Վարազդատ Կազանջյան
![]() | |
Ծնվել է | մարտի 18, 1879[1] |
Ծննդավայր | Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1974[1] (95 տարեկան) |
Մահվան վայր | Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հարվարդի համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կոչում | Պրոֆեսոր |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Պարգևներ | Սուրբ Միքաելի և Սուրբ Քևորգի շքանշանի ասպետ |
Վարազդատ Հովհաննեսի Կազանջյան[2] (Վարազդատ Յովհաննէս Քազանճեան, մարտի 18, 1879[1], Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 19, 1974[1], Բելմոնտ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայազգի վիրաբույժ։ «Պլաստիկ վիրաբուժության հայր»: Հարվարդի համալսարանի պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարազդատ Կազանջյանը ծնվել է Երզնկայում 1879 թվականին[3]: 1879 թվականին հաճախել է Սվասի ֆրանսիական Հիսուսի միաբանություն դպրոց, այնուհետև տեղափոխվել է Սամսուն, որտեղ աշխատել է եղբոր հետ միասին, այնուհետ աշխատել է փոստային ծառայությունում[4]: Փախչելով Համիդյան ջարդերից՝[5] 1895 թվականի հոկտեմբերին մեկնել է ԱՄՆ, հաստատվել Մասաչուսետս նահանգի Վուսթեր քաղաքում և աշխատել մետաղալարի գործարանում[3]:
1900 թվականին, ստանալով ԱՄՆ քաղաքացիություն, Կազանջյանը 1902-1905 թվականներին սովորել է Հարվարդի համալսարանում[6][7], 1921 թվականին արժանացել դոկտորի աստիճանի։ 1915-1919 թվականներին եղել է Հարվարդի համալսարանի բժշկական բաժնի ծնոտների և դեմքի գլխավոր վիրաբույժ։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կամավոր միացել է Հարվարդի բժշկական զորքերին[6]: Այստեղ նա բուժել է խրամատներում տուժածների վատ վնաստածքներ՝ ծնոտ, քիթ, այտեր, փամփուշտներից ու նռնակներից վնասված գանգեր[3]: Աշխատելով Ֆրանսիայի ռազմադաշտերի ինքնաշեն հիվանդանոցների հասարակ պայմաններում՝ Կազանջյանը ցուցաբերում է մարդկային հոգատարություն և նորարարական բժշկական ընթացակարգեր, և սկսվել է նրա կարիերան՝ որպես պլաստիկ վիրաբուժության ժամանակակից պրակտիկայի հիմնադիր։ 1916 թվականին Կազանջյանն ստացել է մայորի կոչում[7]:
Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արժանացել է տարբեր մրցանակների, այդ թվում Անգլիայի Գևորգ V-ի կողմից Սուրբ Միքայել և Սուրբ Գևորգ շքանշանի[3], 1951 թվականին արժանացել է Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ամերիկյան ընկերակցության պատվավոր մրցանակի[6]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque interuniversitaire de Santé — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Adalian Rouben Paul (2010)։ Historical dictionary of Armenia (2nd ed.)։ Lanham, MD: Scarecrow Press։ էջ 378։ ISBN 0810874504
- ↑ «Kazanjian, Varaztad Hovhannes»։ Harvard University Library։ Center for the History of Medicine։ սեպտեմբերի 15, 2007
- ↑ «Varaztad Kazanjian, Founding Father of Modern Plastic Surgery»։ 100 LIVES
- ↑ 6,0 6,1 6,2 Converse John Marquis (April 1975)։ «Obiturary»։ Plastic & Reconstructive Surgery 55 (4): 524–5
- ↑ 7,0 7,1 Hyson John M., Whitehorne Joseph W. A., Greenwood John T. (2008)։ A history of dentistry in the US Army to World War II։ Falls Church, Va.: Office of the Surgeon General, United States Army։ էջ 494։ ISBN 0160821592
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վարազդատ Կազանջյան կատեգորիայում։ |
|
- Մարտի 18 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Հոկտեմբերի 19 մահեր
- 1974 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Բժիշկներ այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Հայ վիրաբույժներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- Ամերիկահայեր
- ԱՄՆ-ում օսմանյան ներգաղթյալներ
- Համիդյան ջարդերից փրկվածներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Հայ ակադեմիկոսներ