Jump to content

Detroit: Become Human

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Detroit: Become Human
Изображение логотипа
ՄշակողՖրանսիա Quantic Dream
ՀրատարակիչԵրկիր Sony Interactive Entertainment
ԴիստրիբյուտորԷպիկ գեյմզ սթոր[1], PlayStation Store[2], Steam, Humble Store և PlayStation Plus Premium[3]
Միջերեսի լեզուանգլերեն[4], ֆրանսերեն[4], իտալերեն[4], գերմաներեն[4], իսպաներեն[4], արաբերեն[4], չեխերեն[4], դանիերեն[4], ֆիններեն[4], հունարեն[4], հունգարերեն[4], ճապոներեն[4], կորեերեն[4], նորվեգերեն[4], լեհերեն[4], պորտուգալերեն[4], բրազիլիական պորտուգալերեն[4], Latin American Spanish?[4], շվեդերեն[4], թուրքերեն[4], հոլանդերեն[4], ռուսերեն[4], ավանդական չինարեն[4] և պարզեցված չինարեն[4]
ՍցենարիստԴևիդ Քեյջ, Զակարի Փերիս, Ադամ Ուիլյամս
ԿոմպոզիտորՖիլիպ Շեպարդ, Ջոն Պաեսանո, Նիմ Ֆախրար
ՂեկավարներԴևիդ Քեյջ
ՎայրԱՄՆ և Դետրոյթ
Անոնսի թվականՀոկտեմբերի 27, 2015
Թողարկման թվականՄայիսի 25, 2018
ՊլատֆորմներPlayStation 4
ԺանրԻնտերակտիվ կինո, Նեոնուար, Թրիլեր
Խաղի ռեժիմՄիամասնակցային
PEGIPEGI 18
USKUSK 16[5]
ESRB17+[6]
ԿրիչBlu-ray Disc, PlayStation Store
ԿառավարումԳեյմփադ
🌐quanticdream.com/en/detroit-become-human(անգլ.) և quanticdream.com/fr/detroit-become-human(ֆր.)
 Detroit: Become Human Վիքիպահեստում

Detroit: Become Human (անգլ.՝ «Դետրոյթ. Դառնալ մարդ») խաղ, մշակված ֆրանսիական Quantic Dream ընկերության կողմից, բացառիկ PlayStation 4 խաղային հարթակի համար։ Խաղի անոնսը կայացել է 2015 թվականի հոկտեմբերի 25-ին Sony-ի ելույթի շրջանակներում՝ «Paris Games Week 2015» ցուցահանդեսում։ Խաղը հիմնված է 2012 թվականի «Kara» տեխնիկական դեմոյի վրա։ «Become Human» խաղի սյուժեն կառուցված է երեք կերպարների շուրջը, յուրաքանչյուրն ունի իր առանձին պատմությունը, բայց նրանք, ի վերջո, միավորվում են։ Խաղը դուրս է եկել 2018 թվականի մայիսի 25-ին։

Ոչ հեռու ապագայում՝ 2038 թվականին, Երկրի վրա ակտիվորեն ընթանում է անդրոիդներ-ռոբոտների արտադրությունը, արտադրված Cyberlife ընկերության կողմից՝ մարդկային տարբեր պահանջմունքների բավարարման համար։ Ընկերության հիմնադիրը հանդիսանում է Էլայջա Կամսկին։

Երկրի վրա տեղի ունեցող գլոբալ խնդիրները սրվում են. Երկրի բնակչությունը հասնում է 10 միլիարդի, ռեսուրսները սպառվում են, ինչի պատճառով պատերազմ է ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ Արկտիկայի ռեսուրսների մնացորդների համար։ Խաղի իրադարձությունները տեղի են ունենում Դետրոյթ քաղաքում։ Խաղի մեջ երեք խաղային կերպար կա. Կարան, Մարկուսը և Քոնորը[7]։ Կարան (Քերի Վելորի)՝ AX-400 մոդելի կենցաղային անդրոիդ է, որը իր տիրոջ Թոդի (Դոմինիկ Գուլդ) դաժանության պատճառով դառնում է դևիանտ։ Մարկուսը (Ջեսսի Ուիլյամս) դառնում է տեղական դիմադրության բազայի՝ «Իերիխոնի» առաջնորդը։ Քոնորը (Բրայան Դեկարտ) հանդիսանում է ընկերության նախատիպ, որի նպատակն է «դևիանտների» դեմ պայքարը, բայց խաղի ընթացքում նա կարող է ինքը դառնալ նրանցից մեկը։ Դևդիանտները՝ անդրոիդներ են, որոնց մոտ դուրս է եկել ծրագրային ապահովությունը, ինչի պատճառով նրանք սկսում են զգալ զգացմունքներ, նաև նրանց մոտ հայտնվում է սեփական կամք, ինչպես մարդու մոտ։

Դերասան Դեր
Բրայան Դեկարտ Քոնոր
Քերի Վելորի Կարա
Ջեսսի Ուիլյամս Մարկուս
Գաբրիել Խերշ Քլոյա
Քլենսի Բրաուն Հենք
Լենս Հենրիքսեն Կարլ Մանֆրեդ
Օդրի Բոստանի Ալիսա
Սիմբի Քալի Ամանդա
Բեն Լամբերտ Դանիել / Ջոշ
Պարկեր Սոյերս Ջոշ
Մինկա Քելլի Նորտ
Էվան Պարկե Լյութեր
Դևիդ Քոբերն Ռիչարդ Պերկինս
Դոմինիկ Գուլդ Թոդ Ուիլյամս
Ամելիա Ռոուզ Բլեր Թրեյսի
Բերի Ջոնսոն Ջեֆրի Ֆոուլեր
Դանա Գոերրիեր Ռոուզ
Սոլ Ջեֆքոթ Զլատկո
Քորնիլիըս Սմիթ Կառլոս Օրտիսի անդրոիդ
Քրիստոֆեր Բոշ Ջերի
Նեյլ Նյուբոն Էլայջա Կամսկի / Գևին Ռիդ
Արտաքին տեսաֆայլեր
«Kara» տեխնիկական դեմո с GDC 2012
թրեյլեր PGW 2015-ից

Խաղի մշակման մասին հայտարարված է եղել Sony-ի մամլո-կոնֆերանսի եզրափակիչ մասի «Paris Games Week 2015» ցուցահանդեսում 2015 թվականի հոկտեմբերի 25-ին։ Detroit: Become Human նախագիծը դարձել է «Kara» տեխնիկական դեմոյի գաղափարի շարունակությունը։ Ի սկզբանե դեմոն պետք էր ցույց տալ նոր շարժիչի տեխնիկական հնարավորությունները PlayStation 3-ի վրա, որի հիմնական առանձնահատկությունը դեմքի անիմացիան էր։ Սակայն խաղը հետաքրքրել է հանդիսատեսին և Դևիդ Քեյջին՝ Quantic Dream ստուդիայի ղեկավարին։ Նրա խոսքերով, նրան հետաքրքրել է անդրոիդի ապագան գործարանից դուրս։ Խաղի հիմնական հարցն այն է, թե ինչպես է մարդկությունը ընդունելու անդրոիդներին, եթե նրանք զարգացնեն զգացմունքների ունակությունը։

Detroit: Become Human շարունակում է Quantic Dream-ի նախորդ խաղերի ավանդույթը, ուշադրությունը կենտրոնացնելով որոշակի պատմության վրա, սակայն նրանցից յուրաքանչյուրը, այդ թվում Become Human-ը, իրենց գաղափարներում անհատական է։ Սակայն խաղի գլխավոր «սցենարիստը», ըստ Քեյջի, խաղացողն է, քանի որ իրադարձությունների զարգացման ուղղությունը կախված է նրա գործողություններից։ Խաղացողը կարող է մեծապես ազդել ոչ միայն սյուժեի, այլ նաև ողջ աշխարհի վրա։ Detroit: Become Human -ը կոչ է անում գտնել «Ի՞նչ է նշանակում լինել մարդ» հարցի պատասխանը։

Դետրոյթը ներկայացվում էր մշակողների թիմի համար առավել տրամաբանական վայր, որտեղ զարգանալու է անդրոիդների ստեղծման տեխնոլոգիան։ Այս քաղաքը հանդիսանում է հարմար վայր արդյունաբերության համար, ինչպես նաև ամեն տեսակի ստեղծագործական մարդկանց համար։ Թիմը մեկնել է քաղաք, այն իմանալու և ուսումնասիրելու համար։ Այնտեղ նրանք տեսան բազմաթիվ հրաշալի վայրեր, ծանոթացել են տեղի մարդկանց հետ և «զգացել քաղաքի ոգին», ինչը նրանց ավելի շատ ոգեշնչեց։ Detroit: Become Human-ը հիմնված է նոր շարժիչի վրա, որը բնորոշ է ստուդիայի յուրաքանչյուր նոր խաղերի համար։ Դևիդը նշել է, որ դա կարող է խելագարություն թվալ, սակայն անհրաժեշտ է լիովին բացել կոնսոլի պոտենցիալը`որակյալ տեսողական և խաղային փորձառություն ապահովելու համար։ Խաղացողի զգացմունքները, ըստ մշակողների, կախված են գրաֆիկական մակարդակից և դեմքի անիմացիայի մշակումից։

Խաղը չի ներկայանում, որպես գիտական ֆանտաստիկա։ Չնայած ցուցադրած տեխնոլոգիաների առաջընթացին, խաղի աշխարհում օգտագործվում են միայն այն մշակումները, որոնք այս պահին զարգանում են և ունեն գրադրվող սկիզբ։

Կարծիքներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև դուրս գալը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իգրոմանիայի» լրագրող Գևորգ Հակոբյանը կարծիք է հայտնել, որ Detroit: Become Human-ի անոնսը հետաքրքիր է, սակայն հարցեր են առաջացնում Քեյջի խաղերի հետագա հնարավոր շարժումը դեպի հերոսների զգացմունքների և փոխհարաբերությունների շեշտադրումները, ինչը երևում է Beyond: Two Souls-ում, թեև Fahrenheit և Heavy Rain խաղերը ունեն ուժեղ և հետաքրքիր պատմություն, դետեկտիվի տարրերով։

2018 թվականի սկզբին խաղը Газета.ru-ի կարծիքով հայտնվել է ամենասպասվող խաղերի Թոփ-10-ի մեջ[8]։

Դուրս գալուց հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Detroit: Become Human-ը ստացել է ընդհանուր առմամբ բարենպաստ արձագանքներ, Metacritic-ի վրա միջին միավորը՝ 79/100: Mail.ru կայքում Ալեքսանդր Կուզմենկոյի գրախոսության մեջ, խաղը ստացել է առավելագույն գնահատական։

Detroit: Become Human-ը աջաջադրվել է Best of E3 Game Critics Awards 2016 մրցանակին՝ «Լավագույն օրիգինալ խաղի» կատեգորիայում, սակայն նա պարտվել է[9]։ 2017 թվականի E3-ում, Detroit: Become Human-ը հաղթել է GameSpot's Best of E3 2017-ում և առաջադրված է եղել PlayStation 4-ի համար, որպես լավագույն խաղ[10][11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Էպիկ գեյմզ սթոր(բազմ․) — 2018.
  2. PlayStation Store
  3. All PS Now games A-Z: Browse the full list of games available to play with your PS Now membership
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 Steam — 2003.
  5. USK Classification Database (գերմ.)
  6. http://www.esrb.org/ratings/Synopsis.aspx?Certificate=35494&Title=Detroit%3a+Become+Human
  7. В русской версии "Кэра"
  8. «Из Скандинавии в постапокалипсис: во что поиграть в 2018 году». gazeta.ru. Վերցված է 01.01.2018-ին.
  9. Tamoor Hussain (2016 թ․ հունիսի 29). «Battlefield 1 Leads E3 Game Critics Awards Nominees» (ամերիկյան անգլերեն). GameSpot. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  10. «Best of E3 2017 – Day Three: Fighter, Adventure, RPG, Shooter, Action | Hardcore Gamer» (ամերիկյան անգլերեն). www.hardcoregamer.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  11. «Ubisoft Rakes In 14 Nominations for E3 2017 Game Critics' Awards» (անգլերեն). Shacknews. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]