Բրիջիտ Ջոնսի օրագիրը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրիջիտ Ջոնսի օրագիրը
Bridget Jones's Diary
BridgetJonesDiary.jpg
Առաջին հրատարակություն
ՀեղինակՀելեն Ֆիլդինգ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուԱնգլերեն
Կերպար(ներ)Բրիջիթ Ջոնս
Ստեղծման տարեթիվ1996
Նկարագրում էԼոնդոն
Էջեր310
ՀաջորդԲրիջիթ Ջոնս. բանականության եզրին
Կազմի հեղինակNick Turpin?
ԵրկիրԱնգլիա
ՀրատարակիչPicador
Հրատարակման տարեթիվ1996
ԳՄՍՀ0-670-88072-8
ՀՏԴ823/.914 21
ԳՄԴPR6056.I4588 B75 1998
OCLC38884462

Բրիջիտ Ջոնսի օրագիրը (անգլ.՝ Bridget Jones's Diary), անգլիացի գրող Հելեն Ֆիլդինգի վեպն է։ Հրատարակվել է 1996 թվականին։ Վեպը գրված է միայնակ կնոջ անձնական օրագրի ձևով։ 1998 թվականին վեպը Մեծ Բրիտանիայում ստացավ «Տարվա լավագույն գիրք» մրցանակը[1], 2003 թվականին զբաղեցրեց 75-րդ հորիզոնականը 200 լավագույն գրքերի ցուցակում՝ ըստ BBC[2]:

Վեպի սյուժեի հիմքում ընկած է 19-րդ դարի ամենահայտնի վեպերից մեկը՝ Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» վեպը։ Վեպի սյուժետային գծերն անուղղակիորեն կապվում են այս դասական գործի հետ։ Սակայն այս օրագիրը Օսթինի կրկնօրինակը պետք չէ համարել։ Չնայած սյուժեում համընկնումներ կան, այնուամենայնիվ վեպը շատ գծերով միանգամայն տարբերվում է մյուսից. այստեղ նկարագրվում են 20-րդ դարի վերջի կնոջ խնդիրները։ 1999 թվականին ստեղծվեց վեպի շարունակությունը՝ «Բրիջիտ Ջոնս. բանականության եզրին »:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրիջիտ Ջոնս- երեսունից բարձր տարիքով անգլուհի է, միայնակ, միշտ կայացած տղամարդկանց հետ լուրջ հարաբերությունների փնտրտուքի մեջ է։ Միշտ փորձում է նիհարել, թողնել ծխելը և սահմանափակել ալկոհոլը, բայց ընկերուհիների հետ հանդիպելիս միանգամից մոռանում է այս պլանների մասին։ Սկսում է հանդիպել իր տնօրենի՝ Դենիել Կլիվերի հետ, բայց նա շուտով հայտարարում է, որ ամուսնանում է ուրիշի հետ։ Բրիջիտը հեռանում է հրատարակչությունից և գնում աշխատելու հեռուստատեսությունում` մի առավոտյան ծրագրում, որտեղ անընդհատ անհարմար իրավիճակներում է հայտնվում: Ծնողների երկար ջանքերից հետո հարաբերություններ է սկսում Մարկ Դարսիի հետ, բայց շուտով բաժանվում են նրա մոր հիմար միջամտության պատճառով:
  • Մարկ Դարսի - Հայտնի փաստաբան մարդու իրավունքների գծով, Բրիջիտի մանկության ծանոթը: Բաժանված է: Մի ժամանակ սովորել է Դենիել Կլիվերի հետ նույն քոլեջում և նրա մտերիմ ընկերն է եղել, սակայն երբ կինը դավաճանեց նրան Դենիելի հետ, դադարեցրեց շփումը: Հանդիպում է Բրիջիտի հետ և օգնում նրա ընտանիքին դուրս գալ ծանր դրությունից:
  • Դենիել Կլիվեր - հրատարակիչ, Բրիջիտի տնօրենն ու սիրեցյալը: Սկսում է նրա հանդեպ հետաքրքրություն տածել, երբ վերջինս կարճ շրջազգեստ և տոպ է հագնում: Սառը թագուհու հպարտության հետ բազում կռիվներ մղելուց հետո ի վերջո հասնում է Բրիջիտին, սակայն կորցնում նրա հանդեպ ունեցած հետաքրքրությունը: Ստում է նրան, թե Մարկ Դարսին քնել է իր հարսնացուի հետ, դրա պատճառով էլ իրենք չեն շփվում: Ավելի ուշ Բրջիտին հայտնում է, որ ուրիշի հետ է ամուսնանում: Որոշ ժամանակ անց խմած վիճակում գալիս է` Բրիջիտին եղելությունը բացատրելու, բայց Մարկն ապտակում է նրան, և Դենիելը հեռանում է։
  • Պամելա Պեմ Ջոնս - Բրիջիտի մայրն է, երազում է կառուցել նրա անձնական կյանքը։ Մշտապես զանգում է աղջկան և առաջարկություններ անում, որոնցից անհնար է հրաժարվել։ Ակտիվ մասնակցում է լուսավորական կյանքին։ Ընկերուհիների հետ Պորտուգալիա ճամփորդելուց հետո հասկանում է, որ չափազանց երկար ժամանակ է անցկացրել գազօջախի մոտ և պիտի սկսի իր համար ապրել։ Սիրավել է սկսում պորտուգալացի Խուլիոյի հետ, ապա ևս մի քանի հոգու հետ։ Խուլիոն նրան ֆինանսական խարդախության մեջ է գցում, ուր նա ներքաշում է նաև իր ընկերներին ու ծանոթներին։ Ոստիկանությունից փախուստից հետո նրան գտնում է Մարկ Դարսին և օգնում լուծել խնդիրները։ Պեմը վերադառնում է իր կյանքին, ասես ոչինչ էլ չի պատահել։

Երկրորդական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քոլին Ջոնս - Բրիջիտի հայրը։ Հանգիստ տղամարդ։ Ծանր է տանում երեսուն տարվա համատեղ կյանքից հետո կնոջից բաժանումն ու նրա հեռանալը, փորձում բոլորին համոզել, որ համակերպվել է։
  • Ջուդիտ - Բրիջիտի ընկերուհին։ Աշխատում է փոխանակման կետում, լավ է վաստակում, զբաղվում իրենով։ Սիրային կապի մեջ է Ռիչարդի հետ, ում հետ գրքում մի քանի անգամ բաժանվում ու կրկին միանում է։
  • Շերոն (Շեզ) - Բրիջիտի ընկերուհին։ Եռանդուն ֆեմինիստ է, դրանով փորձում է ծածկել անձնական կյանքում միայնակությունը։
  • Թոմ - Բրիջիտի ընկերը, համասեռամոլ է։ Սիրավեպ ունի Ժերոնի հետ։ Քթի պլաստիկ վիրահատություն է անում, մասնակցում «Ալտերնատիվ միսս աշխարհ» մրցույթին։
  • Մագդա և Ջերեմի - ընտանեկան զույգ, Բրիջիտի լավ ընկերները։
  • Ռեբեկկա - Բրիջիտի ծանոթուհին։
  • Յունա և Ջեֆֆի Օլկոնբերիներ - ընտանեկան զույգ, Բրիջիտի ծնողների ընկերներն են։ Ամեն տարի ամանորին կազմակերպում են Կարրի ֆուրշետ հնդկահավից։ Այսպիսի մի ֆուրշետի ժամանակ էլ ծանոթանում են Բրիջիտն ու Մարկ Դարսին։
  • Ռիչարդ Ֆինչ - Բրիջիտի տնօրենը «Կանգնի'ր, Բրիտանիա» հեռուստաալիքում։ Մարդ, ով իր որոշումներն այնքան արագ է կայացնում, որ մյուսները չեն հասցնում նույնիսկ դրանց իմաստը հասկանալ։
  • Պերպետույա - հրատարակչությունում Բրիջիտի տնօրենուհին։ Շարունակ հեռախոսով խոսում է իր նոր բնակարանի մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմավորենք Բրջիտ Ջոնսին։ Նա օրագիր է պահում, որտեղ գրի է առնում իր ամբողջ կյանքը՝ կալորիաների քանակի, ալկոհոլի չափաբաժինը, ծխված ծխախոտների թիվը, աշխատանքի գնալու համար մեկ րոպեում պարտաստվելու փորձերը։ Նա սուպերգործունյա մայր և հանգիստ հայր ունի։ Ծանոթները միշտ հարցնում են, թե երբ է ամուսնանալու և փորձում նրան կապել փաստաբան Մարկ Դարսիի հետ։

Հանկարծ նրա կյանքում հայտնվում է Դենիել Կլիվերը՝ իր տնօրենը, հրատարակիչ։ Ի վերջո կարգավորվում է Բրիջիտի անձնական կյանքը, սակայն ամեն ինչ խառնվում է ընտանիքում։ Բրիջիտի մայրը հեռանում է նրա հորից պորտուգալացի Խուլիոյի հետ, որը «երեխային» մեծ տրավմա է պատճառում։ Ծնողների հարաբերությունները կարգավորել փորձելով՝ Բրիջիտը տեսադաշտից բաց է թողնում Դենիելին, ով շուտով հայտնում է, որ ամուսնանում է ուրիշի հետ։

Բրիջիտը հիասաթափված է. շրջապատում բոլորը երջանիկ են, իսկ ինքը չի դադարում միայնակ լինել։ Նա կտրուկ փոխում է կյանքը. հեռանում է հրատարակչության աշխատանքից և ընդունվում աշխատանքի հեռուստատեսությունում։ Ճիշտ է, այստեղ տնօրենն այնքան էլ լավը չէ, բայց կարևորը չի գայթակղում նրան։ Հենց այստեղ էլ Բրիջիտի կյանքում հայտնվում է Մարկ Դարսին։ Երբ Դարսին գալիս է նրանց տուն՝ ծնողների ապահարզանի հարցերով զբաղվելու համար, Բրիջիտին ժամադրության առաջարկ է անում։

Սակայն այստեղ սարսափելի նորություններ են ստացվում։ Բրիջիտի մայրը Խուլիոյի հետ անհայտ գործարքների մեջ է մտնում և փախչում։ Սակայն այստեղ հայտնվում է Մարկ Դարսին, օգնում Բրիջիտի մորը և Խուլիոյին ձերբակալելուն։ Ապա նա Բրիջիտին տանում է ընտանեկան երեկույթին, և նրանք խոստովանում են միմյանց, որ եթե առաջ իրար դեմ տրամադրված չլինեին, ավելի շուտ կմտերմանային։

Համեմատություններ «Հպարտություն և նախապաշարմունքներ» վեպի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիջիտ Ջոնսի օրագիրը Հպարտություն և նախապաշարմունքներ
Գլխավոր հերոսուհին անգլուհի է, շատերի կարծիքով վաղուց պիտի ամուսնացած լիներ, իսկ այժմ արդեն ուշացել է։ Էլիզաբեթ Բեննետը՝ գլխավոր հերոսուհին, անգլուհին է, շատերի կարծիքով շատ դժվարությամբ կկարողանա ամուսնանալ՝ օժիտի պակասի պատճառով։
Գլխավոր հերոսուհին մայր ունի, ով մշտապես միջամտում է նրա անձնական կյանքին և հայր, ով այս ամենին միայն փիլիսոփայորեն է մոտենում։ Գլխավոր հերոսուհին մայր ունի, ով փորձում է բոլոր կանոնավոր և անկանոն ձևերով աղջիկներին ամուսնացնել, և ֆլեգմատիկ հայր։
Գլխավոր հերոսի անունը՝ Մարկ Դարսի Գլխավոր հերոսի անունը՝ Ֆիցուիլիամ Դարսի
Գլխավոր հերոսուհին սիրային կապի մեջ է իր տնօրենի հետ, ով խաբում է նրան և ամուսնանում ուրիշի հետ։ Հայտնի է, որ նա ավելի վաղ խաբել է Մարկ Դարսիին՝ քնելով վերջինիս կնոջ հետ։ Գլխավոր հերոսուհին հետաքրքրություն է տածում Ջորջ Ուիքհելմի հանդեպ։ Որոշ ժամանակ շշուկներ են պտտվում ուրիշի հետ նրա կապի մասին, սակայն ի վերջո նա փախչում է Էլիզաբեթ Լիդիայի քրոջ հետ։ Հայտնի է, որ ավելի վաղ նա փորձել է գայթակղել Դարսիի քրոջը։
Բրիջիըն ու Մարկը սկզբում թաքցնում են միմյանց հանդեպ տածած համակրանքը, նրանց միջև ընկերական հարաբերություններ են։ Էլիզաբեթն ու Դարսին սկզբում միմյանց բացասաբար են վերաբերվում։
Բրիջիտը մտերիմ ընկերուհիներ ունի, որոնց հետ կիսվում է անձնական խնդիրներով։ Էլիզաբեթը քույրեր ունի։ Նա հատկապես մտերիմ է Ջեյնի հետ, ում վստահում է իր բոլոր գաղտնիքները։
Կլիվերից բաժանվելուց հետո Բրիջիտը փոխում է աշխատանքը։ Ուիքհելմի անցյալը բացահայտելուց հետո Էլիզաբեթը հարազատների հետ ճամփորդության է գնում, որպեսզի վերջինիս հետ քիչ առնչվի։
Բրիջիտի մայրը փախչում է պորտուգալացի սիրեկանի հետ՝ ֆինանսական վնաս պատճառելով բոլոր ծանոթներին։ Մարկ Դարսին օգնում է փրկել իրավիճակը։ Էլիզաբեթ Լիդիայի քույրը փախչում է Ջորջ Ուիքհեմի հետ։ Ուիլյամ Դարսին նրանց գտնում է և բացահայտում ճշմարտությունը։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրիջիտ Ջոնսի օրագիրը». բրիտանական ֆիլմ՝ գրքի մոտիվներով, էկրան է բարձրացել 2001 թվականին։ Բրիջիտ Ջոնսի դերը խաղացել է Ռենե Զելվեգերը, Դենիել Կլիվերինը՝ Հյու Գրանտը, Բրիջիտի հորը՝ Ջիմ Բրոդբենտ։ Մարկ Դարսիի դերը խաղացել է Քոլին Ֆերտը, որը ևս մի նմանություն է «Հպարտություն և նախապաշարմունքներ»-ի հետ, քանի որ վերջինս խաղացել է Դարսիի դերը 1995 թվականին նկարահանված BBC-ի հեռուստասերիալում[3]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]