Վասիֆ Ադիգոզալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիֆ Ադիգոզալով
Բնօրինակ անունադրբ.՝ Vasif Adıgözəlov
Ծնվել էհուլիսի 28, 1935(1935-07-28)[1] կամ 1935[2][3]
Բաքու, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Մահացել էսեպտեմբերի 15, 2006(2006-09-15)[4][5] կամ 2006[2][3]
Բաքու, Ադրբեջան
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժիշտ և ուսուցիչ
ՇրջանավարտԲաքվի երաժշտական ակադեմիա

Վասիֆ Զուլֆիկար օղլի Ադիգոզալով (ադրբ.՝ Vasif Zülfüqar oğlu Adıgözəlov, հուլիսի 28, 1935(1935-07-28)[1] կամ 1935[2][3], Բաքու, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 15, 2006(2006-09-15)[4][5] կամ 2006[2][3], Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, հասարակական գործիչ, Արվեստի Վաստակավոր Գործիչ (1973 թ.), Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (1988 թ.), պրոֆեսոր (1989 թ.), Պետական Մրցանակի Դափնեկիր (1990 թ.)[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիֆ Զուլֆիկար օղլի Ադիգոզալովը ծնվել է 1935 թվականի հուլիսի 28-ին Բաքվում կոմպոզիտորի ընտանիքում: Առաջին երաժշտական կրթությունը ստացել է Կոնսերվատորիայի 10-ամյա երաժշտական դպրոցում: 1953 թվականին նա ընդունվել է Հաջիբեկովի անվան Ադրբեջանի պետական կոնսերվատորիա: Նա շարունակեց իր կրթությունը կոմպոզիտոր Կարա Կարաևի դասարանում: 1959 թ.-ին ավարտել է Կոնսերվատորիան `երկու մասնագիտությամբ[7]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թ.-ից աշխատել է որպես Ռադիոյի և Հեռուստատեսության կոմիտեի երաժշտական խմբագիր: Հետագայում աշխատել է Ադրբեջանի կոմպոզիտորների միության քարտուղար: Աշխատել է նաև պետական ֆիլհարմոնիայի գլխավոր երաժշտական խմբագիր, Ա. Զեյնալլու անվան Բաքվի երաժշտական դպրոցի տնօրեն և այլն պաշտոններում: 1972 թվականից աշխատել է Հաջիբեկովի անվ. Ադրբեջանի պետական կոնսերվատորիայում որպես դասախոս: 1990 թվականին ընտրվել է Ադրբեջանի կոմպոզիտորների միության առաջին քարտուղար[8]:

Կոչումներ ու պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադրբեջանի Հանրապետության Արվեստի Վաստակավոր Գործիչ(1973 թ.)
  • «Պատվի նշան» օրդեն(1971 թ.)
  • Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ(1988 թ.)
  • Պետական Մրցանակի Դափնեկիր(1990 թ.)
  • պրոֆեսոր(1989 թ.)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]