Վարդան Հայկազն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Հայկազն
Ծնվել է11-րդ դար
Վախճանվել է12-րդ դար
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուհայերեն
Ժանրերէլեգիա
Վարդան Հայկազն Վիքիդարանում

Վարդան Հայկազն (11-րդ դար - 12-րդ դար), հայ բանաստեղծ[1][2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Հայկազնի գրչին պատկանող ստեղծագործություններից պահպանվել է միայն մեկը, որը կոչվում է «Տաղ գերեզմանական վասն փոխման երանեալ եւ սուրբ Կաթողիկոսին Հայոց Գրիգորի Վկայասերի»։ Այս ստեղծագործությունը գրվել է 1105 թվականին, ի պատիվ Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերի և հանդիսանում է Հայոց գրականության առաջին կենսագրական պոեմը[3][4]։ Ստեղծագործությունն ունի 900-ի չափ տող[2]։ Այս պոեմում վառ արտահայտված են Գրիգոր Բ Վկայասերի տրամադրությունը և բնավորության գծերը։ Գրիգոր Բ Վկայասերի մահը հեղինակը համարում է հայ ժողովրդի ընդհանուր ցավ[5]։ Հետագայում այս ստեղծագործությունից օրինակներ է վերցրել Ներսես Շնորհալին, իր աշխատությունների համար[5][6]։

Ձեռագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բազմավեպ», Վենետիկ, 1873, էջ 264-271․
  • «Միջնադարյան ազգային տաղաչափություն», Ղևոնդ Հովնանյան, Վիեննա, 1911, էջ 7․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вардан Хайкид // Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարան ։ в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  2. 2,0 2,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 80.
  3. A. J. Hacikyan, G. Basmajian, E. S. Franchuk, N. Ouzounian The Heritage of Armenian Literature: From the sixth to the eighteenth century. — Detroit, MI: Wayne State University Press, 2002. — С. 362. — 1108 с. — ISBN 0814330231
  4. Культура = Մշակույթ // Армянская Советская Энциклопедия. — 1987. — Т. 13. — С. 489.
  5. 5,0 5,1 Казинян А. Панегирик в средневековой армянской литературе. // журнал «Эчмиадзин». — 1984. — № 10. — С. 59.
  6. Мнацаканян А. Ш. Нерсес Шнорали, Элегия на взятие Эдессы. // Вестник общественных наук АН АрмССР. — 1973. — № 2. — С. 97—103.