Վասիլ Ստուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Վասիլ Ստուս
Stus KGB photo 1980.jpg
Ծնվել է հունվարի 6, 1938({{padleft:1938|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:6|2|0}})
Վախճանվել է սեպտեմբերի 4, 1985({{padleft:1985|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:4|2|0}})[1] (47 տարեկանում)
Մասնագիտություն լրագրող, բանաստեղծ, իրավապաշտպան և գրող
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Vasyl Stus Վիքիպահեստում

Վասիլ Ստուս (ուկր.՝ Василь Семёнович Стус; 6 հունվարի 19384 սեպտեմբերի 1985), ուկրաինացի պոետ, այլախոհ, քաղբանտարկյալ։ Ուկրաինայի հերոս (2005, հետմահու)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թ. կոլեկտիվացման հետևանքով աղքատացած գյուղացու ընտանիքում 1965 թ. Սերգեյ Փարաջանովի ֆիլմի հանրային ցուցադրության ժամանակ հանդես է գալիս ուկրաինական մտավորականության ձերբակալությունների դեմ, ինչից հետո վտարվում է Կիևի Շևչենկոյի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայից։

1972 թ ձերբակալվեց հակախորհրդային քարոզչության մեղադրանքով, յոթ տարի անցկացրեց Մորդովիայի և Մագադանի կալանավայրերում։ Եղել է Ազգային միացյալ կուսակցության անդամ։1980 թ. ձերբակալվեց երկրորդ անգամ և նույնիսկ բանաստեղծությունները տուն ուղարկել նրան արգելում էին։ Մահացել է 1985 թ.` կարցերում, հացադուլի ընթացքում։

Բազմաթիվ բանաստեղծությունների և հոդվածների հեղինակ է։ Բանաստեղծություններում հաճախ է շոշափում ազատության, առ հայրենիք սիրո թեմաները Դիմելով ուկրաինական ժողովրդին՝ պոետն ասում է.

Վիքիքաղվածք
«

Կասեմ որդիդ եմ ու ծունկի կգամ,
Կփարվեմ հողիդ, հողդ կդառնամ:

»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #118757636 // Gemeinsame Normdatei Ստուգված է օգոստոսի 13-ին 2015:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]