Վարձակալական ձեռնարկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վարձակալական ձեռնարկություն, կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իր անդամների աշխատանքային պարտադիր մասնակցությամբ ձեռնարկություն է։ Վարձակալական ձեռնարկությունները ստեղծվում են մեկ կամ մի խումբ մարդկանց կամ կազմակերպությունների կողմից՝ անհրաժեշտ գույքը վարձակալելու միջոցով։ Վարձակալական ձեռնարկությունները ստեղծվում են արտադրական կոոպերատիվի կամ ընկերության կազմակերպաիրավական կանոնակարգով, պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ, որը հանդես է գալիս որպես վարձատու։ Գույքը վարձակալության է տրվում առանձին կազմակերպության կամ անձի՝ գործակալների միջև կնքվող պայմանագրերի, մրցույթների և աճուրդների միջոցով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ քաղաքացիական օրենսգիրք։ ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17, Երևան
  • Յու. Սուվարյան «Մենեջմենթ», Ք․ Երևան, 2003 թ
  • Տիգրան Էվինյան, Ձեռնարկության Էկոնոմիկա, 2007 թ