Վիգեն Գրիգորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Վիգեն Սամվելի Գրիգորյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 8, 1951 |
| Ծննդավայր | Տող, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | ապրիլի 5, 1993 (41 տարեկան) |
| Մահվան վայր | Տող, Հադրութի շրջան, Արցախ |
| Գերեզման | Տող |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան |
| Մասնագիտություն | ուսուցիչ, ազատամարտիկ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Վիգեն Սամվելի Գրիգորյան (օգոստոսի 8, 1951, Տող, Հադրութի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 5, 1993, Տող, Հադրութի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, ԱՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1991-1993)[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1951 թ. օգոստոսի 8-ին Հադրութի շրջանի Տող գյուղում։ 1968 թ. ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը: 1973 թ. դեկտեմբեր եղել է Տողի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ: 1974-1976 թթ. եղել է Մոխրենեսի ութամյա դպրոցի փոխտնօրեն, իսկ 1976-1982 թթ.` նույն դպրոցի տնօրեն: 1982-1992 թթ. եղել է Տողի միջնակարգ դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ: 1990 թ․ ստեղծել է «Վրեժ» ֆիդայական ջոկատը, որը մեծ դեր է կատարել Հադրութի և շրջակա շրջանների հայ բնակչության պաշտպանության գործում։ 1991 թ. դեկտեմբերի 28-ին Տողի № 36 ընտրատարածքից ընտրվել է ԱՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: 1991 թ. հոկտեմբերի 30-ին նշանակվել է Տողի զինվորական շտաբի պետ 1992 թ. սեպտեմբերին նշանակվել է «Վրեժ» ջոկատի բազայի վրա կազմավորված գումարտակի շտաբի պետ: Զոհվել է 1993 թ․ ապրիլի 5-ին Տողում՝ մարտական գործողությունների ժամանակ և պայթյունի պատճառով։ Ամուսնացած էր, ունի երեք զավակ: Թաղված է Տող գյուղում՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հուշարձանի մոտ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով (ԱՀ նախագահի № 0310-1 հրամանագիր 28.01.1994 թ.) և ԱՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԱՀ նախագահի № 14-Ա հրամանագիր 16.02.2018 թ.):
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատերազմի տարիներին հանդիպել է Մոնթե Մելքոնյանի հետ, և նրանք սկսել են հետագա գործողությունների ծրագիր մշակել։
- 2011 թ․ օգոստոսի 8-ին հերոսի 60-ամյակի առիթով Արցախում հարգել են Վիգեն Գրիգորյանի հիշատակը։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տող գյուղի միջնակարգ դպրոցը կրում է նրա անունը:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վիգեն Գրիգորյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում».
- ↑ «Գրիգորյան Վիգեն Սամվելի».
{{cite web}}:|archive-url=requires|archive-date=(օգնություն)
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |