Վելիմիր Ժիվոինովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վելիմիր Ժիվոինովիչ
սերբ.՝ Велимир Живојиновић
Velimir Bata Živojinović 1.jpg
Ծնվել էհունիսի 5, 1933(1933-06-05)[1]
ԾննդավայրKoraćica, Danube Banovina, Հարավսլավիայի Թագավորություն
Մահացել էմայիսի 22, 2016(2016-05-22)[2][3] (82 տարեկանում)
Մահվան վայրԲելգրադ, Սերբիա
ԿրթությունԲելգրադի արվեստի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Yugoslavia (1946-1992).svg Հարավսլավիա
Flag of Serbia.svg Սերբիա
Ազգությունսերբ
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունկինոդերասան, քաղաքական գործիչ և թատրոնի դերասան
Պարգևներ և մրցանակներՊավլե Վուիսիչ պարգև, Q16084978?, Q16084978?, Golden Arena for Best Actor, Golden Arena for Best Actor և Golden Arena for Best Actor

Վելիմիր Ժիվոինովիչ (սերբ.՝ Велимир Бата Живојиновић, 1933, հունիսի 5 Կորաչիցա, Հարավսլավիայի Թագավորություն), սերբիացի դերասան, քաղաքական գործիչ։

Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է ավելի քան 300 ֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնցից 35-ը եղել են պարտիզանական ֆիլմեր։ Առաջին անգամ մեծ էկրանին հայտնվել է «Pesma sa Kumbare» ֆիլմը 1955 թվականին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժիվոինովիչն ավարտել է Նովի Սադ քաղաք թատերական դպրոցը և Բելգարական երաժշտության, կինոյի և թատերական ակադեմիան։ 1995 թվականից նա մի քանի տարի աշխատել է թատերական բեմում, իսկ կինոյի կարիերայում 1955 թվականին նկարահանել է «Pesma sa Kumbare» ֆիլմը, որը սկիզբը հանդիսացավ իր կարիերայի։ Հայտնի է դարձել Բատա Ժիվոինովիչ անվամբ։

Վելիմիր Ժիվոինովիչի կարիերայի գագաթնակետը եղավ 1970 թվականին նկարահանված Partisan film ֆիլմը որը դեմ էր ֆաշիզմին և վերաբերվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմին: Այդ ժամանակահատվածում նրա ամենահայտնի ֆիլմերից է «Վալտերը պաշտպանում է Սարաևոն» (անգլ.՝ Walter Defends Sarajevo), ինչը մեծ հաջողություն ձեռք բերեց Չինաստանում:

Նա հայտնի էր նաև իր բարեկամական կապերով Խորվաթացի դերասան Բորիս Դվորնիկի հետ։ 1991 թվականին Ժիվոինովիչը և Դվորնիկը բաց նամակներով վիճում են, որը համարվես Հարավսլավիայի թագավորության փլուզման պատճառներից մեկը։ 2004 թվականին հաղորդվում է որ երկու ընկերները փորձել են հաշտվել։ 2006 թվականին երկուսն էլ հրապարակայնորեն հաշտվել են։ Դերասանը ասել է՝ «Վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ մի ատելություն չի եղել մեր միջև», և Դվորնիկը ավարտելով նախադասությունը ասել է՝ «ուղղակի թյուրիմացություն»[4]:

Նա համարվում է՝ Սերգեյ Բոնդարչուկի նմանակը։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]