Վարդան Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Ավագյան
Ծնվել էմարտի 1, 1900(1900-03-01)
ԾննդավայրՕշական, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 23, 1978(1978-06-23) (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունգիտնական
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր

Վարդան Մարգարի Ավագյան (մարտի 1, 1900(1900-03-01), Օշական, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 23, 1978(1978-06-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, թերապևտ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1960), պրոֆեսոր (1961)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի արական գիմնազիայում, իսկ 1924 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1925-1937 թվականներին որպես բժիշկ ծառայել է ՌԿԲԿ և ՆԳԺԿ զորամասերում։ 1937 թվականի սեպտեմբերին՝ զինվորական ծառայության մայորի կոչումով թողնում է զինվորական ծառայությունը և անցնում գիտամանկավարժական գործունեություն։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո կրկին զինվորական համազգեստ է հագնում։ Կարճ ժամանակ տարբեր հոսպիտալներում հոսպիտալի պետի՝ բուժական գծով տեղակալ էր, ապա՝ հոսպիտալի պետ, այնուհետև՝ վիրաբուժական պրոֆիլ ունեցող խոշորագույն հոսպիտալի պետի ու առաջատար թերապևտի պաշտոններում էր։ Հոսպիտալը պարգևատրվել է ԽՍՀՄ առժողկոմատի պատվոգրով, իսկ պետը՝ Կարմիր աստղի շքանշանով, բազմաթիվ մեդալներով ու շնորհակալագրերով, «Առողջապահության գերազանցիկի» կրծքանշանով[1]։

1945-1950 թվականներին եղել է ՀԽՍՀ Կարմիր խաչի կենտրոնական կոմիտեի նախագահ։ 1950-1952, 1954-1957 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր թերապևտ, 1955-1975 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարահիգիենային և մանկաբուժական ֆակուլտետների ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ, 1963-1977 թվականներին՝ Հայաստանի սրտաբանների գիտական ընկերության նախագահ[2]։

Հեղինակ է գիտագործնական շուրջ 60 աշխատությունների[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիպերտոնիկ հիվանդություն, Ե., 1963:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 37-40։
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Ավագյան» հոդվածին։