Վասիլի Վորոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Վորոնով
Ծնվել էապրիլի 22, 1948(1948-04-22) (76 տարեկան)
ԾննդավայրՍեմիլուկսկի շրջան, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, լրագրող և խմբագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերվեպ, վիպակ, պատմվածք և ակնարկ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ

Վասիլի Աֆանասևիչ Վորոնով (ռուս.՝ Васи́лий Афана́сьевич Во́ронов, ապրիլի 22, 1948(1948-04-22), Սեմիլուկսկի շրջան, Վորոնեժի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս գրող, լրագրող, «Դոն» ամսագրի գլխավոր խմբագիր (1986-1992), Ռուսաստանի գրողների միության Ռոստովի մարզային բաժանմունքի վարչության նախագահ (2006-2011)[1], Ռուսաստանի գրողների միության վարչության քարտուղար, Միխայիլ Շոլոխովի կենսագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Վորոնովը ծնվել է 1948 թվականին Վորոնեժի մարզի Սեմիլուկսկի շրջանի Յուշչևկա գյուղում` գյուղացու ընտանիքում[2]։ Սովորել է դպրոցում, արձակուրդների ժամանակ տիրապետել է կոմբայնավարի և տրակտորիստի մասնագիտությանը։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Կաշարի գյուղում, տրանսպորտային ձեռնարկությունում որպես վարորդ։ Այնուհետև ծառայել է Խորհրդային բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո վերադառնալով նախկին աշխատանքի վայրը` աշխատում է որպես փականագործ։ Հետագայում ընդունվում է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի հեռակա բաժանմունքը, անցնում լրագրողական աշխատանքի Կաշարի «Փառք աշխատանքին» մարզային թերթում, որպես գրական աշխատակից, գլխավոր խմբագրի տեղակալ։ Իր առաջին ակնարկները տպագրում է այդ թերթում, ինչպես նաև «Մոլոտ»և «Կոմսոմոլեց » թերթերում։ 1973 թվականին ընդունվում է ԽՄԿԿ շարքերը, անցնում կոմերիտական աշխատանքի, նույն տարում Կաշարի շրջանի կոմերիտականները նույն տարում նրան ընտրում են շրջկոմի երկրորդ քարտուղար։ 1974 թվականին «Դոն» ամսագիրը հրապարակում է Վորոնովի «Պրակտիկայում» առաջին պատմվածքը։

Այնուհետև Վորոնովը նորից խմբագրական և լրագրողական աշխատանքի է անցնում, եղել է Ռոստովի գրահրատարակչության խմբագիր Ռոստովի մարզում, ինչպես մաև «Խորհրդային մշակույթ» թերթի սեփական թղթակիցը նույն մարզում։ Գրում է պատմվածքներ, ինչպես նաև վիպակ, թողարկում է իր ստեղծագործությունների երկու ժողովածու, միաժամանակ շարունակում է գրել ակնարկներ ժամանակակից գյուղի, արտադրական և բնապահպանական թեմաներով։ 1983 թվականին Շոլոխովը երաշխավորում է երիտասարդ գրողին և 1984 թվականին նա ընդունվում է ԽՍՀՄ գրողների միության շարքերը։ 1985 թվականին «Ռոստհրատը» թողարկում է Վորոնովի «Շոլոխովի պատանեկությունը» գիրքը։ Վորոնովը գրում է նաև Վիտալի Զակրուտկինի, Վլադիմիր Ֆոմենկոյի և Դոնի այլ գրողների մասին։ 1986-1992 թվականներին Վորոնովը եղել է «Դոն» ամսագրի գլխավոր խմբագիրը։

Խորհրդային Միության փլուզումից և Ռուսաստանի գրողների միության ստեղծումից հետո Վորոնովը մտավ դրա կազմի մեջ։ Երբ մահացավ ՌԳՄ-ի Ռոստովի մարզային վարչության նախագահ Վլադիմիր Ֆրոլովը, նրա փոխարեն նախագահ ընտրվեց Վորոնովը։ 2011 թվականի հոկտեմբերից Վորոնովը համարվում է Ռուսաստանի գրողների միության Ռոստովի տարածքային բաժնի պատվավոր նախագահը։ 1990-2000-ական թվականներին Վորոնովը շարունակում է գրել, հրատարակում է «Արևը Խաղում է», «Մեղրահաց» և «Շոլոխով։ Կյանքը և ճակատագիրը », ինչպես նաև «Թակել անկելանոցը » վեպը։ Ներկայումս բնակվում և աշխատում է Ռոստովի մարզի Ստարոչերկասկ կայանում։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտալի Զակրուտկինի անվան գրական մրցանակ (1997[3])

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Телеграмма. Повесть и рассказы. – Ростов-н/Д: Ростиздат, 1979.
  • Курган. Рассказы. – Ростов-н/Д: Ростиздат, 1983.
  • На Вёшенской земле. О родном крае М.А.Шолохова (фото Р.М.Иванова) – Ростов-н/Д: Ростиздат, 1983.
  • Юность Шолохова. Страницы биографии писателя. – Ростов-н/Д: Ростиздат, 1985.
  • У Лебяжьей Косы. Повести и рассказы. – М.: изд-во «Современник», 1989.
  • Гений России. Страницы биографии М.А.Шолохова. – Ростов-н/Д: изд-во АО «Цветная печать», 1995.
  • Соты. Новеллы (Серия «Донской рассказ») – Ростов-н/Д: МП «Книга», 1998.
  • Солнце играет. Рассказы, новеллы, эссе. – Ростов-н/Д: МП «Книга», 1999.
  • Шолохов: жизнь и судьба. – Ростов-н/Д: МП «Книга», 2000
  • Воробьиная ночь. Повесть, рассказы. – Ростов-н/Д: Ростиздат, 2006.
  • Постучись в богадельню. Роман. – Ростов-н/Д: изд-во «АКРА», 2008.
  • Солнце играет. Рассказы, новеллы, эссе. – Издание дополненное и переработанное. Ростов-н/Д: «Донской писатель», 2011.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона. Библиографический указатель. Ростов, Ростиздат, 1986.
  • Калинин Анатолий. Час выбора. Открытое письмо В. Воронову, выпустившему первую в жизни книгу. - Комсомольская правда.- 1979, 16 марта.
  • Буханцов Н. Человек труда. О повести «Утро Алеши Пискарева».
  • Литературная Россия, 1979, 27 июля.
  • Ангельев Д. На новой деревенской улице. Литературная газета. 1979, 19 декабря.
  • Стаханова М. Журнал «Литературное обозрение», 1984, № 4.
  • Петр Салтыков. Неизбывность традиций. Журнал «Дон», 1999, № 9-10, стр 251-252.
  • Тыртышный В. Чем жив человек? Заметки о прозе В. Воронова.- журнал «Дон», 1984, № 6 стр 129-134.
  • Ф. Нетреба. Рекомендация Шолохова. О творчестве В. Воронова. Газете «Труд», 22 мая 2003.
  • Борис Плевакин. Был и я среди донцов. Москва, изд-во «Современник» , 1985, стр. 170-174.
  • Постучись в богадельню. Журнал 100 наций. № 6-7, 2008. Стр . 72.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. СОСТАВ РУКОВОДЯЩИХ ОРГАНОВ СОЮЗА ПИСАТЕЛЕЙ РОССИИ
  2. Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. — изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — С. 74. — 416 с. — 20 000 экз.
  3. Василий Афанасьевич Воронов на сайте Централизованной Библиотечной Системы Ростова-на-Дону

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]