Վասիլի Վանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլի Վանին
Vasily Vanin 1939.JPG
Ծնվել էհունվարի 1 (13), 1898
ԾննդավայրՏամբով, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 12, 1951(1951-05-12)[1] (53 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և թատերական ռեժիսոր
ԱշխատավայրՄոսսովետի անվան թատրոն
ԱմուսինՕլգա Վիկլանդ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Q4187926?
Vasily Vanin Վիքիպահեստում

Վասիլի Վասիլևիչ Վանին (հունվարի 1 (13), 1898, Տամբով, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 12, 1951(1951-05-12)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949

1924-1949 թվականներին եղել է Մոսկվայի Արհմիությունների թատրոնի (1938 թվականից՝ Մոսխորհրդի անվան) դերասան, 1950-1951 թվականներին՝ Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Լավագույն դերերից են՝ Բրատիշկա (Բիլ-Բելոցերկովսկու «Փոթորիկ» («Շտորմ»), 1926 թվականին), Կարեն (Սֆինոգենովի «Մաշենկա», 1941 թվականին), Ֆայունին (Լեոնովի «Արշավանք», 1943 թվականին, նաև Վ․ Վանինը Ստեպան Կոչետի դերում (կադր «Շրջկոմի քարտուղարը» կինոնկարից, 1942 թվականին) նույնանուն կինոնկարում, 1945 թվականին), Ռասպլյուև (Մուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», 1949 թվականին), կինոյում՝ Մատվեև («Լենինը հոկտեմբերին», 1937 թվականին և «Լենինը 1918 թվականին», 1939 թվականին), Կոչետ («Շրջկոմի քարտուղարը», 1942 թվականին)։ Բեմադրություններից են՝ Սուրովի «Վիրավորանք» (1948 թվականին), Ֆրանկոյի «Գողացված երջանկություն» (1950 թվականին)։ 1930 թվականից զբաղվել է մանկավարժությամբ։ 1944 թվականից դասավանդել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստուտոում (պրոֆեսոր՝ 1949 թվականից)։ ԽՍՀՄ պետական մրցանակներ (1943 թվականին, 1946 թվականին, 1949 թվականին)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ванин Василий Васильевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 277 CC-BY-SA-icon-80x15.png