Վիլմա Հուգոնաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլմա Հուգոնաի
հունգ.՝ Hugonnai Vilma
Ծնվել էսեպտեմբերի 30, 1847(1847-09-30)
Nagytétény
Մահացել էմարտի 25, 1922(1922-03-25)[1] (74 տարեկան)
Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունբժիշկ և մանկաբարձ
Գործունեության ոլորտբժշկություն
Ալմա մատերՑյուրիխի համալսարան (1879)
Տիրապետում է լեզուներինհունգարերեն և ֆրանսերեն
Պարգևներ
Decoration for Services to the Red Cross
Ամուսին(ներ)Վինս Վարտա
 Vilma Hugonnai Վիքիպահեստում

Կոմսուհի Վիլմա Յոզեֆա Լաուրա Իլկա Հուգոնաի Սենտ-Դյորդ (հունգ.՝ Hugonai Szentgyörgyi Vilma Jozefa Laura Ilka), հայտնի նաև որպես Վիլմա Հուգոնաի (հունգ.՝ Hugonnai Vilma}}}}, սեպտեմբերի 30, 1847(1847-09-30), Nagytétény - մարտի 25, 1922(1922-03-25)[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգարացի առաջին կին բժիշկը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլմա Հուգոնաին 1900 թվականին
Վիլմայի և նրա ամուսին Վինսի գերեզմանը

Կոմս Կալման Հուգոնաի ֆոն Սենտ-Դյորդի և կոմսուհի Ռիզա Պանչեյի հինգերորդ երեխան։ XIX դարում աղջիկները չէին հաճախում միջնակարգ դպրոցներ, որոնց արդյունքում Վիլման կրթություն է ստացել տանը։ 18 տարեկանում նա ամուսնացել է հողատեր Դյորդ Սիլաշիի հետ, ամուսնությունից ծնվել են երեք որդիները։

1872 թվականին Սիլաշին իր կնոջը թույլտվություն է տվել ընդունվել Ցյուրիխի համալսարանլի բժշկական ֆակուլտետը, սակայն Վիլման խոստացել էր ինքնուրույն վճարել կրթական ծառայությունների և կեցության համար։ 1879 թվականին Հուգոնաին հաջողությամբ հանձնել է ավարտական որակավորման քննությունները, ավարտելով բուհը[3], և ընդունվել է աշխատանքի համալսարանի վիրաբուժական կլինիկայում։ 1880 թվականին նա վերադարձել է Հունգարիա, սակայն չի ստացել բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունք։ 1881 թվականի մարտին նա հանձնել է Հունգարիայի համալսարանի ընդունելության համար անհրաժեշտ քննությունները, սակայն 1882 թվականի մայիսին Հունգարիայի կրոնի և կրթության նախարարին իր դիպլոմը Հունգարիայի տարածքում վավերական համարելու դիմումը մերժվել է։ Նա հանձնել է քննությունները, ստանալով միայն որպես մանկաբարձ աշխատելու իրավունք։ Ամուսնալուծությունից հետո նա ինքնուրույն Վիլման ստիպված էր միայնակ պահել ընտանիքը։

1887 թվականին պրոֆեսոր Վիլմայի երկրորդ ամուսինը դարձավ Վինս Վարտան (1844-1914), որը 1899-1909 թվականներին]] զբաղեցրել է Հունգարիայի Թագավորական գիտական ընկերության նախագահի պաշտոնը։ Նրանց ամուսնությունից աղջիկ ծնվեց։ Ամուսնու խնդրանքով նա դադարեցրել է իր բժշկական գործունեությունը, սակայն շարունակել է պայքարել իր դիպլոմը ճանաչելու իրավունքի համար։ 1895 թվականին Հունգարիայում կանանց թույլատրվել էր հա,ալսարաններում սովորել, իսկ 1897 թվականի մայիսին պաշտոնապես թույլատրվել է աշխատել որպես բժիշկ, սակայն մինչև 1913 թվականը բոլոր կանայք աշխատել են տղամարդ-գործընկերների հսկողության ներքո[3]։ Այսպիսով, Վիլման դարձավ Հունգարիայի առաջին կին բժիշկը, իսկ 1900 թվականին Սարոլտա Ստեինբերգերը դարձել է Հունգարիայում դիպլոմ ստացած առաջին կին բժիշկը[4]։

1914 թվականի օգոստոսին Հուգոննան ավարտել է դաշտային բժշկական դասընթացները և նշանակվել Տեխնիկական համալսարանին կից զինվորական հոսպիտալի գլխավոր բժիշկ։ Նա պարգևատրվել է ռազմական հուշամեդալով և Կարմիր խաչի ծառայությունների համար II դասի պարգևով[5]։ Վիլման մահացել է 1922 թվականի մարտի 25-ին և թաղվել Բուդապեշտի Կերեպեշի գերեզմանոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.omikk.bme.hu/archivum/angol/htm/hugonnay_v.htm
  2. Iván Völgyes, Nancy Völgyes, The liberated female: life, work, and sex in socialist Hungary, Westview Press, 1977, p. 9
  3. 3,0 3,1 Jennifer S. Uglow, Maggy Hendry, The Northeastern Dictionary of Women's Biography, UPNE, 1999, p. 268
  4. Steinberger Sarolta (1875-1966) is a doctor, a feminist, Mamika, 30 May 2015, Nokert.hu, Retrieved 21 April 2017
  5. Originaltext der kuk. Urkunde, Wien 17. August 1915.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Erzsébet Kertész: Vilma doktorasszony. Az első magyar orvosnő életregénye. Budapest 1965, 1998.
  • Iván Völgyes, Nancy Völgyes: The liberated female. Life, work, and sex in socialist Hungary. Westview Press 1977. S. 9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլմա Հուգոնաի» հոդվածին։