Վենետիկի առյուծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

 

Առյուծը 1870-ական թվականներին
2017 թվական
Առյուծը, որը երևում է Դոժերի պալատից

Վենետիկի առյուծ, Կիլիկիայի հայկական թագավորության թևավոր առյուծի հնագույն բրոնզե քանդակ Տարսոն քաղաքից[1], որն այժմ գտնվում է Իտալիայի Վենետիկ քաղաքի Սուրբ Մարկոսի հրապարակում և դարձել է քաղաքի խորհրդանիշը։ Այն նաև կապված է քաղաքի հովանավոր սրբերից մեկի՝ Սուրբ Մարկոս Ավետարանիչի հետ։

Քանդակը կանգնած է հրապարակի երկու մեծ գրանիտե սյուներից մեկի վրա։ Այս սյուները հավանաբար տեղադրվել են 1172-ից 1177 թվականներին[2], երբ ղեկավարում էր դոժ Սեբաստիանո Զիանին, կամ գուցե մոտ 1268 թվականին[3]։ Դրանք զարդարված են Վենետիկի երկու հովանավոր սրբերին ներկայացնող խորհրդանիշներով։

Առյուծի քանդակը շատ երկար և անհասկանալի պատմություն է ունեցել։ Այն սկզբնապես գտնվել է Կիլիկիայի Տարսոն քաղաքում մոտ մ.թ.ա 300 թվականին[4]։ Ժամանակի ընթացքում այն հասավ Վենետիկ և ի վերջո ներկայացրեց Սուրբ Մարկոսի առյուծը, որը Սուրբ Մարկոս ավետարանչի ավանդական խորհրդանիշն է։ Արևելյան սյան վրա կանգնած կերպարը ինչ-որ պահի ներկայացրեց Սուրբ Մարկոսի առյուծը։ Արևմտյան սյան վրա կանգնած կերպարը Սուրբ Թեոդորոս Ամասացին է, որը քաղաքի հովանավորն էր Սուրբ Մարկոսից առաջ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առյուծը կշռում է մոտավորապես 3000 կիլոգրամ։ Առջևի թաթերի տակի դրված գիրքը ավելի ուշ շրջանի լրացում է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առյուծը բրոնզե զանազան կտորների համադրություն է, որոնք ստեղծվել են ժամանակի տարբեր փուլերում՝ բոլորը կառուցված հնագույն «հիմնական» բաղադրիչների վրա։ Իր գոյության ընթացքում այն բազմիցս ենթարկվել է զգալի վերականգնման և վերանորոգման աշխատանքների՝ պահպանելու իր տեսքը և կառուցվածքային ամբողջականությունը։

Վերջին երկու դարերի ընթացքում գիտնականները վիճել են արձանի հնագույն մասերի ծագման շուրջ՝ ենթադրելով, որ դրանք եկել են Ասորեստանից, Սասանյան Պարսկաստանից, Հունա-Բակտրիայից, միջնադարյան Վենետիկից և տարբեր այլ ժամանակաշրջաններից ու վայրերից։ Այնուամենայնիվ, 1980-ականներին կատարված գիտական և արվեստի պատմական ուսումնասիրությունները հանգեցրին այն եզրակացության, որ արձանը, հավանաբար, ստեղծվել է մ.թ.ա. 4-րդ դարի վերջին և 3-րդ դարի սկզբին, հնարավոր է, հունական կամ արևելյահունական աշխարհում։ Բնօրինակ բրոնզե արձանը, որպես ամբողջություն, հավանաբար զգալիորեն տարբերվել է այսօրվա արձանից։ Բացի այդ, ստեղծված լինելով նախաքրիստոնեական շրջանում, այն ի սկզբանե որևէ կապ չի ունեցել Սուրբ Մարկոսի հետ։

Միջնադարյան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանական է, որ արձանը իր ներկայիս տեսքը ստացել է միջնադարյան ժամանակաշրջանում։ Առյուծի մասին ամենավաղ տեքստային հիշատակումը վերաբերում է 1293 թվականին, երբ այն գրանցվել է որպես երկար ժամանակ անտեսումից հետո վերականգնված:

Սուրբ Մարկոսի հրապարակը՝ երկու սյուներով

1797 թվականին Իտալիա արշավանքի ժամանակ Նապոլեոնն արձանը իր հետ Վենետիկից տանում է Ֆրանսիա։ Այն վնասվել է տեղափոխման ընթացքում՝ կորցնելով թևերը, թաթերը, պոչը և ավետարանը։ Ֆրանսիացի քանդակագործների, հավանաբար Էդմ Գոլի կամ Ժան Գիյոմ Մոյտի կողմից վերականգնվելուց հետո Առյուծը տեղադրվեց Fontaine des Invalides շատրվանի վրա։

Fontaine des Invalides (կտրված)

Նապոլեոնի մահվանից հետո Առյուծը վերադարձվեց Վենետիկ։ 1815 թվականի հոկտեմբերի 2-ին տեղափոխման ընթացքում այն կրկին մեծ վնաս է կրել։ Պարանը կտրվելով՝ արձանը ընկավ և փշրվեց։ Արդյունքում բրոնզե արձանը բաժանվել է մոտավորապես 20 մասի։ Կորցնելով իր հիմնական զարդը, Fontaine des Invalides-ը ի վերջո վերանախագծվեց և վերջնականապես քանդվեց 1840 թվականին։

Վենետիկ վերադարձնելուց հետո Բարտոլոմեո Ֆերարին վերականգնել է արձանը և այն 1816 թվականի ապրիլի 13-ին պաշտոնապես տեղադրվել է սյան վրա։ Այս վերականգնումը ներառում էր առյուծի պոչի փոփոխություն, որն այժմ երկարացված է։ Նախկինում պոչը գտնվում էր հետևի ոտքերի միջև[5]։ Թաթերի տակի գիրքը նորից ձևափոխվեց։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի վերջո, Առյուծի պատկերը դարձավ Վենետիկի Հանրապետության խորհրդանիշը և հայտնվեց նրա դրոշի վրա[6]։ Միջազգային մակարդակում այն նաև հայտնի է որպես «Ոսկե առյուծ» մրցանակ, որը ներկայացվել է 1949 թվականին Վենետիկի միջազգային կինոփառատոնում[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Phoenix (2022 թ․ հունիսի 30). «The Lion Of Venice: Symbol Of Magnificence And Power Came From Armenian Kingdom Of Cilicia». Phoenix Tour Armenia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 26-ին.
  2. Madden, Thomas F., Venice: islands of honor and profit: a new history (2012), Penguin Books, p. 98.
  3. Maguire, Henry and Robert S. Nelson, editors (2010), San Marco, Byzantium and the Myths of Venice (Dumbarton Oaks Byzantine Symposia and Colloquia); Dumbarton Oaks Research Library and Collection, pg 79 and note 10 on pg 10.
  4. Scarfi, Bianca Maria, ”The Bronze Lion of St Mark” (1990); In: Scarfi, Bianca Maria, editor, The Lion of Venice: Studies and Research on the Bronze Statue in the Piazzetta, Prestel Publishing, pp. 31-124.
  5. Wills, Garry (1999). «The Lions of Venice». The American Scholar. 68 (2): 49. ISSN 0003-0937.
  6. Griffith, Elizabeth (2005 թ․ սեպտեմբերի 1). «The Winged Lion of St. Mark: Logo of Venice, Inc» (PDF): 25. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. Donati, Silvia (2018 թ․ օգոստոսի 31). «Everything You Need to Know About the Venice Film Festival». Bluespark Production. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. O'Brien, Conan (host) (11 April 2018). "Conan Without Borders: Italy". Conan. Season 8. Episode 58. TBS.