Վասիլի Գորդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Գորդով
Vasily Gordov.jpg
դեկտեմբերի 12, 1896({{padleft:1896|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:12|2|0}}) - օգոստոսի 24, 1950({{padleft:1950|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:24|2|0}}) (53 տարեկանում)
Ծննդավայր Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Զորատեսակ հետևազոր և Q21659800?
Կոչում Գեներալ-գնդապետ
Հրամանատարն էր 21st Army, Stalingrad Front, 33rd Army, 3rd Guards Army և Volga Military District
Մարտեր/պատերազմներ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Խորհրդա-ֆինլանդական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, Կարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, Խորհրդային Միության հերոս, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ, I աստիճանի Սուվորովի շքանշան, I աստիճանի Կուտուզովի շքանշան, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար», «Պրահայի ազատագրման համար» մեդալ, «Բեռլինի գրավման համար» մեդալ և Ռազմական խաչ (Չեխոսլովակիայի պատերազմ)
Vasily Gordov Վիքիպահեստում

Վասիլի Գորդով (ռուս.՝ Василий Николаевич Гордов, դեկտեմբերի 12, 1896({{padleft:1896|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:12|2|0}}), Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 24, 1950({{padleft:1950|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:24|2|0}}), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս զորապետ, Խորհրդային Միության հերոս, գեներալ-գնդապետ, Ստալինգրադյան ռազմաճակատի զորքերի հրամանատար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Նիկոլաևիչ Գորդովը ծնվել է Ուֆիմսկի նահանգի Մատվեևկա գյուղում, ներկայումս Թաթարստանի հանրապետության, Մենզելինսկի շրջան[1]: Ռուսական բանակում հանդես է եկել է 1915 թվականից, ավարտել է հրամանատարական ուսումնական դասընթացները: Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է ավագ ունտեր-սպա, Կարմիր բանակում հանդես է եկել 1918 թվականից: Քաղաքացիական պատերազմի տարիներին վաշտի հրամանատարից հասել է մինչև գնդի հրամանատար: Մասնակցել է Ն. Ի. Մախնոյի զինված խմբավորումների ոչնչացմանը: 1925 թվականին ավարտել է Բարձրագույն տակտիկական դպրոցի ավագ հրամանատարական կազմի դասընթացները և որպես հրահանգիչ գործուղվել Մոնղոլական ժողովրդական բանակ: 1933 թվականից Մոսկովյան Կարմրադրոշ ռազմական հետևակային դպրոցի շտաբի պետն է, այնուհետև հրաձգային դիվիզիայի շտաբի պետը: 1937 թվականից հրաձգային դիվիզիայի հրամանատարն է:

1939-1940 թվականներին Կալինինի ռազմական օկրուգի շտաբի պետն է, այնուհետև Պրիվոլժեի ռազմական օկրուգի: Մասնակցել է Ձմեռային պատերազմին, մինչև 1939 թվականի դեկտեմբերի 6-ը եղել է 7-րդ բանակի շտաբի պետը[2]:

Հայրենական Մեծ պատերազմի սկզբում գեներալ-մայոր Գորդովը 21-րդ բանակի հրամանատարն էր, մասնակցել է Գոմելյան պաշտպանական օպերացիային, իսկ 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1942 թվականի հունվարը, մասնակցել է Կուրսկ-Օբոյանսկի հարձակողական օպերացիային[3] : 1942 թվականի հուլիս-օգոստոսին Ստալինգրադի ռազմաճակատի զորքերի հրամանատարն էր և ապահովում էր Ստալինգրադի հեռավոր մատույցների պաշտպանությունը: Մարշալ Տիմոշենկոյի փոխարեն գեներալ-լեյտենանտ Վ. Ն. Գորդովի նշանակմանը դեմ էր Ա. Ս. Չույանովը, սակայն Գ. Մ. Մալենկովը հրաժարվում է փոխել նոր նշանակված ռազմաճակատի հրամանատարին[4]: Այս պաշտոնում Վ. Ն. Գորդովը պաշտպանության կազմակերպման գործում թույլ է տալիս մի շարք սխալներ և հեռացվում պաշտոնից: 1942 թվականի հոկտեմբերի 18-ից եղել է 33-րդ բանակի հրամանատար: 1943 թվականի մարտին բանակը մասնակցել է Ռժև-Վյազմայի հարձակողական օպերացիային, այնուհետև Սմոլենսկի, Օրշանսկի և Վիտեբսկի հարձակողական օպերացիաներին: 1944 թվականի ապրիլին գեներալ-գնդապետ Գորդովը նշանակվում է 1-ին Ուկրաինական ռազմաճակատի 3-րդ գվարդիական բանակի հրամանատար: Վերխնեսիլեզսկի հարձակողական օպերացիայի ընթացքում Գորդովի բանակը գտնվելով հարձակման գլխավոր հարվածի սուր ծայրում խափանեց գերմանական զորքերի պաշտպանությունը և ջախջախեց թշնամուն Կելց քաղաքի շրջանում: 1945 թվականի ապրիլ-մայիսին 3-րդ գվարդիական բանակը Վ. Ն. Գորդովի գլխավորությամբ մասնակցեց Բեռլինի և Պրագայի հարձակողական օպերացիաներին: ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագրով 1945 թվականի ապրիլի 6-ին զորքերի հմուտ կառավարման և այդ գործում ցուցաբերած արիության ու հերոսության համար Վասիլի Նիկոլաևիչ Գորդովին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում:

Պատերազմի ժամանակ Գորդովը տասնհինգ անգամ հիշատակվել է Գերագույն Գլխավոր հրամանատարի շնորհակալագրերում և հրամաններում[5]: Պատերազմից հետո Վ. Ն. Գորդովը Պրիվոլժեի ռազմական օկրուգի հրամանատարն էր: 1946 թվականի նոյեմբերից պահեստազորում էր:

1947 թվականի հունվարի 12-ին Վասիլի Նիկոլաևիչ Գորդովը ձերբակալվում է: Աբակումովի հարցումով ձերբակալությունը սանկցավորված է եղել անձամբ Ստալինի կողմից[6]: Հետագայում դատապարտվում է խորհրդային կառավարության անդամների նկատմամբ տեռորիստական պլանների կազմակերպման մեղադրանքով և 1950 թվականի օգոստոսի 24-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի որոշմամբ դատապարտվում պատժի առավելագույն չափին:Դատավճիռը նույն օրը ի կատար է ածվում Մոսկվայի Լեֆորտովյան բանտում: Թաղված է Դոնի գերեզմանատան տարածքում:Քաղաքական ռեպրեսիաների զոհերի հիշատակին 3-րդ տեղամասում տեղադրված է հուշարձան, որի վրա փորագրված է Վ. Ն. Բորդովի անունը: Արդարացվել է 1956 թվականի ապրիլի 11-ին:

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոմբրիդ (1939)[7]
  • Գեներալ-մայոր (1940)[8]
  • Գեներալ-լեյտենանտ (1942)[8]
  • Գեներալ-գնդապետ (1943)[8]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային Միության հերոսի «Ոսկե աստղ» մեդալ № 6096 (6.04.1945)
  • Լենինի երկու շքանշան (21.02.1945, 6.04.1945)
  • Կարմիր Դրոշի երեք շքանշան (1921, 27.03.1942, 3.11.1944)
  • Սուվորովի 1-ին աստիճանի երեք շքանշան (9.04.1943, 25.08.1944, 29.05.1945)
  • Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշան (28.09.1943)
  • Կարմիր Աստղի շքանշան (22.02.1941)
  • «Բանվորա-Գյուղացիական Կարմիր Բանակի XX տարի» մեդալ
  • «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ
  • «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար » մեդալ
  • «1941-1945թթ –ին Հայրենական Մեծ Պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Օտարերկրյա պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռազմական խաչ (Չեխոսլովակիա)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Т. Бортаковский. Расстрелянные Герои Советского Союза. - М.: Вече, 2012. - ISBN 978-5-9533-6190-3
  • Коллектив авторов. Великая Отечественная. Командармы. Военный биографический словарь / Под общей ред. М. Г. Вожакина. - М.; Жуковский: Кучково поле, 2005. - С. 51-53. - ISBN 5-86090-113-5.
  • Герои Советского Союза. Краткий биографический словарь в двух томах - М.: Воениздат, 1987.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Представление на награждение Орденом Суворова первой степени №: 1261575 от: 30.08.1943
  2. Зимняя война. Безвозвратные потери Красной армии в период Советско-финляндской войны (1939—1940 гг.).
  3. Чуянов А. С. Письмо Чуянова А. С., Ершову В. П. (Из личной переписки) Чуянов А. С. о Сталинградской битве, Сталине И. В. и повести «На переломе» (Русский) // Спб. «Издательство Александра Сазанова» : Российский ритуально-духовный журнал «Реквием». — 2015. — № II/2015 (107). — С. 15 -- 19.
  4. Чуянов Алексей Семёнович На стремнине века. Записки секретаря обкома. — Книга. — Москва: Политиздат, 1976. — 288 с. — 100 000 экз.
  5. Приказы Верховного Главнокомандующего в период Великой Отечественной войны Советского Союза. Сборник. М., Воениздат, 1975.
  6. О разрешении на арест генералов Гордова и Рыбальченко. Записка Абакумова Сталину от 03.03.47 и резолюция Сталина. Основание — «зафиксированный» разговор Гордова с женой и Рыбальченко.
  7. Список присвоения высших офицерских званий в РККА (1935—1939)
  8. 8,0 8,1 8,2 Список присвоения высших офицерских званий (генералы и адмиралы) 1940—1945 гг.