Վերոնիկա Յիփ
Վերոնիկա Յիփ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | բանկիր և դերասանուհի |
Վերոնիկա Յիփ Յուք Հինգ (չին. 叶玉卿, փինյին Yè Yùqīng, փետրվարի 12, 1967, Հոնկոնգ, Բրիտանական կայսրություն[1] ), Հոնկոնգում ծնված ամերիկացի դերասանուհի և երգչուհի, ով առավել հայտնի է III կատեգորիայի ֆիլմերում իր դերակատարումներով (18 տարին չլրացածներին այդ կարգի ֆիլմեր դիտել չի թույլատրվում)։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերոնիկա Յիփը ծնվել է պորտուգալական Մակաոյում։ Իր կարիերան սկսել է 1985 թվականին՝ մասնակցելով «Միսս Ասիա» մրցույթին և արժանանալով 2-րդ երկրորդ մրցանակին[2]։ Նրա կարիերայում բեկումնային էր այն ժամանակաշրջանը, երբ սկսեց նկարահանվել մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում, որոնք նախկինում տաբու էին համարվում հոնկոնգյան հիմնական դերասանուհիների համար։ Յիփը նկարահանվել է այդ կարգի՝ այսինքն՝ III կատեգորիայի երեք ֆիլմում՝ Take Me / Վերցրու ինձ (1991), Pretty Woman / Գեղեցիկ կինը (1992) և Hidden Desire / Թաքնված ցանկությունը (1992)։ Երեք ֆիլմն էլ կոմերցիոն հաջողություն ունեցան և ճանապարհ հարթեցին հիմնական դերասանուհիներ համարվող Լոլետա Լիի և Իրեն Վանի համար՝ նկարահանվելու նման ֆիլմերում։
Յիփը նկարահանվել է նաև բազմաթիվ այլ ֆիլմերում, որոնք արժանացել են չինական կինոքննադատների գերազանցապես դրական արձագանքներին։ Դրանց թվում են Ջեֆրի Լաուի « Արծիվ կրակող հերոսները» / The Eagle Shooting Heroes և Սթենլի Կվանի « Կարմիր վարդ, սպիտակ վարդ» / Red Rose, White Rose (1994) ֆիլմերը։ Պոռնո շուկայից առանց բարդությունների փախուստ տալու Յիպի ունակությունը օրինակ է ծառայել ու ճանապարհ է հարթել այնպիսի դերասանուհիների համար, ինչպիսիք են Շու Ցին և Փոլին Չանը։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յիփը երաժշտական կարիերա է արել՝ գործակցելով իր եղբորը՝ Յիփ Չի-Մինգին պատկանող Fitto Entertainment-ին և 1992-ից 1995 թվականներին թողարկելով յոթ կանտոփոփ և մանդոփոփ ալբոմ։ Աղջիկը 1992 թվականին «Լավագույն նոր արտիստ» անվանակարգի երեք ոսկի մրցանակ ստացավ․ առաջինը՝ 1992 Ultimate Song Chart Awards շնորհանդեսից, երկրորդը՝ 1992 RTHK Top 10 Gold Songs Awards մրցանակաբաշխությունից և երրորդը՝ 1992 Jade Solid Gold խորագրով անցկացված լավագույն տասը երաժշտական մրցանակների շնորհանդեսից։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Յիփը մեծ գումար ներդրեց իր եղբոր՝ Հոնկոնգում Դիսնեյլենդ կառուցելու նախագծում։
Արտիստուհին հանդիպեց իր ամուսնուն՝ չինական արմատներով ամերիկացի գործարար Ջեֆրի Վուին (胡兆明), երբ պատրաստվում էր նյույորքյան Premier Entertainment-ի առաջարկությամբ համերգ տալու Ատլանտիկ Սիթիում գտնվող Trump Marina- ում։ 1996 թվականին Վուի հետ ամուսնանալուց հետո Յիփը հեռացավ ժամանցային ինդուստրիայից և տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, որտեղ Վուն ղեկավարում է հոնկոնգյան սուպերմարկետների ցանցը[2]։ Զույգն ունի մեկ դուստր ու երկու որդի և ներկայումս բնակվում է Լոնգ Այլենդում։ Նրանք նաև զգալի ներդրումներ ունեն բիզնես-օգտագործման անշարժ գույքի տարբեր նախագծերում և United International Bank- ում, որը բիզնես ռեակտիվ առևտրային ընկերություն է / business jet trading company:
Քաղաքական դիրքորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի նոյեմբերին Յիփը նշեց, որ ինքը հանրապետականների կողմնակից է և պաշտպանում է Դոնալդ Թրամփի թեկնածությունը նախագահական երկրորդ ժամկետի համար[3]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապույտ գույնով զատված են սերիալները, վարդագույնով՝ էրոտիկ ֆիլմերը։
Տարին | Հայերեն վերնագիրը | Չինարեն վերնագիրը | Անգլերեն վերնագիրը | Դերը | Ռելիզը |
---|---|---|---|---|---|
1986 | Շաոլինի հինգ հերոսները | 少林五壮士 | Siu Lam Ng Jong Si | — | |
Ոստիկանության մարդիկ | 柔情点三八 | Lady C.I.D. | — | ||
1987 | Սատանայի օրագիրը | 幽灵 | The Devil Twin | — | |
Ոսկե փյունիկ | 金凤凰 | Gam Fung Wong | — | ||
Հրաշագործ աստղի օրը | 天将魔星 | Tin Jeung Mo Seng | |||
1988 | Խավար գիշեր | 黑夜 | Haak Ye | — | |
Քույրական սեր | 姊妹情 | Je Mui Ching | — | ||
1989 | Շանհայյան փոթորիկ․ Հեգեմոնիայի տարիներ | 上海风云之争雄岁月 | Seung Hoi Fung Wan Ji Chaang Hung Seui Yut | — | |
Կարմիր լոտոսի տաճարի հրկիզումը | 火烧红莲寺 | Fo Siu Hung Lin Ji | — | ||
Հոր հույսը | 望父成龙 | Mong Fu Ching Lung | — | ||
1990 | Փախստականների ճանապարհը | 亡命天涯路 | Mong Meng Tin Ngaai Lou | — | |
Արյունոտ թուր | 中华英雄 | The Blood Sword | — | ||
Միասին երջանկացածները | 代代平安 | Happy Together | |||
1991 | Շանհայ 1949 | 上海一九四九 | Shanghai 1949 | — | |
Երեսուն թուր | 剑三十 | Gim Saam Sap | — | ||
Արյունոտ թուր 2 | 中华英雄之中华傲诀 | The Blood Sword 2 | |||
Վերցրու ինձ | 情不自禁 | Take Me | Կաթիկ | ||
Թաքուն ցանկություն | 我为卿狂 | Hidden Desire | Ջոյ | ||
Գեղեցկուհին | 卿本佳人 | Pretty Woman | Lo Yin Hsin / Mimin [2 Roles] | ||
1992 | Ժիգոլոն և պոռնիկը 2 | 舞男情未了 | Gigolo and Whore II | — | |
Բանբերին՝ նաղդ փող | 与鸭共舞 | Cash on Delivery | — |
Տարին | Հայերեն վերնագիրը | Չինարեն վերնագիրը | Անգլերեն վերնագիրը | Դերը | Ռելիզը |
---|---|---|---|---|---|
1992 | Ամառային սիրեկաններ | 夏日情人 | Summer Lovers | ||
Աղջիկ՝ կանչով '92 | 92应召女郎 | Call Girl '92 | |||
Ռոզա | 白玫瑰 | Rose | |||
Երեք ամառ | 哥哥的情人 | Three Summers | |||
1993 | Արծիվների կրակող հերոսները | 射雕英雄传之东成西就 | The Eagle Shooting Heroes | — | |
Ռոզա, Ռոզա, սիրում եմ քեզ | 玫瑰玫瑰我爱你 | Rose Rose I Love You | — | ||
- | 爱在黑社会的日子 | Love Among the Triad | |||
Կույր աղջկա երեք օրը | 盲女72小时 | 3 Days of a Blind Girl | — | ||
Հերոսը՝ ժամանակի սահմաններից դուրս | 正牌韦小宝之奉旨沟女 | Hero from Beyond the Boundary of Time | — | ||
Դարաշրջանի մարդը | 一代枭雄之三支旗 | Man of the Times | — | ||
Տանիք՝ տեսարանով | 天台的月光 | A Roof with a View | |||
Կեղծ ոստիկաններ | 走佬威龙 | Bogus Cops | — | ||
Գանձերի կղզին | 只要为你活一天 | Treasure Island | |||
1994 | Վազք | 仙人掌 | Run | — | |
Օրենքը՝ եզրագծին | 流氓律师 | Law on the Brink | — | ||
Կարմիր վարդ, ճերմակ վարդ | 红玫瑰白玫瑰 | Red Rose White Rose | |||
1941: Հոնկոնգը կրակի մեջ | 香港沦陷 | 1941 Hong Kong on Fire | |||
1995 | Մի ուրիշ տեսակի մայր | 不一样的妈妈 | Mother of a Different Kind | — | |
Գիշերվա Ժամերը | 夜半一点钟 | 01:00 A.M. | — | ||
1996 | Իրիկնային կապ | 人约黄昏 | Evening Liaison | — | |
Փշրված հիշողություն | 暴劫倾情 | Scarred Memory | — | ||
Հոնկոնգյան մերկապարուհիները | 鬼剧院之惊青艳女郎 | Hong Kong Showgirls | |||
2013 | Ես սիրում եմ Հոնկոնգը 2013 | 2013 我爱HK恭囍发财 | I Love Hong Kong 2013 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Veronica Yip Yuk Hing». hkcinemagic.com. Արխիվացված է օրիգինալից 2018-08-05-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ 2,0 2,1 Wan, Foong Woei (2006 թ․ ապրիլի 10). «Sex stars who fell to earth». The Star. Վերցված է 2010 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «葉玉卿母女投票撐特朗普 無懼死亡恐嚇:做人唔需要虛偽». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերոնիկա Յիփ Internet Movie Database կայքում
- HK cinemagic entry Արխիվացված 2018-08-05 Wayback Machine
- LoveHKfilm entry
|