Վերա Կլիմենկո-Ժուկովա
Վերա Կլիմենկո-Ժուկովա | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1921 |
Ծննդավայր | Պետրիկովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ |
Վախճանվել է | մարտի 28, 1965 (43 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ուսուցիչ | Տատյանա Պատա |
Անդամակցություն | Ուկրաինայի նկարիչների ազգային միություն |
Վերա Ֆեոդոսիևնա Կլիմենկո-Ժուկովա (ուկրաիներեն՝ Клименко-Жукова Віра Феодосіївна, դեկտեմբերի 22, 1921, Պետրիկովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - մարտի 28, 1965, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի նկարչուհի, պետրիկովյան նկարազարդման վարպետ, Ուկրաինայի նկարիչների ազգային միության անդամ։ Հայտնի է որպես ճենապակու վրա պետրիկովյան նկարազարդման կիրառման հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերա Ֆեոդոսիևնան ծնվել է Պետրիկովկա գյուղում (ներկայումս Պետրիկովի շրջանի քաղաքատիպ ավան), սովորել է Պետրիկովսկի դեկորատիվ նկարազարդման դպրոցում, որն ավարտել է 1939 թվականին, որտեղ նրա ուսուցչուհին է եղել պետրիկովյան նկարազարդման հայտնի վարպետ Տատյանա Պատան։ Աշխատել է մի քանի տարբեր գեղարվեստական ստեղծագործությունների վրա, 1944 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Կիևի փորձարարական կերամիկա- գեղարվեստական գործարանում։ Նրա հետ մեկտեղ այնտեղ աշխատել են Պետրիկովկայի այլ հայտնի վարպետ-կանայք՝ Մարֆա Տիմչենկոն, Պելագեյա Գլուշչենկոն, Վերա Պավլենկոն, Գալինա Պավլենկո-Չերնիչենկոն։ 1947 թվականից ղեկավարել է այդ գործարանի գեղարվեստական արտադրամասը։
Առաջին հերթին հայտնի է ճենապակու վրա կատարած նկարազարդումներով, պետրիկովյան նկարազարդումների կիրառման հիմնադիրներից մեկն է և համարվում է այդ ուղղության ամենահայտնի նկարչուհին։ Թղթի և մետաղի վրա ստեղծել է նաև դեկորատիվ նկարազարդման աշխատանքներ։ 1946 թվականից մասնակցել է բազմաթիվ հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Глухенькая Н. Петриковские росписи. Киев: Искусство, 1973.
- Петриковка: Альбом репродукций. Днепр: Днепрокнига, 2001 (переиздание 2004). 216 с.