Վելորի Քերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վելորի Քերի
Ծնվել էփետրվարի 12, 1986(1986-02-12) (38 տարեկան)
ԾննդավայրՕրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի Ֆուլերտոն համալսարան և Sonora High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի

Վելորի Քերի (անգլ.՝ Valorie Curry, փետրվարի 12, 1986(1986-02-12), Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» ֆիլմում Շարլոտայի, «Հետևորդները» սերիալում՝ Էմմի Հիլի և «Detroit: Become Human» տեսախաղում Քերի անդրոիդի դերով։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերին ծնվել է Օրինջ շրջանում ( Կալիֆոռնիա, ԱՄՆ)։ 2004 թվականին ավարտել է Կալիֆոռնիա նահանգի Լա Հաբրա քաղաքում գտնվող Sonora High School միջին դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է California State University Fullerton, որտեղ ստացել է թատերական արվեստի բակալավրի աստիճան։ Նա աշխատել է The Second City և Phantom Projects թատերախմբերում[1]։

2005 թվականին որպես հրավիրված աստղ նկարահանվել է «Վերոնիկա Մարս» սերիալում։

2010 թվականին մասնակցել է Quantic Dream ստուդիայի «Կարա» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի ստեղծմանը[2]։ Վելորին խաղացել է անդրոիդի դեր, որը սովորել է զգալ։

2012 թվականին նկարահանվել է «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2» ֆիլմում, որտեղ մարմնավորել է քոչվոր վամպիր Շարլոտայի դերը։ Նույն թվականին նկարահանվել է Blink-182 խմբի «After Midnight» տեսահոլովակում[3]։

2013-2014 թվականներին խաղացել է Fox հեռուստաալիքի «Հետևորդները» սերիալի գլխավոր դերերից մեկը[4]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005-2006 ս Վերոնիկա Մարս Veronica Mars Jane Kuhne
2011 ս C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Հանա Մաքրեյ
2011 ֆ Ես սիրում եմ քեզ խենթի պես I Love You Like Crazy Մելոդի
2011 ս Պայծառատես Psych Ռոզ Մարի Ֆերոու
2012 հխ Կարա Kara Կարա
2012 ֆ Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 Twilight Saga: Breaking Dawn — Part 2 Շարլոտա
2013 ֆ Մթնելուց հետո After Darkness Margot
2013-2014 ս Հետևորդները The Following Էմմա Հիլ
2015-2016 ս Ստի օթևան House of Lies Քելսի
2016 ֆ Ամերիկյան հովվերգություն American Pastoral Ռիտա Քոեն
2016 ֆ Կախարդը Բլերից Blair Witch Թալիա
2018 հխ Դեթրոյթ․ դառնալ մարդ Detroit: Become Human Քերա
2017-2018 ս Տիկ The Tick Դոթ Էվերեսթ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Biography Valorie Curry»». imdb.com. 2014 թ․ ապրիլի 3. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  2. ««Quantic Dreams PS3 Kara Behind the Scenes»». youtube.com. 2012 թ․ մարտի 21. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  3. ««blink-182 - After Midnight»». youtube.com. 2014 թ․ ապրիլի 3. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  4. ««http://posledovateli.com»». posledovateli.com. 2014 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելորի Քերի» հոդվածին։