Վելիմիր Ժիվոյինովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Վելիմիր Ժիվոյինովիչ
սերբ.՝ Велимир Живојиновић
Velimir Bata Živojinović 1.jpg
Ծնվել էհունիսի 5, 1933(1933-06-05)[1][2]
ԾննդավայրKoraćica, Danube Banovina, Հարավսլավիայի Թագավորություն
Մահացել էմայիսի 22, 2016(2016-05-22)[3][4][2] (82 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Սերբիա
ԿրթությունԲելգրադի արվեստի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Yugoslavia (1946-1992).svg Հարավսլավիա և Flag of Serbia.svg Սերբիա
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունկինոդերասան, քաղաքական գործիչ, թատրոնի դերասան և դերասան
Պարգևներ և մրցանակներ

Վելիմիր Ժիվոյինովիչ (սերբ.՝ Велимир Бата Живојиновић, 1933, հունիսի 5, 1933(1933-06-05)[1][2], Koraćica, Danube Banovina, Հարավսլավիայի Թագավորություն - մայիսի 22, 2016(2016-05-22)[3][4][2], Բելգրադ, Սերբիա), սերբիացի դերասան, քաղաքական գործիչ։

Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է ավելի քան 300 ֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնցից 35-ը եղել են պարտիզանական ֆիլմեր։ Առաջին անգամ մեծ էկրանին հայտնվել է «Pesma sa Kumbare» ֆիլմում՝ 1955 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիվոյինովիչն ավարտել է Նովի Սադ քաղաք թատերական դպրոցը և Բելգրադի երաժշտության, կինոյի և թատրոնի ակադեմիան։ 1995 թվականից նա մի քանի տարի աշխատել է թատրոնում, իսկ կինոյում նրա առաջնելույթը եղել է 1955 թվականին նկարահանված «Pesma sa Kumbare» ֆիլմում։ Հայտնի է դարձել Բատա Ժիվոյինովիչ անվամբ։

Վելիմիր Ժիվոյինովիչին մեծ հաջողություններ են բերել հատկապես 1970-ական թվականներին նկարահանված պարտիզանական թեմաներով ֆիլմերը, որոնք դեմ էին ֆաշիզմին և վերաբերում էին Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Այդ ժամանակահատվածի նրա ամենահայտնի աշխատանքներից է «Վալտերը պաշտպանում է Սարաևոն» (անգլ.՝ Walter Defends Sarajevo) ֆիլմի հերոսի կերպարի մարմնավորումը, ինչի շնորհիվ մեծ ժողովրդականություն է ձեռք բերել նաև Չինաստանում։

Նա հայտնի էր նաև իր բարեկամական կապերով խորվաթ դերասան Բորիս Դվորնիկի հետ։ 1991 թվականին Ժիվոյինովիչը և Դվորնիկը բաց նամակներով վիճում են, որը համարվեց Հարավսլավիայի փլուզման հայտանիշներից մեկը։ 2006 թվականին երկուսն էլ հրապարակայնորեն հաշտվել են։ Դերասանն ասել է. «Վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ մի ատելություն չի եղել մեր միջև», և Դվորնիկը, ավարտելով նախադասությունը, ասել է՝ «ուղղակի թյուրիմացություն էր»[5]։

Նա համարվում է՝ Սերգեյ Բոնդարչուկի նմանակը։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]