու աղքատության վերաբերյալ խնդիրների լուծմամբ։ 2001 թվականի դեկտեմբերի բողոքի ակցիաների ժամանակ նա մասնակցել է խորհրդարանի շենքի զանգվածային պաշարման գործողություններին։ Սովորել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանության բաժնում, դարձել է փաստաբան և իրավապաշտպան։ Անդամակցել է «Ազատների շարժում հարավից» կուսակցությանը։ 2007 թվականին «Ճակատ հաղթանակի համար» կուսակցությունից ընտրվել է Արգենտինայի ազգային կոնգրեսի ստորին պալատ, որտեղ դարձել է ամենաերիտասարդ կին պատգամավորն ու առաջին պատգամավորը, որ «կեղտոտ պատերազմի» զոհերի երեխան էր։ Խորհրդարանում աչքի է ընկել առաջարկած մեծ թվով օրենսդրական նախագծերով, որոնք ընդլայնում էին մարդու իրավունքների պաշտպանությունը։ Հաջորդ, 2011 թվականի ընտրություններին նա մասնակցել է «Լայն առաջադեմ ճակատ»-ի կողմից, որն այնուհետև վերաձևափոխվել է` դառնալով «Առաջադեմներ» կոալիցիան։ 2015 թվականի ընտրություններին նա գլխավորել է կոալիցիայի ցուցակը։

Մարդու իրավունքների պաշտպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև իր ինքնության մասին իմանալը, Վիկտորիան արդեն հետաքրրքված էր մարդու իրավունքների պաշտպանությամբ և աղքատության խնդիրներով։ Նա աշխատում էր Ազուցենա Վիլաֆլորի անվան անվճար ճաշարանում։ Մասնակցել է Արգենտինայի կոնգրեսի վրա 2011 թվականի ցույցերի ընթացքում տեղի ունեցած հարձակմանը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 MAK (լեհ.)
  2. 1 2 OPAC SBN (իտալ.)
  3. ↑ Gasulla L. (unspecified title) — 2021. — P. 138. — ISBN 978-987-599-755-4
  4. ↑ https://basededatos.parquedelamemoria.org.ar/registros/3826/
  5. ↑ https://basededatos.parquedelamemoria.org.ar/registros/6779/
  6. ↑ Victoria Donda lanzó el partido político "Somos" (իսպ.) — Infobae, 2018.
  7. ↑ Reato, Ceferino (2015). Doce noches [Twelve nights] (Spanish). Argentina: Sudamericana. էջ 19. ISBN 978-950-07-5203-9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Դոնդա» հոդվածին։