Վարվառա Բարուզդինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարվառա Բարուզդինա
ռուս.՝ Варвара Баруздина
Ծնվել է1862[1][2]
ԾննդավայրԿրասնի Խոլմ, Vesyegonsky Uyezd, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1941[1][2]
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1885)
Մասնագիտություննկարչուհի
Ոճռեալիզմ
Ժանրժանրային նկարչություն
Թեմաներգեղանկարչություն
 Varvara Baruzdina Վիքիպահեստում

Վարվառա Մատվեևնա Բարուզդինա (ռուս.՝ Варвара Матвеевна Баруздина, 1862[1][2], Կրասնի Խոլմ, Vesyegonsky Uyezd, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն - 1941[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռեալիստ նկարիչ։ Ստեղծագործել է հիմնականում կենցաղային ժանրում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարվառա Բարուզդինան ծնվել է 1862 թվականին Կրասնի Խոլմում։ Հայրը եղել է գյուղական արհեստավոր։ 1875 թվականին Վարվառան տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ՝ ապրելու իր նկարիչ քեռու՝ Պավել Չիստյակովի մոտ, ով նկարչության առաջին դասեր է տվել Վարվառային[3]։ Հինգ տարի անց Վարվառա Բարուզդինան ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա, որտեղ եղել է քեռու ուսանողը։ Ուսումնառության տարիներին արժանացել է արծաթե մեդալի։ Ակադեմիան ավարտել է 1885 թվականին[4]։

Ցուցահանդեսների սկսել է մասնակցել 1888 թվականից հետո։ Հատկապես նշանակալի են ակադեմիայի (մինչև 1916), Կանանց արվեստի շրջանակի (1889) Մոսկվայի արվեստասեր հասարակության (1895-1896) կողմից կազմակերպված ցուցահանդեսները[4]։ 1896 թվականին Վարվառայի «Միանձնուհին» կտավը ձեռք է բերել Պավել Տրետյակովը։ 1904 թվականին նրա «Բաժանվածները» կտավը ցուցադրվել է Համաշխարհային ցուցահանդեսում։ Ռուսական այլ նկարների հետ միասին այն «կորել» է ցուցահանդեսից և երկար տարիներ չի գտնվել։

1920-ական թվականներին որոշ ժամանակ Ղրիմում ապրելուց հետո, տեղափոխվել է Պուշկին քաղաքի Չիստյակովի տուն, որտեղ գրել է իր կյանքի հուշերը և ունեցել է ուսանողների շրջանակ, ովքեր ցանկացել են ուսանել նրա մեթոդները[3]։

Վարվառա Բարուզդինան Լենինգրադի շրջափակման վաղ փուլում սպանվել է գերմանացի զինվորների կողմից, երբ փորձել է թույլ չտալ նրանց թալանելու իր տունը[3]։ Ընկերները նրան թաղել են տան բակում[4]։ Վարվառա Բարուզդինայի հուշերը տպագրվել են 1953 թվականին։

Ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում և Ռուսական թանգարանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարվառա Բարուզդինա» հոդվածին։