Քրիստիան Կեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կրիստիան Կեռնից)
Քրիստիան Կեռն
գերմ.՝ Christian Kern
Քրիստիան Կեռնը 2016 թվականի մայիսին
Ավստրիայի դաշնային կանցլեր
 Մայիսի 17 2016
Նախորդող Վեռներ Ֆայման
Հաջորդող Սեբաստիան Կուրց
 
Կուսակցություն՝ Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝ Վիեննայի համալսարան (1997)[2] և Վիեննայի համալսարան[3]
Գիտական աստիճան՝ մագիստրոս[3]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքական,
Պետական
Ծննդյան օր հունվարի 4, 1966(1966-01-04)[3][4][5][…] (58 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա[3][4]
Քաղաքացիություն  Ավստրիա[6]
Ամուսին Էվելինա Շտայնբերգեր
Զավակներ 3 որդի, 1 դուստր
 
Պարգևներ

Քրիստիան Կեռն (գերմ.՝ Christian Kern, հունվարի 4, 1966(1966-01-04)[3][4][5][…], Վիեննա, Ավստրիա[3][4]), ավստրիացի սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչ, Ավստրիայի դաշնային կանցլեր (2016 թվականի մայիսի 17-ից)[7]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան Կեռնը մեծացել է էլեկտրիկի և քարտուղարուհու ընտանիքում Վիեննայի Զիմերինգ շրջանում[8]։ 1997 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանում ուսումը «Հրապարակախոսություն և հաղորդակցության ուղիներ» մասնագիտությամբ։ Ստացել է փիլիսոփայական գիտությունների մագիստրոսի կոչում։ Նրա դիպլոմային աշխատանքի թեման եղել է 1993 թվականի մամուլի ներքաղաքական հոդվածների ուսումնասիրությունը։ Համալսարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սանկտ Գալենայի համալսարանում, որտեղ ավարտել է ասպիրանտուրան մենեջերի մասնագիտությամբ[7]։

Ուսանողական տարիներին համագործակցել է Ավստրիայի սոցիալիստական ուսանողներ ասոցիացիայի հետ՝ կատարելով «Ռոտպրես» թերթի խմբագրի պարտականություններ։

Կեռնը լրագրողական գործունեությունը սկսել է 1989 թվականին որպես ավստրիական «Option» գործարար պարբերականի բիզնես-լրագրող։ 1991 թվականին նա դառնում է Կառավարության Պետական քարտուղար Պետեր Կոստելկայի օգնական։ Երբ Պետեր Կոստելկան դառնում է խորհրդարանում Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար, Քրիստիան Կեռնը դառնում է նրա մամուլի քարտուղարը[7]։

1997 թվականին Քրիստիան Կեռնը աշխատանքի է անցնում Ավստրիա էլեկտրաէներգիա մատակարարող ամենախոշոր ընկերության՝ «Verbund AG»-ի գրասենյակում, որտեղ նա հանդիսանում էր խորհրդի նախագահի առաջին օգնական, իսկ 1999 թվականից՝ մարքեթինգի և վաճառքի ղեկավարման ստրատեգիական բաժնի ղեկավար։ Մինչև 2010 թվականը ղեկավարել է «Verbund AG» ընկերության մի շարք ծառայություններ, իսկ 2007 թվականից հանդիսանում էր ընկերության խորհրդի անդամ[7][9]։

2010 թվականին աշխատանքի է անցնում Ավստրիայի դաշնային երկաթուղիներում։ 2014 թվականին Քրիստիան Կեռնը նշանակվում է Եվրոպական երկաթուղիների համայնքի և ենթակառուցվածքային ընկերությունների ղեկավար[10]։ 2009 թվականից հանդիսանում է «Աուստրիա» ֆուտբոլային ակումբի խորհրդի անդամ[7][8][11]։

Քրիստիան Կեռնը Ավստրիայի խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս, 09.11.2017

2011 թվականին Քրիստիան Կեռնի նախաձեռնությամբ սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ընկերության և նացիստական իշխանությունների համագործակցությանն առնչվող փաստաթղթերի հրապարակում։ Այս առնչությամբ Քրիստիան Կեռնը հայտարարել է. - «այդ մասին պետք էր պատմել, որպեսզի մաքրել ընկերության անվանումը»։ 2013 թվականի հունիսին այդ նախաձեռնության համար Վիեննայի Հրեական համայնքի կողմից պարգևատրվել է Մարիետա և Ֆրիդրիխ Տորբերգի մեդալով։ Փաստաթղթերի հրապարակման աշխատանքի արդյունքը եղավ «Մոռացված տարիներ» ցուցահանդեսը, որը բացվեց 2014 թվականի նոյեմբերին Բրյուսելում տեղակայված Եվրոպական խորհրդարանի շենքում։ Ցուցահանդեսի ցուցանմուշների շարքում կային նյութեր, որոնք վերաբերվում էին ավստրիական երկաթուղու աշխատակիցների՝ ֆաշիստական կազմակերպություններում աշխատելուն[7][12][13]։

2015 թվականի սկզբին Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում Քրիստիան Կեռնին դիտարկում էին որպես կանցլերի և կուսակցության ղեկավարի պաշտոններում Վերներ Ֆայմանին ամենահավանական փոխարինող[7][14][15]։

2015 թվականի սեպտեմբերին՝ եվրոպական միգրացիոն ճգնաժամի ժամանակ, Կեռնը ղեկավարում էր Հունգարիայից դեպի Գերմանիա գնացող փախստականների տարանցման գործընթացը Ավստրիայի տարածքում։ Ինչպես նշել է մամուլը՝ Կեռնը ցուցադրել է կազմակերպչական բարձր հնարամտություն, ինչի շնորհիվ էականորեն բարձրացավ նրա հեղինակությունը[7]։

2016 թվականի մայիսի 17-ին Քրիստիան Կեռնը Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից դառնում է Ավստրիայի դաշնային կանցլեր[7]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան Կեռնը 1985-2001 թվականներին գտնվում էր ամուսնական հարաբերությունների մեջ Կարին Վեսելի հետ, ումից ունեցել է 3 որդի[16]։

Երկրորդ անգամ ամուսնացել է Էվելինա Շտայնբերգերի հետ, ումից ունի մեկ դուստր[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bundeswahlvorschlag SPÖ (գերմ.) / Hrsg.: Bundesministerium für Inneres — 2017.
  2. 2,0 2,1 Mag. CHRISTIAN KERN(ավստր․)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Lebenslauf Christian Kern(ավստր․)Bundeskanzleramt.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Christian Kern(ավստր․)Sozialdemokratische Partei Österreichs.
  5. 5,0 5,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Канцлер Кристиан Керн. Биография.(ռուս.)
  8. 8,0 8,1 "Christian Kern: no more normal service". The Local. 13 May 2016.(անգլ.)
  9. 9,0 9,1 Luise Ungerboeck (10 March 2010). "Kopf des Tages: Christian Kern". Der Standard.(գերմ.)
  10. "CER Chairman Christian Kern to become new Austrian Chancellor Արխիվացված 2020-07-17 Wayback Machine | CER:Home". Community of European Railway and Infrastructure Companies.(անգլ.)
  11. Board of Trustees FK. Արխիվացված 2017-11-12 Wayback Machine Austria Wien.(գերմ.)
  12. ""Repressed Years – the Austrian Railways and National Socialism between 1938 and 1945"" (Press release). Agentur Milli Segal. Արխիվացված 2015-06-11 Wayback Machine(անգլ.)
  13. "Torberg-Medaille für Christian Kern".(գերմ.)
  14. Rosemarie Schwaiger (2 August 2014). "ÖBB-Chef Christian Kern hat Chancen, Nachfolger von Kanzler Faymann zu werden".(գերմ.)
  15. Eva Linsinger (16 September 2015). "Christian Kern: Kanzler der Herzen".(գերմ.)
  16. "Ex-Frau hofft auf Christian Kern". Niederösterreichische Nachrichten.(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Կեռն» հոդվածին։