Գալինա Պավլենկո-Չերնիչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գալինա Պավլենկո-Չերնիչենկո
ուկրաիներեն՝ Павленко-Черниченко Ганна Іванівна
Ծնվել էդեկտեմբերի 8, 1919(1919-12-08)
ԾննդավայրՊետրիկովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ
Վախճանվել էփետրվարի 2, 2008(2008-02-02) (88 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ
ԱնդամակցությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն
ՄայրՊրասկովյա Պավլենկո

Գալինա Իվանովնա Պավլենկո-Չերնիչենկո (ուկրաիներեն՝ Галина Іванівна Павленко-Черниченко, դեկտեմբերի 8, 1919(1919-12-08), Պետրիկովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Նովոմոսկովյան ուեզդ, Եկատերինոսլավի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - փետրվարի 2, 2008(2008-02-02), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի նկարչուհի, պետրիկովյան նկարազարդման վարպետ, ՈւԽՍՀ ժողովրդական ստեղծագործության վաստակավոր վարպետ։ Եկատերինա Բիլոկուրի անվան մրցանակի դափնեկիր, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր։ Ուկրաինայի նկարիչների ազգային միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Պավլենկո-Չերնիչենկոն ծնվել է Պետրիկովկա գյուղում (Դնեպրոպետրովսկի մարզ)։ Մայրը` Պրասկովյա Պավլենկոն, եղել է 20-րդ դարի սկզբին պետրիկովյան նկարչության ամենահայտնի վարպետներից մեկը։ 1944 թվականից Գալինան աշխատել է Կիևի փորձնական կերամիկական-գեղարվեստի գործարանում[1]`պետրիկովյան նկարչության այլ վարպետների` Մարֆա Տիմչենկոյի, Վերա Կլիմենկո-Ժուկովայի, Պելագեյա Գլուշչենկոյի և քրոջ՝ Վերա Պավլենկոյի հետ։ Հիմնականում աշխատել է ճենապակու և թղթի վրա։ Արվեստագետի ստեղծագործությունների հարուստ հավաքածուն, որը ներառում է շուրջ 300 աշխատանք, պահվում է Ուկրաինական դեկորատիվ արվեստի պետական թանգարանում[2]։

Մասնակցել է հանրապետական (1936), համամիութենական (1938), արտասահմանյան (1937) ցուցահանդեսների[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Глухенька Н. Петриківські розписи. Київ: Мистецтво, 1973.
  • Петриківський розпис: Книга-альбом / упорядник О. І. Шестакова. Київ: Мистецтво, 2016. 240 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Открытие выставки, посвященной 90-летию одного из самых известных фарфоровых заводов Украины и СССР - Киевского фарфорового завода». www.forsmi.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  2. «Киевский художник Павленко-Черниченко Галина Ивановна (artist Pavlenko-Chernichenko Galina Ivanovna)». socrealizm.com.ua (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.
  3. «Декоративний розпис Галини Павленко-Черниченко / Музейний простір. Музеї України та світу». prostir.museum (ua). Վերցված է 2018 թ․ փետրվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)