Կռասնի Խոլմ
Բնակավայր | |||
---|---|---|---|
ռուս.՝ Красный Холм | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | 1518 թ. | ||
ԲԾՄ | 150 մետր | ||
Բնակչություն | ▼3125 մարդ (հունվարի 1, 2021) | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 48237 | ||
Փոստային դասիչ | 171660 | ||
| |||
Կռասնի Խոլմ, (ռուս.՝ Кра́сный Холм), քաղաք (1776 թվականից[1]) Ռուսաստանի Տվերի մարզում։
Կրասնոխոլմսկի շրջանի կենտրոնը, որի կազմում 2 գյուղական բնակավայրերի հետ միասին կազմում է Կռասնի Խոլմի քաղաքային միավորումը` քաղաքային բնակավայրի կարգավիճակով[2]։
Բնակչությունը կազմում է 5140 մարդ։
2020 թվականի մայիսին Կրասնոխոլմսկի ադմինիստրատիվ շրջանի` օկրուգ դառնալու պատճառով[3] շրջանային նշանակության Կռասնի Խոլմ քաղաքին տրվել է օկրուգային նշանակության քաղաք կարգավիճակը[4]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Նելեդինա գետի վրա, Տվերից 176 կմ հյուսիս-արևելք։
Կռասնի Խոլմով անցնում է Մոսկվա-Սավյոլովո-Կալյազին-Սոնկովո-Պեստովո-Սանկտ-Պետերբուրգ երկաթուղին։ Ավտոճանապարհները քաղաքը կապում են Սոնկովոյի, Վեսյեգոնսկու, Բեժեցկի, Մոլոկովոյի հետ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կռասնի Խոլմ քաղաքը սկզբում եղել է առևտրային գյուղ` Սպաս անունով։ Փաստագրական ժամանակներում գյուղն առաջին անգամ հիշատակվել է 1518 թվականին, երբ Կալուգայի իշխան Սիմեոն Իվանովիչն այն նվիրել է Անտոնիև վանքին։ 1764 թվականին կայսրուհի Եկատերինա II-ը հրաման է արձակել վանական հողերը բռնագրավելու մասին, և բլրի վրա գտնվող Սպաս գյուղը դադարել է լինել վանական կալվածք և անցել է խնայողական տնտեսությանը։ 1776 թվականի հունվարին գյուղն ստացել է նոր անուն՝ «Կռասնի Խոլմ», միարժամանակ փոխվելով Տվերի նահանգի քաղաքի և կենտրոնի։ Քաղաքի անվան ծագման մասին լեգենդ կա։ Այն ասում է, որ ժամանակին կայսրուհին, անցնելով այս վայրով, զարմանում է գեղեցկությամբ և քանի որ քաղաքը, որը գտնվում էր բլրի վրա, աչքի էր ընկնում կանաչապատմամբ և ծաղիկներով, կայսրուհին հրամայում է այսուհետ այն անվանել՝ Կարմիր (ռուս.՝ Красный), ինչը նշանակում է Գեղեցիկ բլուր. 1780 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատվել է Կռասնի խոլմի զինանշանը[5]։
1796 թվականից Կռասնի Խոլմը դարձել է Տվերի նահանգի երկրորդային գավառ, նախ` Բեժեցկի ուեզդի, իսկ հետո Վեսիեգոնսկի ուեզդի մաս։
Կռասնի Խոլմի բնակիչները զբաղվում էին գյուղատնտեսությամբ և արհեստներով. իրականացվել է կարևոր առևտուր (սպիտակեղեն, ձու, մորթի, կաշի, կոշիկ)։ Քաղաքում և գյուղացիների շրջանում զարգացած էր կոշիկի արհեստը և կաշվե արտադրությունը[6]։
1929 թվականից քաղաքը Մոսկվայի մարզի Կրասնոկխոլմսկի շրջանի, 1935 թվականից՝ Կալինինի մարզի, 1990 թվականից` Տվերի մարզի կենտրոնն է։
Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի հիմնական արդյունաբերական ձեռնարկությունը Կռասնի Խոլմի էլեկտրամեխանիկական գործարանն է։ Կան անտառային, տեքստիլ և սննդի արդյունաբերական ձեռնարկություններ։
Մշակույթ և հանգիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կռասնի Խոլմում են գտնվում մշակութային ժառանգության տասներեք հուշարձաններ, որոնք ունեն դաշնային նշանակություն, և բացի դրանից, տեղական նշանակության քառասուն լրացուցիչ օբյեկտներ վերագրվում են մշակութային և պատմական ժառանգությանը։ Դաշնային հուշարձանները Կրասնոխոլմի Անտոնիևյան վանքի կառույցներն են։ Մոլագա գետի ափին, քաղաքից երկու մղոն հեռավորության վրա գտնվում են Անտոնիևյան վանքի ավերակները։
Վանքը կառուցվել է Անդրեյ Բոլշոյի կողմից, 1481 թվականին, օծվել է 1493 թվականին և միայն կես դար անց վերակառուցվել է կրաքարով։ Այս կառույցը համարվում է շրջանում ամենահինը, որը բոլշևիկները վերածել են ավերակների, որը մինչև հիմա կանգնած է առանց տանիքի և շարունակում է քանդվել։
Եկեղեցին, ինչպես նաև տասնյոթերորդ դարի պատերը և բանտախցերը կամ ավերվել են, կամ դարձել են անճանաչելի։ Շրջանի թանգարանը, որը գտնվում է Կռասնի Խոլմում. կառուցվել է 1964 թվականին։ Այն ունի ցուցադրություններ տեղի պատմության մասին։
Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կռասնի Խոլմը խորհրդային շրջանի ամենահայտնի թերապևտներից Օլեգ Լոմակինի և Ալեքսանդր Մյասնիկովի ծննդավայրն էր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ СССР. Административно-территориальное деление союзных республик на 1 января 1980 года / Сост. В. А. Дударев, Н. А. Евсеева. — М.: Известия, 1980. — 702 с. — С. 133.
- ↑ «Закон Тверской области от 28 февраля 2005 года N 32-зо «Об установлении границ муниципальных образований, входящих в состав территории муниципального образования Тверской области "Краснохолмский район", и наделении их статусом городского, сельского поселения»»։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-24-ին։ Վերցված է 2020-06-26
- ↑ Закон Тверской области от 23.04.2020 № 22-ЗО
- ↑ Закон Тверской области от 23.04.2020 № 23-ЗО
- ↑ Высочайше утверждённый доклад Сената — О гербах городов Тверского наместничества. 10 октября 1780 года // Полное собрание законов Российской империи. — 1780. — Том 20. — Закон № 15073.
- ↑ «Красный-Холм»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքը «Мой город» հանրագիտարանում
- Կռասնի Խոլմ
- Քաղաքի գերբի պատմությունը
- Статья В. П. Выголова о Никольском соборе Антониева монастыря
- Сайт об Антониевом монастыре
- Цветков Виктор Александрович — официальный сайт
|