Սարոլտա Ստեինբերգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարոլտա Ստեինբերգեր
հունգ.՝ Steinberger Sarolta
Ծնվել էսեպտեմբերի 12, 1875(1875-09-12)
ԾննդավայրՎիլոկ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա)
Մահացել էնոյեմբերի 25, 1966(1966-11-25) (91 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան (1900)
Մասնագիտությունբժիշկ և գինեկոլոգ

Սարոլտա Ստեինբերգեր (հունգ.՝ Steinberger Sarolta, սեպտեմբերի 12, 1875(1875-09-12), Վիլոկ (քաղաքատիպ ավան, Ուկրաինա) - նոյեմբերի 25, 1966(1966-11-25), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1]), առաջին կանանցից է, ով Հունգարիայում որակավորվել է որպես բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարոլտա Ստեինբերգերի գերեզմանը

Ստեինբերգերը ծնվել է 1875 թվականին Տիսաույլակում, Ավստրո-Հունգարիա (այսօր Վիլոկ, Ուկրաինա)՝ հարուստ ծնողների ընտանիքում։ Նա հաճախել է մասնավոր դպրոց, ապա հաճախել է Կոլոզսվարի դպրոցը (այժմ Կլուժ-Նապոկա, Ռումինիա)[2]։

1895 թվականի դեկտեմբերին կրկին նշանակվել է Կրթության և կրոնի նախարար։ Դյուլա Վլասսիքսը օրենք է ընդունել, ըստ որի, թույլատրվում էր կանանց, այդ թվում նաև Ստեինբերգերին, հաճախել Բուդապետի Լորանդ Էտվյոշի անվան համալսարան՝ բժշկություն ուսանելու համար[2]։ 1900 թվականին "կիրակնօրյա լուրեր"-ը տեղեկացրել էր, որ Ստեինբերգերը ստացել է բժշկի որակավորում։ Նա առաջին կինն էր, ով Հունգարիայում հասել էր այս որակավորմանը[3]։ Վիլմա Հուգոննային, ով հունգարացի կոմսուհի էր, 1879 թվականին Ցյուրիխում ստացել է բժշկի որակավորում, սակայն նրան Հունգարիայում բժշկությամբ զբաղվել թույլատրվեց միայն 1897 թվականին[4]։

Բժշկի որակավորում ստանալուց հետո Սարոլտան երկու տարի արտասահմանում ուսումնասիրել է գինեկոլոգիա։ Վերադառնալով Հունգարիա, նա միացել է Կանանց գիլդիային։ Ստեինբերգերը 1902 թվականին Բժիշկների պատմություն աշխատության  մեջ գրել է մի շարք հոդվածներ։

Նա աշխատել է Թրաուֆեր կլինիկայում, որը հիմնադրվել է Ուիլյամ Թրաուֆերի կողմից 1888 թվականին[3]։ 

1928 թվականին նա դարձել է Սոցիալական Ապահովագրության Ազգային ինստիտուտի տնօրեն[3]։

Ստեինբերգերը մահացել է 1965 թվականին Պեստիդեգկուտում, Բուդապեշտ[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեինբերգերը, հավանաբար, կկարողանար Հունգարիայից հեռանալ 1938 թվականին, երբ նացիստները գրավեցին երկիրը։ Խաղաղության համաշխարհային մրցանակի (անգլ.՝ World Peace Prize) դափնեկիր Ռոզիկա Շվիմմերը խնդրանքով դիմել էր ԱՄՆ առաջաատար սուֆրաժիստուհի Քերի Չափման Քաթին, որպեսզի վերջինս ստորագրի Եվգենիա Միլլերին և Սարոլտային աջակցող նամակը՝ ԱՄՆ ներգաղթելու համար։ Քաթը հրաժարվել էր, պատասխանելով, որ ինքը ծեր է և նամակը կմնա իր մահից հետո[5]։

Սարոլտա Ստեինբերգերը Սոցիալական ապահովագրության ազգային ինստիտուտի տնօրենն է եղել մինչև 1944 թվականը, երբ աշխատող հրեաների դեմ ընդունված օրենքներով նա այլևս չէր կարող շարունակել իր գործունեությունը[3]։

Սարոլտա Ստեինբերգերը մահացել է 1965 թվականին Բուդապեշտի մոտ գտնվող Պեստիդեգկուտեում (Pesthidegkút)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 PIM identifier
  2. 2,0 2,1 2,2 2,3 Women can also study at Hungarian universities Արխիվացված 2017-04-22 Wayback Machine, 19 December 2011, Hirek.sk, Retrieved 21 April 2017
  3. 3,0 3,1 3,2 3,3 Steinberger Sarolta (1875-1966) is a doctor, a feminist, Mamika, 30 May 2015, Nokert.hu, Retrieved 21 April 2017
  4. Jennifer S. Uglow, Maggy Hendry, The Northeastern Dictionary of Women's Biography, UPNE, 1999, p. 268
  5. Francisca de Haan; Krasimira Daskalova; Anna Loutfi (2006). Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries. Central European University Press. էջ 334. ISBN 978-963-7326-39-4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]