Վարձով փեսացուն (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարձով փեսացուն
անգլ.՝ Something Borrowed
ՀեղինակԷմիլի Գիֆին
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրմելոդրամա, Չիկլիտ, սիրավեպ և comic novel?
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչSt. Martin's Press?
Հրատարակման տարեթիվմարտի 10, 2005

«Վարձով փեսացուն» (անգլ.՝ Something Borrowed, բառացի՝ «Պարտք վերցվածը»), ամերիկացի կին գրող Էմիլի Գիֆինի վեպը, որը լույս է տեսել 2005 թվականին։ Վեպը դարձել է միջազգային բեսթսելլեր և ընդգրկվել «Նյու Յորք Թայմսի» բեսթսելլերների ցանկում։ 2001 թվականին դուրս է եկել համանուն ֆիլմը, որը նկարահանել է նկարահանումների ընթացքին հետևած դերասանուհի Հիլարի Սուենկի ընկերությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը գրված է գլխավոր հերոսուհու՝ երիտասարդ կին Ռեյչել Ուայթի անունից, որն իր 30-ամյակի կապակցությամբ երեկույթից հետո գիշերն անցկացնում է իր լավագույն ընկերուհի Դարսիի փեսացուի՝ Դեքսի հետ։ Գրքում Ռեյչելը ներկայացված է առաքինի աղջկա տեսքով, որը ոչ մի դեպքում նման արարք չի կատարել սովորական իրավիճակում[1]։ Սակայն շուտով մի գիշեր վերածվում է գաղտնի սիրավեպի, իսկ Ռեյչելը փորձում է հասկանալ, թե ինչն է նրա համար ավելի կարևոր՝ իսկական ընկերությո՞ւնը, թե՞ իսկական սերը[2]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վեպն ուղղված է կարծրատիպերի և սոցիալական պիտակավորման դեմ, որն ստեղծում է ժամանակակից միայնակ երիտասարդ կնոջ բացասական կերպար։ 30-ամյա հերոսուհին ապրում է հասարակական կարծիքի ճնշման ներքո, որը նրան մղում է պարտադիր ամուսնության։

Սա բավականին իրատեսական պատկեր է այն բանի, ինչին պետք է բախվի երիտասարդ կինը մեր օրերում։
- [3]

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը, ինչպես նաև Էմիլի Գիֆինի մյուս երկու ստեղծագործությունները, դարձել է միջազգային բեսթսելլեր և արժանացել քննադատների ու ընթերցողների գնահատանքին՝ հայտնվելով այնպիսի հեղինակավոր ցուցակներում, ինչպիսիք են «New York Times Best Seller»-ը և «USA Today's Top 150»-ը։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիքվելը հրատարակվել է 2006 թվականին և կոչվում է «Տխրությունը քեզ համար չէ» (անգլ.՝ Something Blue, բառացի՝ «Ինչ-որ կապույտ»)։ Վեպում պատմվածքը գրված է Դարսի Ռոնի անունից։ Նա քաղում է առավելագույն օգուտ նրանից, որ երիտասարդ է և գեղեցիկ։ Նա չէր մտածում կանոնների, կարմայի մասին, բայց ամեն ինչ փոխվում է, երբ իր լավագույն ընկերուհին՝ Ռեյչելը, նրա ձեռքից խլում է իր փեսացու Դեքսին։ Այժմ Դարսին միայնակ է և հղի։ Ուշքի գալու համար նա գնում է Լոնդոն՝ իր մանկության ընկերոջ՝ Էթանի մոտ, սակայն աղջիկը հասկանում է, որ Անգլիայում Նոր աշխարհի կանոնները չեն գործում, և որ այստեղ պետք է այլ կերպ վերաբերվել կյանքին։

Էկրանավորման ենթագրերից հետո կա Դարսիի (Քեյթ Հադսոն) և Իթանի (Ջոն Կրասինսկի) հանդիպման տեսարանը։ Հավանաբար, դա ակնարկ է հնարավոր շարունակության մասին, սակայն ոչ մի տեղեկություն չկա այն մասին, որ երկրորդ վեպի հիման վրա ֆիլմ կնկարահանեն Հադսոնի և Կրասինսկիի մասնակցությամբ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլարի Սուենկը և Մոլի Սմիթը գիրքը գնելու իրավունք են ձեռք բերել։ Նախագծի համատեղ մշակմամբ զբաղվել են «Warner Bros.», «Entertainment Film Distributors», «Summit Entertainment», «(International) Alcon Entertainment», «2S Films» և «Wild Ocean Films» ընկերությունները[4]։

Ֆիլմը բեմադրել է ռեժիսոր Լյուք Գրինֆիլդը։ Ջինիֆեր Գուդվինը խաղացել է Ռեյչելի դերը[5]։ Նրա լավագույն ընկերուհու՝ Դարսիի դերը բաժին է ընկել Քեյթ Հադսոնին[6]։ Ջոն Կրասինսկին մարմնավորել է վեպում և նրա շարունակության մեջ հայտնված Իթանին՝ Ռեյչելի ընկերոջը։ Քոլին Իգգլսֆիլդը մարմնավորել է Դեքսի կերպարը[7], իսկ Սթիվ Հոուին խաղացել է Մարկուսի՝ Դեքսի լավագույն ընկերոջ դերը[8]։ Պրեմիերան կայացել է 2011 թվականի մայիսի 6-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]