Չիկլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Չիկլիտ (անգլ.՝ chick, բառացի «ճուտիկ, թռչնակ», փոխաբերական իմաստով կիրառվում է որպես «երիտասարդ կին, աղջիկ», և lit — գրականություն), բառացի թարգմանվում է որպես «գրականություն թռչնակների համար»[1][2], բնութագրական թարգմանությամբ «կանացի գրականություն, գիրք»[3]. Սա գրականության ժամանակակից ժանր է[1], տարատեսակ է կանացի գրականության կամ կանացի արձակի, գրված թեթև ոճով, ռոմանտիկ սյուժեով և հումորով[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի բանաստեղծուհի Քրիս Մազան (անգլ.՝ Cris Mazza) խմբագիր Ջեֆրի Դեշելի հետ հորինել է այս եզրույթը՝ որպես կատակային անվանում «Չիկլիտ․ պոստֆեմինիստական ֆանտաստիկա» (անգլ.՝ Chick Lit: Postfeminist Fiction) անթոլոգիայի, հրապարակված 1995 թվականին[1][4][5]: Ամեն դեպքում՝ ժանրի հիմնադիր է համարվում բրիտանացի գրող Հելեն Ֆիլդինգը՝ «Բրիջիտ Ջոնսի օրագիրը» գրքի հեղինակը՝ հրապարակված 1996 թվականին, որը կարճ ժամանակ անց էկրանավորվել է[1][5]:

Ժանրային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիկլիտ ժանրի առանձնահատկությունները[1]

  • Ավանդական հեքիաթի մոտիվների և աշխարհին ուղղված կնոջական հայացքների միավորում: Հիմնականում հերոսուհին Մոխրոտի նման անցնում է բոլոր փորձությունների միջով, գտնում երջանկություն և դառնում ավելի լավը:
  • Պատմությունն ունենում է երջանիկ ավարտ:
  • Տեքստը հիմնվում է դասական կանացի վեպերի մշակութային ավանդույթների վրա:
  • Չիկլիտի հերոսուհին ժամանակակից, չամուսնացած աղջիկ է, որ դրսևորվում է կյանքի տարբեր բնագավառներում:
  • Չիկլիտում ներկայացվում են կնոջ և տղամարդու գենդերային առանձնահատկությունները, որոնք բացահայտվում են խոսքի ոճական միջոցներով: Կնոջ կոնցեպտը բացահայտվում է գլխավոր կերպարի միջոցով, տղամարդու կոնցեպտը՝ կնոջ տեսանկյունից:
  • Ընդհանուր տեքստը վստահություն ներշնչող, հեգնանքով և հումորով է հագեցած:
  • Սյուժեն բացահայտվում է առաջին դեմքի միջոցով:
  • Լեզուն բարդ և վերամբարձ չէ, օգտագործվում են խոսքի կառուցման պարզագույն եղանակներ, որոնք հեշտ է կարդալ և ընկալել:

Չիկլիտ ժանրի ստեղծագործությունները բնութագրվում են բարձր ռեալականությամբ, ավանդական սիրային վեպերի համեմատ առավել մոտ են ժամանակակից կյանքին: [2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Болонева Маргарита Леонидовна О некоторых аспектах жанра чиклит // Вестник Иркутского государственного лингвистического университета. — 2014. — В. 2 (27). — ISSN 1997-0730.
  2. 2,0 2,1 2,2 Владимирова М.С, Ватченко С.А. Ведущие поэтикальные характеристики тривиальной литературы и её субформы // Образование и наука без границ : Днепропетровский национальный университет им. Олеся Гончара, Украина. — 2012-12-07.
  3. համանուն ֆիլմում
  4. «What is chick-lit? - Electronic Book Review»։ www.electronicbookreview.com 
  5. 5,0 5,1 "In the Classroom or In the Bedroom" Archived 2008-08-28 at the Wayback Machine. Review of Chick Lit: The New Woman's Fiction.