Վերա Պավլենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերա Պավլենկո
ուկր.՝ Віра Іванівна Павленко
Վերա Պավլենկո.JPG
Ծնվել էհուլիսի 17, 1912(1912-07-17)
ԾննդավայրԴնեպր, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 2, 1991(1991-06-02) (78 տարեկանում)
Մահվան վայրԿիև, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդեկորատիվ-կիրառական արվեստ
ԹեմաներՊետրիկովյան նկարչություն
ՊարգևներQ65147320?
ՄայրՊրասկովյա Պավլենկո

Վերա Իվանովնա Պավլենկո (ուկր.՝ Віра Іванівна Павленко, հուլիսի 17, 1912(1912-07-17), Դնեպր, Ռուսական կայսրություն - հունիսի 2, 1991(1991-06-02), Կիև, ԽՍՀՄ), խորհրդային նկարչուհի, պետրիկովյան նկարազարդման վարպետ, ՈւԽՍՀ ժողովրդական ստեղծագործության վաստակավոր վարպետ (1960): Հայտնի է որպես ճենապակու վրա պետրիկովյան նկարազարդման հիմնադիրներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերա Պավլենկոն ծնվել է Եկատերինոսլավ քաղաքում (այժմ՝ Դնեպր), սակայն մանկությունն անցել է Պետրիկովկայում: Մայրը` Պրասկովյա Պավլենկոն, եղել է 20-րդ դարի սկզբին պետրիկովյան նկարչության ամենահայտնի վարպետներից մեկը[1][2]: 1944 թվականից Վերա Պավլենկոն աշխատել է Կիևի փորձնական կերամիկական-գեղարվեստի գործարանում[3]`պետրիկովյան նկարչության մյուս վարպետների` Մարֆա Տիմչենկոյի, Վերա Կլիմենկո-Ժուկովայի, Պելագեյա Գլուշչենկոյի և քրոջ՝ Գալինա Պավլենկո-Չերնիչենկոյի հետ: Հիմնականում աշխատել է ճենապակու և թղթի վրա: Արվեստագետի ստեղծագործությունների հարուստ հավաքածուն պահվում է Ուկրաինական դեկորատիվ արվեստի պետական թանգարանում[4]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Глухенька Н. Петриківські розписи. Київ: Мистецтво, 1973.
  • Петриківський розпис: Книга-альбом / упорядник О. І. Шестакова. Київ: Мистецтво, 2016. 240 с

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]