Վիգեն Չըթըրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիգեն Չըթըրյան
Ծնվել էապրիլի 27, 1967(1967-04-27) (56 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան (1989) և Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ
Մասնագիտությունպատմաբան և լրագրող
ԱշխատավայրԺնևի համալսարան

Վիգեն Չըթըրյան (ֆր.՝ Vicken Cheterian, ապրիլի 27, 1967(1967-04-27), Բեյրութ, Լիբանան)[1], ծնունդով լիբանանցի[2] հայ լրագրող և հեղինակ, որը միջազգային հարաբերություններ է դասավանդում Ժնևի Վեբսթեր համալսարանում (Շվեյցարիա)[3]։ Նա նաև դասախոսել է Ժնևի համալսարանում[4] և Լոնդոնի SOAS համալսարանում (2012-2014)[5]։ Չըթըրյանը նաև հոդվածագիր է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթում[6]։ Նա Ժնևի Միջազգային և զարգացման հետազոտությունների բարձրագույն ինստիտուտի (IUHEI) ասպիրանտ է[5]։

Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնի (GCSP) Համաշխարհային կրթաթոշակային նախաձեռնության անդամ է[7]։ Հակամարտություններին նվիրված գրքերի հեղինակ է։ Աշխատել է զինված հակամարտությունների, ցեղասպանությունների, հեղափոխությունների, ազգայնական շարժումների, քաղաքական իսլամի, լրատվամիջոցների և զարգացման, ինչպես նաև շրջակա միջավայրի և անվտանգության հարցերի շուրջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի ապրիլի 27-ին, Բեյրութում։ Սովորել է տեղի հայկական դպրոցում, հաճախել Հովակիմյան-Մանուկյան վարժարան, ապա սովորել և 1989 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը[8]։ Պատերազմի տարիներին Բեյրութում աշխատել է որպես լրագրող[8]։ 1992 թվականից ապրում է Շվեյցարիայում։ Նույն թվականին առաջին անգամ մեկնել է Հայաստան։ Երևանում թղթակցել է շվեյցարական թերթերին։ Հայաստանում իրականացրել է Կովկասի լրագրողների համագործակցության ծրագիր, ապա հիմնել Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը։ Աշխատել է LE MONDE diplomatique (Լը Մոնդ դիպլոմատիկ), Neue Zürcher Zeitung (Նոյե Ցյուրխեր ցայթունգ), «Ալ Հայաթի», «Ագոս»[2], «Ֆրանս Արմենի» թերթերի համար[8]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cheterian Vicken (2008)։ War and Peace in the Caucasus: Ethnic Conflict and the New Geopolitics (անգլերեն)։ Columbia University։ ISBN 978-0-231-70064-1 [9][10][11]
  • Cheterian Vicken, ed. (2013)։ From Perestroika to Rainbow Revolutions: Reform and Revolution After Socialism (անգլերեն)։ Hurst։ ISBN 978-1-84904-144-7 
  • Cheterian Vicken (2015)։ Open Wounds: Armenians, Turks and a Century of Genocide (անգլերեն)։ Hurst։ ISBN 978-1-84904-458-5 [12][13][14][15][16][17]
  • “Roots of ISIS Violence and the Killing Fields of the Middle East,” Survival, Vol. 57, Issue 2, 2015, pp. 105–118.
  • "Origins and Trajectory of the Conflicts in the Caucasus", Europe-Asia Studies, Vol. 64, No. 9, 2012, pp. 1625–1649.
  • "Karabakh Conflict After Kosovo: No Way Out?", Nationalities Papers, Vol. 40, No. 5, 2012, pp. 703–720.
  • "Kyrgyzstan, Central asia's Island of Instability", Survival, Vol. 52, No. 5, 2010, pp. 21–27.
  • "History, memory and international relations: the Armenian diaspora and Armenian-Turkish relations", International Relations, No. 141, 2010, pp. 7–24.
  • "The August 2008 War in Georgia: from ethnic conflict to border wars", Central Asian Survey, Vol. 28, No. 2, 2009, pp. 155–170.
  • "From Reform and Transition to 'Colored Revolutions'" Journal of Communist Studies and Transition Politics, Vol. 25, No. 2, 2009, pp. 136–160.
  • "Georgia's Rose Revolution: Change or Repetition? Tension between State-Building and Modernization Projects", Nationalities Papers, Vol. 36, No. 4, 2008, pp. 689–712.[18]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ժընեւի մէջ ասուլիս»։ Jamanak։ 16 October 2015։ Արխիվացված է օրիգինալից 16 December 2020-ին։ Վերցված է 10 July 2022 
  2. 2,0 2,1 «Vicken Cheterian: Kurds replaced the Armenians | Agos»։ archive.ph։ 2020-12-16։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-16-ին։ Վերցված է 2022-07-10 
  3. «Author Page»։ openDemocracy (անգլերեն)։ Վերցված է 15 December 2020 
  4. «Vicken Cheterian - Global Studies Institute - UNIGE»։ www.unige.ch (ֆրանսերեն)։ 2015-10-05։ Վերցված է 2023-08-20 
  5. 5,0 5,1 «Vicken Cheterian»։ unige.ch (ֆրանսերեն)։ University of Geneva։ Արխիվացված է օրիգինալից 10 July 2022-ին։ Վերցված է 10 July 2022 
  6. «Author: Vicken Cheterian»։ Ակոս։ Վերցված է 16 December 2020 
  7. Dr Vicken Cheterian
  8. 8,0 8,1 8,2 Օրեր եվրոպական անկախ ամսագիր։ Հայերը Շվեյցարիայում․ պատմությունը, ներկան և ապագան։ 1-4/89/2021: Վիգեն Չիթերյան․ «Հայաստանը պարտվեց, սփյուռքը ձախողեց», էջ 98-101։
  9. «War and Peace in the Caucasus: Ethnic Conflict and the New Geopolitics»։ Foreign Affairs։ 19 August 2009։ ISSN 0015-7120 
  10. Apostolov Mario (2010)։ «War and peace in the Caucasus: ethnic conflict and the new geopolitics, by Vicken Cheterian, New York, Columbia University Press, 2008, viii+395 pp., ISBN 978-0-231-70064-1»։ Nationalities Papers 38 (2): 320–322։ doi:10.1017/S0090599200039684 
  11. Bell Joseph P. (2013)։ «Cheterian, Vicken. War and Peace in the Caucasus: Ethnic Conflict and the New Geopolitics. New York: Columbia, 2008.: 978 0 231 70065 8»։ The Journal of Slavic Military Studies 26 (2): 352–354։ doi:10.1080/13518046.2013.780526 
  12. Hofmann Tessa (2016)։ «Open Wounds: Armenians, Turks, and a Century of Genocide by Vicken Cheterian»։ Histoire sociale/Social history 49 (100): 662–664։ doi:10.1353/his.2016.0046 
  13. Göçek Fatma Müge (2016)։ «Open Wounds: Armenians, Turks and a Century of Genocide by Vicken Cheterian (review)»։ Journal of the Ottoman and Turkish Studies Association (անգլերեն) 3 (1): 210–212։ ISSN 2376-0702։ doi:10.2979/jottturstuass.3.1.19 
  14. «Cora on Cheterian, 'Open Wounds: Armenians, Turks, and a Century of Genocide' | H-Nationalism | H-Net»։ Networks.h-net.org 
  15. Bayraktar Seyhan (2018)։ «Vicken Cheterian , Open Wounds: Armenians, Turks and a Century of Genocide (Oxford University Press, 2015). Pp. 393. $29.95 cloth.: 9780190263508»։ International Journal of Middle East Studies 50 (1): 157–159։ doi:10.1017/S0020743817001118 
  16. «Open Wounds: Armenians, Turks, and a Century of Genocide»։ Foreign Affairs։ 14 December 2015։ ISSN 0015-7120 
  17. Lancaster Guy (2017)։ «Book Review: Vicken Cheterian, Open Wounds: Armenians, Turks and a Century of Genocide»։ Political Studies Review 15 (1): 165–166։ doi:10.1177/1478929916667031 
  18. «Vicken Cheterian - Global Studies Institute - UNIGE»։ www.unige.ch (ֆրանսերեն)։ 5 October 2015։ Վերցված է 14 April 2021 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]