Վարդանանց տոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարդանանց տոն, տոն, որը նվիրված է 451 թվականի մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում զոհված Վարդան զորավարի և նահատակված 1036 հերոսների հիշատակին։ Ազգային և կրոնական ազատագրական պայքարի մասնակիցները իրենց պատվավոր տեղը զբաղեցրեցին Հայ Առաքելական եկեղեցու սրբերի ցանկում՝ ձեռք բերելով «Հայրենիքի սուրբ նահատակներ» հավաքական անվանումը,որոնք հանուն հավատի կռվեցին պարսկական զորքերի դեմ և նահատակվեցին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

428 թվականին կործանվեց Արշակունիների թագավորություն, իսկ ենթակա Հայաստանը վերածվեց Պարսկական մարզպանության։ Այդ ժամանակ Հազկերտ Բ թագավորը վարում էր քրիստոնեական հավատը վերացնելու, ազնվականների ներքին ինքնավարությունը վերացնելու և բռնի կրոնափոխ անելու քաղաքականություն։ 449 թվականին հոների դեմ հաղթանակից հետո պարսից արքա Հարզկերտ Երկրորդը հրամայում է կրոնափոխ անել քրստոնյա բոլոր հպատակներին և նրանց պարտադրել զրադաշտականություն։ Պետականության կորստից հետո քրստոնեական կրոնը, և Հայ եկեղեցին դարձել էին հայ ժողովրդի ինքնության միակ խորհրդանիշը։ Եկեղեցական և աշխարհիկ իշխանությունները քաջ գիտակցում էին, որ Հազկերտ Բ-ի հրովարտակն ուղղված էր ոչ միայն հայոց հավատի, այլև հայ ժողովրդի գոյության դեմ։ 449 թվականին Արտաշատում գումարվեց եկեղեցական ժողով, որտեղ մերժվեց Հազկերտ Բ-ի կրոնափոխության առաջարկը։ Պարսից արքունիքին մերժեցին նաև Վրաստանը և Աղվանքը։ Այս ամենից հետո հայ, աղվանից և վրաց ներկայացուցիչնները հրավիրվեցին Տիզբոն։ Տիզբոնում նրանք ստիպված առերես ընդունեցին զրադաշտականություն,որից հետո նրանք 700 մոգերի ուղեկցությամբ եկան Հայաստան։ 449 թվականին մոգերը ժամանեցին Արարատյան գավառի Ծաղկոտն ավանի Անգղ գյուղ և փորձեցին քանդել և ատրուշանի վերածել տեղի եկեղեցին։ Հայ շինակաները Ղևոնդ Երեցի գլխավորությամբ դիմադրություն ցուցաբերեցին և մոգերին դուրս քշեցին Անգղ ավանից։ Այս դեպքերից հետո տարերային շարժում սկսվեց ամբոց երկրում։ Ապստամբությունը առաջնորդում էր Վարդան Մամիկոնյանը։ 450 թվականին հայ նախարարները և բարձրաստիճան հոգևորականությունը հավաքվում են Արտաշատում,որտեղ ուխտ են կապում պայքարել թշնամու դեմ։

451 թվականին հայ - պարսկական սուր հակասությունները հանգեցրեցին խոշոր ճակատամարտի։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 451 թվականի մայիսի 26-ին Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում։ Ճակատամրտը տևեց մեկ օր։ Պարսկական կողմն ունեցավ 3544 զոհ,իսկ հայկական կողմն 1036:Ավարայրի ճակատամարտի ժամանակ իր մահկանացուն կնքեց Վարդան Մամիկոնյանը։ Ավարայի ճակատամրտը կանխորոշեց հայ ժողովրդի ազատագրական պայքարի ելքը։ Համոզվելով,որ հայերին հնարավոր չէ ստիպել ուրանանալ քրիստոնեությունը, Հազկերտ Բ-ն Հայաստանում սկսեց մի նոր քաղաքականություն իրականացնել։ Հազկերտ Բ-ն հետ կանչեց իր զորքերին,ճանաչեց Հայաստանի ներքին ինքնավարությունը,հրաժարվեց բռնի կրոնափոխության ծրագրից։

Վարդանանց պատերազմը դարձավ օտար բռնապետության դեմ հայ ժողավրդի ազատագրկան պայքարի և աննկուն կամքի դրսևորման խորհրդանիշը[1]։

Ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանանց տոնը սկսվել է տոնվել 5-րդ դարից սկսած։ Թեև Վարդանաց պատերազմը տեղի էր ունեցել 451 թվականի մայիսի 26-ին,սակայն այդ օրը չդարձավ Վարդանաց պատերազմի նահատակների հիշատակի օր։ 8-րդ դարից սկսած՝ տոնը սկսվեց նշվել, բուն Բարեկենդանից առաջ ընկնող երեքշաբթի օրը։ 14-րդ դարում Վարդանաց տոնը տեղափոխվում է և տոնվում է Բարեկենդանից առաջ հինգշաբթի օրը։ Վարդանաց տոնը շարժական տոն է և նշվում է բուն Բարեկենդանից առաջ ընկնող հինգշաբթի օրը փետրվար կամ մարտ ամիսններին։ 1918 թվականին Վարդանաց տոնը մի շարք տոների հետ՝ Սուրբ Ծնունդ,Մկրտություն, Զատիկ,Համբարձում միասին կառավարության կողմից հռչակվեց պետական տոն՝ միաժամանակ ընդունելով դրանց եկեղեցական կարգավիճակը։ 2001 թվականին ընդունվեց օրենք,ըստ որի՝ Զատիկից 8 շաբաթ առաջ հինգշաբթի օրը նշվելու է Վարդանանց տոնը,այն տոնվում է հիմնականում հունվարի 30-ից մարտի 4-ը ընկած ժամանակահատվածում[2]։

Ավանդույթներ ըստ տարածաշրջանների[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդանանց տոնը շատ սիրված ժողովրդական տոն է։ Այն անվանվում է նաև անվանակոչության ամենագլխավոր համազգային տոն։ Տոնի առիթով Հայ Առաքելական եկեղեցում պատարագ է մատուցվում։ Քահանաները տարվա մեջ այդ օրը հայրենաշունչ քարոզ են ասում՝ փառաբանելով Վարդանին, Ղևոնդ Երեցին և մյուս հերոսներին։ Այս ամենից հետո կազմակերպվում է հավաքական խաղեր։

Ախալցխա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախալցխայի բնակչությունը Վարդանանաց տոնը մեծ շուքով է նշում։ 1900 թվականից սկսած այստեղ Վարդանանց տոնը ստացել է ավելի ազգային բնույթ։ Տոնի ժամանակ կազմակերպվում են խաղեր։ Զգեստավորվում են Վարդան զորավարին, հոգևորականներին ռազմիկների բնորոշ հանդերձանքով։ Ռազմական և հոգևոր առաջնորդները հայրենասիրական ճառեր են արտասանում, և պարկապզուկ նվագողների ուղեկցությամբ մեծ թափորը շարջում է քաղաքի փողոցներով։ Կազմակերպվում է բերդախաղ,որի ժամանակ երեխաները ձյունից երկու բարձր բերդ են կառուցում,խորշեր անում և այդ խորշերը լցնում ձնագնդիկներով,այնուհետև ձևացնելով թե պատերազմ է, միմյանց վրա են նետում ձնագնդիկները; Հաղթող կողմը բերդը կիսով չափ քանդում է որպես գրավման նշան[3]։

Ղարադաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարադաղի տարածքում լայն տարածում էր գտել Ավարայի ճակատամարտին նվիրված ներկայացումները, ինչպես նաև Վարդան անունը կրող մարդու տանը մատաղ անելը։ Ղարադաղում տոնին պատրաստվում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։ ԲՆակիչները ներկայացման համար հավաքում են անհրաժեշտ պարագաները՝ հագուստ,զենք և այլն։ Գյուղի ընդարձակ հրապարակի մի կողմում գտնվում էր հայոց արքունիքը և զորաբանակը,մյուս կողմում պարսկականը։ Հայկական կողմի զինվորներին տարբերակելու համար նրանց գլխին դրվում էր սաղավարտ։ Ներկայացման ընթացքում ցույց էր տրվում բանակցությունները, Վարդան զորավարի քաջալերանքով լի ճառը․ բուն մարտը,Վասակ իշխանի դավաճանությունը։ Ներկայացումից հետո գնում էին պատարագի,իսկ վերջում Վարդան անունով մեկը մատաղ էր անում և գյուղացիններին հրավիրում իր տուն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քրիստոնյա Հայաստան, հանրագիտարան, Երևան, 2002. էջեր 969–971.
  2. Մկրտչյան, Սամվել (2010). Տոներ, հայկական ժողովրդական ծեսեր, սովորույթներ, հավատալիքներ (ավանդույթ և արդիականություն) (PDF). Երևան: «Գասպրինտ» հրատարակչություն. ISBN 978-99941-2-372-8.
  3. Բդոյան Վարդ,Հայ ժողովրդական խաղեր,. Vol. Հ. 1. էջեր 70–71.
  4. Հովսեփյան Հ․,Ղարադաղի հայերը ,Ազգագրություն, հ․1․,Երևան ,2009. էջեր 408–410.