Վարդգես Մովսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վարդգես Մովսիսյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1935(1935-11-10)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 7, 1988(1988-12-07) (53 տարեկանում)
Վախճանի վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ և լրագրող
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԳյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն
Վարդգես Մովսիսյան Վիքիդարանում

Վարդգես (Վարդան) Կարապետի Մովսիսյան (նոյեմբերի 10, 1935(1935-11-10), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 7, 1988(1988-12-07), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դրամատուրգ, լրագրող: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից: ԽՄԿԿ անդամ 1967 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդգես Մովսիսյանը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 10-ին, Լենինականում: 1954 թվականին ավարտել է Լենինականի Շիրվանզադեի անվան միջնակարգ դպրոցը: 1956-1958 թվականներին աշխատել է Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես բեմի բանվոր, 1958-1962 թվականներին՝ հաղորդավար «Լենինականյան կյանք» ռադիոհաղորդումների խմբագրությունում, 1969-1973 թվականներին՝ նույն խմբագրությունում խմբագիր, 1973-1978 թվականները «Տեքստիլագործ» բազմատպաքանակ թերթի խմբագիր Լենինականում: 1978 թվականի հոկտեմբերից աշխատել է Լենինականի «Բանվոր» թերթում: 1966 թվականին Լենինականի Ա. Մռավյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Կանչող հեռուներ», 1972 թվականին՝ «Կապույտ լճակներ», 1973 թվականին՝ «Ախ, այդ Շուշանը» պիեսները: Վերջինս բեմադրվել է նաև Ստեփանավանի, Իջևանի, Ախալքալաքի, Արթիկի, Շամշադինի, Կիրովականի ժողովրդական թատրոններում: 1975 թվականին Լենինականի պետական տիկնիկային թատրոնը բեմադրել է Մովսիսյանի «Կանաչ լապտերիկ» և «Մեզ չմոռանաք» հեքիաթ-պիեսները[2][3]:

Մահացել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ավերիչ երկրաշարժից:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանչող հեռուներ (Պիեսներ), 1987:
  • Եղիցի երկիր, Լույս, 1991, 246 էջ[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նշվեց Վարդգես Մովսիսյանի հոբելյանը
  2. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 325:
  3. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-02-11 
  4. Մովսիսյան Վարդգես Կարապետի (1991-01-01)։ Եղիցի երկիր (հայերեն)։ Լույս։ ISBN 9785545008032