Վարազդատ Լալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարազդատ Լալայան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝{{{2}}} Հայաստան
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 1, 1999(1999-05-01)[1] (24 տարեկան)

Վարազդատ Լալայան (մայիսի 1, 1999(1999-05-01)[1]), հայ ծանրամարտիկ, Հայաստանի սպորտի վարպետ։ 2021 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր[2][3][4][5], Եվրոպայի 2023 թվականի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին 105 կգ-ից բարձր քաշային կարգում երիտասարդների ծանրամարտի (Տաշքենդ) աշխարհի և Եվրոպայի (Լեհաստան) առաջնություններում նվաճել է արծաթե մեդալներ։

Մեկ տարի անց պատանիների աշխարհի (Սուվե, Ֆիջի) և Եվրոպայի (Բուխարեստ) առաջնությունների ժամանակ նվաճել է ոսկե մեդալներ[6]։

2021 թվականին Ֆինլանդիայում կայացած մինչև 23 տարեկանների Եվրոպայի ծանրամարտի առաջնության ժամանակ նվաճել է ոսկե մեդալ[7]։

2021 թվականի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ժամանակ 109 կգ-ից բարձր քաշային կարգում երկամարտի 445 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։ Պոկում վարժության ժամանակ բարձրացրել է 205 կգ, Հրում վարժության ժամանակ՝ 240 կգ։

2021 թվականի Տաշքենդում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության ժամանակ նվաճել է արծաթե մեդալ։ Երկամարտի արդյունքը եղել է 457 կգ։ Երկու վարժություններում նվաճել է փոքր արծաթե մեդալներ[8]։

2024 թվականի փետրվարին Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Վարազդատ Լալայանը առաջին անգամ հռչակվել է աշխարհամասի չեմպիոն։ Պոկում վարժությունում նա բարձրացրել է 205 կգ, հրումում՝ 250 կգ, և երկամարտի 455 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։ Նա առաջինն է եղել նաև առանձին վարժություններում[9]։

Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վայր Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
1 2 3 Հորիզոնական 1 2 3 Հորիզոնական
Աշխարհի առաջնություն
2021 թվական Ուզբեկստան Տաշքենդ, Ուզբեկստան +109 կգ 202 207 211 2nd 240 242 246 2nd 457 2nd
Եվրոպայի առաջնություն
2021 թվական Ռուսաստան Մոսկվա, Ռուսաստան +109 կգ 200 205 209 3rd 240 250 250 3rd 445 3rd

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20210724071038/https://iwf.sport/weightlifting_/athletes-bios/?athlete&id=13584
  2. Oliver, Brian (2021 թ․ դեկտեմբերի 17). «Stunning sweep of weightlifting world records for Lasha - and another medal for Britain». Inside the Games. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «2021 World Weightlifting Championships Results Book» (PDF). International Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 17-ին.
  4. «Results Book» (PDF). 2021 European Weightlifting Championships. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 29-ին.
  5. Oliver, Brian (2021 թ․ ապրիլի 11). «World records for Lasha and another British gold in European Weightlifting Championships». Inside the Games. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Davoudi edged out by Lalayan at IWF Junior World Championships». www.insidethegames.biz. 1559989680. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. «2021 European Junior & U23 Weightlifting Championships Results Book» (PDF). European Weightlifting Federation. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  8. Ծանրորդ Վարազդատ Լալայանը ԱԱ-ի փոխչեմպիոն է, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
  9. «Ծանրորդ Վարազդատ Լալայանը կարիերայում առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն - Armsport.am». armsport.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]