Վեկշնյայ
Բնակավայր | |||
---|---|---|---|
Վեկշնյայ | |||
լիտ.՝ Viekšniai | |||
| |||
Երկիր | Լիտվա | ||
Համայնք | Mažeikiai District Municipality? և Shavelsky Uyezd? | ||
Առաջին հիշատակում | 1253 | ||
ԲԾՄ | 62 մետր | ||
Բնակչություն | ▼2180 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Փոստային դասիչ | LT-89094 | ||
| |||
Վեկշնյայ (լիտ.՝ Viekšniai), քաղաք Լիտվայի Թելշյայ գավառի Մաժեյք շրջանում։ Վեկշնսկ ստարոստվայի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 2 183 մարդ (2010 թվական)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Վենտա գետի ափին՝ Մաժեկյայ քաղաքից 17 կմ դեպի հարավ-արևելք։ Երկաթուղային կայարանը Շյաուլյայ-Լիեպայա գծի վրա է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ հիշատակվել է 1253 թվականին։ Քաղաքի իրավունքներ ստացել է 1725 թվականին։ 1634 թվականին Վեկշնյայում կառուցվել է փայտե կոստյոլ։ 1656 թվականին Վեկշնյայն ամբողջովին ավերվել է շվեդների կողմից[2]։ 1795 թվականին՝ Լեհաստանի երրորդ բաժանման ժամանակ, մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ։ Մինչև 1842 թվականը եղել է Վիլեն նահանգի Շավել գավառի կազմում[3]։ 1843 թվականին քաղաքը փոխանցվել է նորաստեղծ Կովենի նահանգին։ 1853 թվականին կառուցվել է աղյուսե կոստյոլ[2]։ Վեկշնյայը զգալիորեն աճել է 1871-1873 թվականներին՝ Լիբավո-Ռոմեն (Լիբավա (այժմ՝ Լիեպայա), Ռոմնի) երկաթուղային կայարանի շինարարության ժամանակ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օկուպացվել է գերմանական բանակի կողմից։ Մինչև 1917 թվականը կրել է Վեկշնի անվանումը[3]։
1918-1940 թվականներին գտնվել է Լիտվայի կազմում։ 1940-1991 թվականներին եղել է Լիտվական ԽՍՀ–ի կազմում։ 1958 թվականից քաղաքատիպ ավան է եղել Լիտվական ԽՍՀ Ակմյանի շրջանում[4]։
1991 թվականից Լիտվայի կազմում է։ 1995 թվականին կրկին ստացել է քաղաքի իրավունքներ։ Համանուն ստարոստվայի վարչական կենտրոնն է։ 1998 թվականին ստացել է զինանշան և դրոշ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը բնակչության զգալի մասը կազմել են հրեաները (1897 թվականին նրանք կազմել են քաղաքի բնակչության 56 %-ը[2])։ Գործել է Սինագոգ։ 1941 թվականի օգոստոսի 4-ին Վեկշնյայի բոլոր հրեաները ուղարկվել են Մաժեկյայ և այնտեղ գնդակահարվել են։ 1990 թվականին մահապատժի վայրում՝ քաղաքի հին հրեական գերեզմանատանը, կանգնեցվել է հուշարձան[3]։
Վեկշնյայի բնակչության դինամիկան | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարի | 1897 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2010 | |||||||
Բնակիչ | 2 951 | 2 730 | 2 781 | 2 410 | 2 270 | 2 183 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային ժամանակաշրջանում եղել է սալիկիի և կերամիկական իրերի արտադրություն[4]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1875 թվականին կանգնեցվել է Ռադոնեժի Սուրբ Սերգի տաճարը։ 1944 թվականին տաճարի շենքը խիստ տուժել է։ 1947 թվականին տաճարը վերակառուցվել է[5]։
- Դեղագործության թանգարան[6]։
- Լիտվայի ավիացիոն ռահվիրա Ալեքսանդր Գրիշկևիչուսի հուշահամալիր (բացվել է 1981 թվականին)
- Խորհրդային զինվորների գերեզմանատուն
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միկոլաս Բիրժիշկա՝ Լիտվայի գրականության և մշակույթի պատմաբան, հասարակական և քաղաքական գործիչ։
Քաղաքի զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականի օգոստոսի 4-ին Վեկշնյայը ստացել է զինանշան, որը եղել է 1792 թվականի զինանշանի կրկնությունը։ Ստացել է նաև դրոշ, որը հիմնված է եղել այդ զինանշանի վրա (հեղինակ՝ Ռոլանդաս Ռիմկունաս)[2]։
-
Ջրաղացի շենք
-
Վիտովտ Մեծի հուշարձան
-
Պրոֆեսորներ Միկոլաս Բիրժիշկայի, Վացլովասի և Վիկտոր Բիրժիշկայի հուշարձան
-
Հին հրեական գերեզմանոց
-
Ամբարտակ Վենտա գետի վրա՝ ձկնանցման սարքով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Resident population by city / town at the beginning of the year — State Data Agency of Lithuania, 2023.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Сайт Векшнского староства». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Российская Еврейская Энциклопедия. ВЕКШНЯЙ
- ↑ 4,0 4,1 Векшняй հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ «Литовская Епархия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Museums of Lithuania (англ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեկշնյայ» հոդվածին։ |
|