Վարդգես Հակոբյան
Արտաքին տեսք
Վարդգես Հակոբյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 15, 1932 Լճաշեն, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | ապրիլի 22, 1975 (42 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | երկրաբան |
| Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ |
| Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1954) |
| Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1973) |
Վարդգես Թորգոմի Հակոբյան (օգոստոսի 15, 1932, Լճաշեն, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 22, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (1973)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդգես Հակոբյանը ծնվել է 1932 թվականին Օրդաքլու (այժմ՝ գյուղ Լճաշեն, ՀՀ Գեղարքունիքի մարզում) գյուղում։ 1954 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1958-1975 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ երկրբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Հակոբյանի աշխատություններում լուսաբանված են ՀՀ տարածքի կավճի ժամանակաշրջանի նստվածքների կենսաշերտագրությունը և ֆաունան։ Ուսումնասիրությունների հիման վրա կազմվել է ՀԽՍՀ կավճի ժամանակաշրջանի նստվածքների նոր քարտեզը։ Մասնակցել է «ՀՍՍՀ բրածո ֆաունայի ատլասի» (1974) կազմման աշխատանքներին։
| ||||||
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |