Վերներ Ֆայմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերներ Ֆայմեն
Werner Faymann Wien08-2008a.jpg
Flag of Austria (state).svgԱվստրիայի կանցլեր
Դեկտեմբերի 2, 2008 - մայիսի 9, 2016
Նախորդող Ալֆրեդ Գուզենբայեր
Հաջորդող Կրիստիան Կեռն
 
Քաղաքացիություն՝ Flag of Austria.svg Ավստրիա
Կուսակցություն՝ Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Վիեննայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մայիսի 4, 1960(1960-05-04)[1] (59 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա[2][1]
Ամուսին Մարտինա Լյուդվիգ Ֆայմեն
Զավակներ 2
 
Ինքնագիր Accession Treaty 2011 Werner Faymann signature.svg

Վերներ Ֆայմեն (գերմ.՝ Werner Faymann, ծնվ. է՝ մայիս 4, 1960թ., Վիեննա, Ավստրիա), ավստրիացի քաղաքական գործիչ, Ավստրիայի նախկին կանցլեր և Տրանսպորտի, նորարարությունների և տեխնոլոգիաների նախարար, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար:

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի հենրետենպլաց հրապարակում գտնվող գիմնազիայում ուսանելու ժամանակ Վերներ Ֆայմենը միանում է սոցիալիստական երիտասարդությանը և անդամագրվում Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը: Գիմնազիան ավարտելուց հետո 1981 թվականին դարձավ Վիեննայի սոցիալիստական երիտասարդների ղեկավար: Այդ պաշտոնում նա, որպես կազմակերպիչ, մասնակցում էր 1983 թվականի ցույցերի, որոնք ուղղված էին Հովհաննես Պողոս II Հռոմի Պապի՝ Ավստրիա այցելության դեմ:

Քաղաքական գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերներ Ֆայմենը սովորում էր Վիեննայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, սակայն վաղաժամ դադարեցնում է ուսումը[3]: Համալսարանից դուրս գալուց հետո Վերներն աշխատանքի է անցնում Zentralsparkasse բանկում որպես խորհրդատու: 1985-1994 թվականներին Ֆայմենը եղել է Վիեննայի ասամբլեայի և քաղաքային ժողովի անդամ:

1988-1994 թվականներին նա հանդիսանում էր Վիեննայի վարձակալների ասոցիացիայի ղեկավար-տնօրեն: 1994 թվականին Ֆայմենը դառնում է բնակարանային շինարարության գործադիր խորհրդի ղեկավար: Եղել է Վիեննայի բիզնես գործակալության (VBA) փոխնախագահ: 1996 թվականից նա աշխատել է բնակֆոնդի, բնակարանային շինարարության և քաղաքային տնտեսության ոլորտում ներկայացուցիչը Վիեննայի քաղաքային խորհրդում[4]

Ավստրիայի կանցլեր և նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունվարից 2008 թվականի դեկտեմբեր Վերներ Ֆայմենը զբաղեցրել է Ավստրիայի տրանսպորտի, նորարարությունների և տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը կանցլեր Ալֆրեդ Գուզենբաուերի կառավարությունում: 2008 թվականի հունիսի 16-ին դարձել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար: 2008 թվականի հուլիսի 7-ին Ֆայմենը գլխավորում է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ[5]: 2008 թվականի նոյեմբերի 23-ին կայացած ընտրություններին Ֆայմենը ղեկավարում է վստրիայի սոցիալ-դեմոկրատական և Ավստրիական ժողովրդական կուսակցությունների կազմած կոալիցիան[6] 2008 թվականի դեկտեմբերին ստանձնել է Ավստրիայի կանցլերի պաշտոնը:

Որպես կուսակցության ղեկավար, ով 2008 թվականի սեպտեմբերի 28-ին կայացած Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում հավաքել էր ձայների մեծամասնությունը, երկրի նախագահ Հայնց Ֆիշերի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 8-ին լիազորվել է ձևավորել Ավստրիայի կառավարություն: 2008 թվականի նոյեմբերի 24-ին Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական և Ավստրիայի ժողովրդական կուսակցությունների ղեկավարները պայմանավորվում են երկու կուսակցություններից ստեղծել մեծ կոալիցիա՝ ընտրելով Վերներ Ֆայմենին Ավստրիայի կանցլերի պաշտոնում[7]:

Համաձայն հարցումների՝ կանցլերի պաշտոնը զբաղեցնելու առաջին ամիսներին Կարինթիայում, Զալցբուրգում և Վերին Ավստրիայում բնակչության շրջանում Վերները ուներ ցածր վարկանիշ: Փորձագետները հայտարարեցին, որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Վերների ղեկավարությամբ հայտնվել է ճգնաժամում: 2010 թվականին Ֆայմենը հայտարարեց, որ Տոբինի հարկի մտցնելու հետ կապված հանրաքվե անցկացնելու մասին[8] Ֆուկուսիմա կայանում տեղի ունեցած վթարից հետո Վերները հայտարարեց տուժածներին օգնություն ցուցաբերելու մասին[9]: Չնայած նրան հաջողվում էր տարբերվել տնտեսության որոշ ոլորտներում՝ մյուսներում նա չկարողացավ ապահովել զարգացում: Օրինակ, Ներկայացուցիչների պալատը Վերներին հաճախ մեղադրում է միգրացիայի օրենքը խստացնելուն ուղղված վճռականության բացակայության մեջ:

2009 թվականին Ֆայմենը մասնակցել է Բիլդերբերգյան ակումբի համաժողովին[10][11]: Հետագա տարիներին Վերները նույնպես մասնակցել է ակումբի հանդիպումներին, ինչը խորհրդարանական հետաքննության պատճառ է հանդիսացել:

Մամուլի հետ հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայմենին Kronen Zeitung օրաթերթի խմբագիր Հանց Դիչենդի հետ կապում է երկարամյա ընկերությունը: Նա հայտարարել է, որ ճանաչում է Դիչենդին արդեն 25 տարի, և նրանց մոտ ձևավորվել են լավ հարաբերություններ[12]: Երբ Վայմենն աշխատում էր Վիեննայի քաղաքային ժողովում, մշտապես շփվում էր ընկերոջ հետ, և Kronen Zeitung թերթում տպվում «Ուղիղ կապ քաղաքային ժողովի հետ» շարք[13][14]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերներ Ֆայմենն ամուսնացել է 2001 թվականին: Նրա կինը խորհրդարանի պատգամավոր Մարտինա Լյուդվիգ Ֆայմենն է: Ունի երկու զավակ, որոնցից մեկը՝ առաջին ամուսնությունից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Werner Faymann(untranslated), 2016.
  2. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129623423 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. Sozialdemokratische Partei Österreichs — Faymann Werner.(գերմ.)
  4. Gemeinde verkauft Wohnungen.(գերմ.)
  5. Lebenslauf Werner Faymann auf der Webseite des BKA, abgerufen am 7. September 2009.(գերմ.)
  6. NZZ: SPÖ und ÖVP einigen sich auf grosse Koalition in Österreich — Werner Faymann wird neuer Bundeskanzler, 23. November 2008.(գերմ.)
  7. Große Koalition ist perfekt.(գերմ.)
  8. Faymann plant EU-Volksbegehren zu Finanztransaktionssteuer — Finanzmarktkrise.(գերմ.)
  9. Niederösterreichische Nachrichten — Faymann will vor EU-Volksbegehren breites Anti-Atom-Bündnis schmieden.(գերմ.)
  10. http://www.parlament.gv.at/PAKT/VHG/XXIV/J/J_02089/imfname_158720.pdf
  11. http://www.parlament.gv.at/PAKT/VHG/XXIV/AB/AB_02152/imfname_165032.pdf
  12. Erna Lackner/Frankfurter Allgemeine Zeitung: Mediokratie in Österreich: Der Onkel Hans, der kann’s, 1. Juli 2008.(գերմ.)
  13. Saskia Jungnikl/Datum (Nr. 06/2008, S. 16f): Der Minister ohne Eigenschaften (Auszug des Artikels.)(գերմ.)
  14. Die Welt: Freundlich, aber glatt: Werner Faymann, neuer SPÖ-Kandidat, 9. Juli 2008.(գերմ.)