Վիլհելմ ֆոն Պոլենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլհելմ ֆոն Պոլենց
գերմ.՝ Wilhelm von Polenz
Wilhelm von Polenz.JPG
Ծնվել էհունվարի 14, 1861(1861-01-14)[1][2]
ԾննդավայրCunewalde, Bautzen District, Սաքսոնիա
Վախճանվել էնոյեմբերի 13, 1903(1903-11-13)[1][2] (42 տարեկանում)
Վախճանի վայրԲաուտցեն, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ-փաստաբան
Լեզուգերմաներեն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Wilhelm von Polenz Վիքիպահեստում

Վիլհելմ ֆոն Պոլենց (Polenz) (1861-1903), գերմանացի գրող։

Սկզբնական շրջանում գրել է դրամաներ («Հայնրիխ ֆոն Քլայստ», 1891, «Անդրեաս Բոքհոլդ», 1898 և այլն)։ Կրել է Է. Զոլայի նատուրալիզմի ազդեցությունը։ Լայն ճանաչում է գտել Պոլենցի Բրայտենդորֆի քահանան» (1893), «Գյուղացի Բյուտները» (1895, հայ․ հրտ․ 1910), «Գերեզմանափորը» (1897) եռերգությունը, որտեղ նկարագրված է նահապետական կացութաձևի կործանումը կապիտալիզմի քայքայիչ ներգործությամբ։ «Գյուղական պատմվածքներ» (1901) ժողովածուում պատկերված են աղքատ գյուղացիների, բատրակների կյանքի դրամատիկական դրվագները։ «Ապագայի երկիրը» (1903) ակնարկաշարում Պոլենցը քննադատական վերաբերմունք է ցուցաբերել ԱՄՆ-ի հասարակարգի նկատմամբ։ Գրել է նաև բանաստեղծություններ («Բերքի ժամանակը», հրտ․ 1904, ժողովածու)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 351 CC-BY-SA-icon-80x15.png