Վարդան Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վարդան Պողոսյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 8, 1992(1992-03-08)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Հասակ 179 սանտիմետր
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Բանանց
Պատանեկան կարիերա
?−2006 Ռուսաստան Բուրեվեստնիկ
2006-2008 Ռուսաստան Սպարտակ-2
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
?—2015 Իսպանիա Մուրսիա
2014-2015  Իսպանիա Սան Սեբաստիան դե լոս Ռեյես
2015 Ռուսաստան Տոսնո 0 (0)
2015 Ռուսաստան Կուբան 0 (0)
2015  Հայաստան Փյունիկ 14 (8)
2016 Մոլդովա Դաչիա 0 (0)
2016-2017 Հայաստան Փյունիկ 30 (7)
2017 Հյուսիսային Մակեդոնիա Ռաբոտնիչկի 11 (0)
2018 Հայաստան Գանձասար (Կապան) 27 (0)
2019— Հայաստան Բանանց 0 (0)
Ազգային հավաքական
2014 Հայաստան Հայաստան (երիտ․) 2 (0)
2015-2016 Հայաստան Հայաստան 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 20 հունվարի, 2019:

Վարդան Գրիգորիի Պողոսյան (մարտի 8, 1992(1992-03-08)[1], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, «Բանանց» ակումբի հարձակվող։ Հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։ 

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Պողոսյանը սովորել է «Սպարտակի» երկրորդ թիմի մարզական դպրոցում։ Տասնվեց տարեկանում եղել է Մոսկվայի առաջնության լավագույն ռմբարկուների թվում[2]։ Դրանից հետո որոշել է ընդունել Իսպանիայից ստացած առաջարկը։ Մինչև 19 տարեկանը խաղացել է երիտասարդական թիմերում, ինչից հետո պայմանագիր է կնքել «Մուրսիայի» հետ, բայց գրեթե չի ստացել խաղային պրակտիկա ակումբի հիմնակա կազմում՝ հանդես գալով երկրորդ թիմում կամ վարձավճարով[2]։

2014 թվականին Վիկտոր Գոնչարենկոն Վարդան Պողոսյանին հրավիրել է «Կուբան», բայց «Մուրսիայի» ղեկավարությունը նրան ստիպել է մնալ ևս կես տարի՝ մինչև պայմանագրի ավարտը։ 2015 թվականի փետրվարի 22-ին մասնակցել է մեկ խաղի «Տոսնոյի» կազմում՝ խաղադաշտ դուրս գալով Ֆուտբոլի ազգային լիգայի գավաթի խաղարկության՝ 15-րդ տեղի համար անցկացված խաղին ընդդեմ «Սոկոլի» (1:1, 4:5 11 մետրանոցներով)[3]։ Երբ Պողոսյանը տեղափոխվել է Կրասնոդարի ակումբ, այն արդեն գլխավորում էր նոր մարզիչ՝ Լեոնիդ Կուչուկը։ Հիմնական թիմի հետ հավաքների մասնակցելուց հետո մարզիչը Պողոսյանին ուղարկել է երիտասարդական կազմ[2]։ Այդ թիմի կազմում Պողոսյանն անցկացրել է ինը խաղ և խփել վեց գոլ[4]՝ այդ թվում ձևակերպելով դուբլ «Կրասնոդարի» իրենց հասակակիցների դեմ խաղում[5]։

2015 թվականի ամռանը «դեղնականաչներն» Անթալիայում անցկացրած հավաքների ժամանակ խաղացել են «Փյունիկի» դեմ․ Պողոսյանը խաղի ընթացքում եղել է պահեստայինների նստարանին, սակայն հայկական ակումբի ղեկավարությունը որոշել է նրան հրավիրել իրենց թիմ։ Տասներկու խաղերում Պողոսյանը խփել է ութ գոլ և հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական[2]։

2016 թվականի հունվարին հավաքականի մարզչական շտաբի երաշխավորությամբ Վարդան Պողոսյանը տեղափոխվել է մոլդովական «Դաչիա»[6], որի հետ կնքել է երկամյա պայմանագիր։ Սակայն Իսպանիայում անցկացվող ձմեռային հավաքների ժամանակ Պողոսյանը կոտրել է ոտքը, և ակումբի չի ցանկացել սպասել ֆուտբոլիստի ապաքինմանը՝ խզելով նրա հետ կնքված պայմանագիրը[2]։ Պողոսյանը վերադարձել է «Փյունիկ»։ 2016/17 մրցաշրջանում եղել է թիմի ավագ։ 2017 թվականի ամռանը հեռացել է ակումբից և ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել մակեդոնական «Ռաբոտնիչկի»[7]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փյունիկ»

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղերը հավաքականում
Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Պողոսյանի գոլերը Մրցություն
1 8 հոկտեմբերի, 2015 Ֆրանսիա Ֆրանսիա 4:0 - Ընկերական խաղ
2 11 հոկտեմբերի, 2015 Ալբանիա Ալբանիա 0:3 - ԵԱ-2016 նախընտրական խաղեր
3 8 հոկտեմբերի, 2016 Ռումինիա Ռումինիա 0:5 - ԵԱ-2018 նախընտրական խաղեր

Ընդհանուր՝ 3 խաղ / 0 գոլ, 3 պարտություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]