Վենիամին Բաբաջան
Վենիամին Բաբաջան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 10 (22), 1894 |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 27, 1920 (26 տարեկան) |
Մահվան վայր | Թեոդոսիա, Թեոդոսիայի գավառ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օդեսայի ազգային համալսարան |
Մասնագիտություն | բանաստեղծ և նկարիչ |
Վենիամին Բաբաջան (կեղծանուն Կլեմենտիոս Բուտկովսկի, սեպտեմբերի 10 (22), 1894, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 27, 1920, Թեոդոսիա, Թեոդոսիայի գավառ), ռուս պոետ, նկարիչ, արվեստաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերում է Օդեսայի կարաիմական ծագմամբ պատվավոր քաղաքացի Սիմա Բաբաջանի և ծնունդով Թեոդոսիայից Սուլթան Խորոզի ընտանիքում[1]։ Ավարտել է ավանդական գիմնազիան։ Սովորել է Նովոռոսիյսկի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ 1914 թվականի ամառվանից մինչև 1918 թվականի գարուն ծառայել է որպես ենթասպա արևելյան ճակատում։ 1919 թվականի վերջին անցել է Ռուսաստանի հարավի զինված ուժերի կամավորական ջոկատի շարքերը։ Գլխավորել է Նովոռոսիյսկի մարզի 7-րդ առանձին հեռագրային վաշտը։
Թեոդոսիայի գրավումից հետո, Բաբաջանը մնացած սպիտակգվարդիական սպաների նման ձերբակալվել է։ 1920 թվականի նոյեմբերին գնդակահարվել է[2]։
Բաբաջանը բանաստեղծությունների երեք ժողովածուների և մի շարք հոդվածների հեղինակ է։ Սեզանի և Վրուբելի մասին աշխատությունների հեղինակ է։ Անդամակցել է «Օմֆալոս» հրատարակչության բանաստեղծների ակումբին։ Մեծ դերակատարություն է ունեցել Օդեսայի և Թեոդոսիայի մշակութային կյանքում։ Նամակագրական կապ է ունեցել Վալենտին Կատաևի, Յուրի Օլեշայի, Օսիպ Մանդելշտամի, Մաքսիմիլիան Վոլոշինի, Էդուարդ Բագրիցկիի և այլոց հետ։ Որպես նկարիչ անդամակցել է Օդեսայի ««Անկախ նկարիչների միությանը»։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бутковский Клементий. Кавалерийские победы. Стихи. — Одесса: Омфалос, 1917.
- «Всадник». — Одесса: Омфалос, 1917.
- «Зоя». — Одесса: Омфалос,1919.
- Бабаджан В. Сезанн. Творчество, жизнь, письма.; Одесса: Омфалос, 1919.
- Вениамин Бабаджан. Из творческого наследия. В 2-х томах. / Сост. С. З. Лущик, А. Л. Яворская; ст. и коммент. С. З. Лущик; отв. ред. О. М. Барковская. — Одесса: Optimum, 2004. — 582 с.
Կտավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նկարիչ կինը». 1910-ական թվականներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Машкевич Т. Веньямин Симович Бабаджан (1894—1920 гг.) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- ↑ Зарубин, А. Г., Зарубин, В. Г. Без победителей. Из истории Гражданской войны в Крыму. — 1-е. — Симферополь: Антиква, 2008. — С. 713. — 728 с. — 800 экз. — ISBN 978-966-2930-47-4
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Волков С. В. База данных «Участники Белого движения в России» на январь 2014. Буква Б.
- Лущик С. З. Книгоиздательство «Омфалос» // Книга. Сб. ст. 66. — М., 1993. — С. 158—174.
- Лущик С. З. Вениамин Бабаджан. Жизнь и творчество / Бабаджан Вениамин Симович. Из творческого наследия. — Т. 1; Т. 2 / Сост.: С. З. Лущик, А. Л. Яворская. — Одесса: Optimum, 2004.
- Гардзонио Стефано. Бытовая лирика Вениамина Бабаджана и русский модернизм. // Тыняновский сборник. — Вып. 11: Девятые Тыняновские чтения. Исследования. Материалы. — М.: ОГИ, 2002. — С. 391—398.
- Сколянский М. Рецензия на: Вениамин Бабаджан. Из творческого наследия. В 2-х томах. / Сост. С. З. Лущик, А. Л. Яворская; ст. и коммент. С. З. Лущик; отв. ред. О. М. Барковская. — Одесса: Optimum, 2004. 582 с. // University of Toronto — Academic Electronic Journal in Slavic Studies \ http://sites.utoronto.ca/tsq/11/sokolyanskii11.shtml
- Սեպտեմբերի 22 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 27 մահեր
- 1920 մահեր
- Թեոդոսիա քաղաքում մահացածներ
- Օդեսայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս նկարիչներ
- Ռուս գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ռուս արվեստաբաններ
- Ռուս բանաստեղծներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով