Վասիլե Միլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլե Միլյա
VasileMilea.jpg
 
Կուսակցություն՝ Ռումինիայի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և զինծառայող
Ծննդյան օր հունվարի 1, 1927(1927-01-01)
Ծննդավայր Arges, Ռումինիա
Վախճանի օր դեկտեմբերի 22, 1989(1989-12-22) (62 տարեկանում)
Վախճանի վայր Բուխարեստ, Ռումինիա
Քաղաքացիություն Flag of Romania (1965-1989).svg Ռումինիա
 
Պարգևներ

Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան

Վասիլե Միլյա (ռում.՝ Vasile Milea, հունվարի 1, 1927(1927-01-01), Arges, Ռումինիա - դեկտեմբերի 22, 1989(1989-12-22), Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի ռազմական գործիչ, Ռումինիայի սոցիալիստական հանրապետության պաշտպանության նախարար (1985-1989): Ինքնասպանություն է գործել, որոշ տվյալներով` սպանվել ռումինական հեղափոխության ժամանակ Ռումինիայի նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի հրամանով` ընդվզած ժողովրդի նկատմամբ զենք կիրառելու հրամանի կատարումը մերժելու համար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլե Միլյան ծնվել է Ռումինիայի թագավորության Լերեշտ համայնքում 1927 թվականի հունվարի 1-ին[1]: Ավարտել է միջնակարգ դպրոց, աշխատել ուսուցիչ: 1947 թվականին ընդունվել է հեռևակային ռազմական ուսումնարան, այն ավարտել 1949 թվականի մայիսին` ստանալով լեյտենանտի կոչում: 1957 թվականի սեպտեմբերի 20-ին ընդունվել է Ռումինիայի ժողովրդական կուսակցության շարքերը: Այն բանից հետո, երբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր գումարի` 700.000 լեյի պակասորդ, Միլյան հեռացվել է ծառայությունից, իսկ 1958 թվականի հուլիսի 30-ին` վտարվել կուսակցությունից:

Մի քանի տարի Միլյան աշխատել է ռազմական կրթության տարբեր տեսչություններում: 1960 թվականի հոկտեմբերի 6-ին դիմումի համաձայն վերականգնվել է կուսակցության շարքերում: 1962 թվականի դեկտեմբերի 30-ին շնորհվել է գնդապետի կոչում: 1964 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում և նշանակվել տանկային 6-րդ դիվիզիայի (1964-1965), այնուհետև` 3-րդ բանակի (1965-1973) հրամանատար: 1973-1978 թվականներին ղեկավարել է հայրենական գվարդիան: 1969 թվականի օգոստոսի 23-ին ստացել է գեներալ-լեյտենանտի, իսկ մայիսին` գեներալ-գնդապետի պաշտոն: 1974 թվականից եղել է Ռումինիայի կոմկուսի կենտրոնական կոմիտեի անդամության թեկնածու, 1979 թվականից` անդամ:

1980 թվականի մարտի 31-ին, երբ պաշտպանության նախարար է նշանակվել Կոնստանդին Օլտյանուն, Վասիլե Միլյան նշանակվել է վարչապետի տեղակալ և ռումինական զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար[2]: Կոնստանդին Օլտյանուի հեռացումից հետո նշանակվել է նրա պաշտոնում:

1989 թվականի դեկտեմբերին Ռումինիայի տարբեր քաղաքներում զանգվածային անկարգությունների սկսվելուց հետո դեկտեմբերի 17-ին կոմկուսի գլխավոր քարտուղար Նիկոլաե Չաուշեսկուն Վասիլե Միլյային, Սեկուրիտատեի գեներալ Յուլիան Վլադուին և ներքին գործերի նախարար Տուդոր Պոստելնիկին իր դժգոհությունն է հայտնել ուժային կառույցների հանդեպ` ասելով, որ նրանց կասկածում է դավաճանության մեջ[3]: Չբավարարվելով Չաուշեսկուին հավատարիմ լինելու հավաստիացումներով` Չաուշեսկուն հայտարարել է նրանց երեքի պաշտոնանկության մասին, սակայն վարչապետ Կոնստանդին Դեսկելեկսուն պաշտպանել է նրանց[3]: Երբ Չաուշեսկուի զայրույթի նոպան անցնում է, նա հրաժարվում է պաշտոնյաներին պաշտոնից զրկելու իր մտադրությունից և նրանց հրաման է տալիս նրանց կառույցներն օգտագործել ցուցարարներին ճնշելու համար: Միլյան քաղբյուրոյում հավատացնում է, որ կկատարի հրամանը, սակայն հայտարարում է[3].

Aquote1.png Ես ռազմական բոլոր հոդվածները կարդացել եմ, բայց չեմ գտել ոչ մի հատված, որտեղ ասվի, որ ժողովրդական բանակը պետք է կրակի ժողովրդի վրա... Aquote2.png


Տանկերն ու հետևակը Բուխարեստ են մտնում դեկտեմբերի 21-ի երեկոյան, սակայն ապստամբներին ճնշել չի հաջողվում[3]: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, երբ հայտնի է դառնում, որ Չաուշեսկու ամուսինները փախել են Բուխարեստից, բացահայտվում է նաև Վասիլե Միլյայի մահը[3]: Պաշտոնական տեղեկությամբ նա ինքնասպանություն էր գործել: Միլյայի մահից հետո բանակը զանգվածաբար անցնում է ապստամբների կողմը և սկսում է գործողություններ` ընդդեմ Սեկուրիտատեի[4]: 1989 թվականի դեկտեմբերի 25-ին Չաուշեսկուն մահապատժի է ենթարկվել ռազմական տրիբունալի դատավճռով: Մինչ օրս ստույգ պատասխան չկա` արդյոք Միլյան ինքնասպանություն է գործել, թե՞ նրան սպանել են Չաուշեսկուի հրամանով[5]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1987)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ziua, 6 februarie 1998 - Senatorul Săndulescu cere redeschiderea Dosarului Milea
  2. Григорий Полегаев.։ «Тайны семейства Чаушеску» (ռուսերեն)։ [1]։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-10-ին։ Վերցված է 2011-4-5 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «ЧАУШЕСКУ И “ЗОЛОТАЯ ЭРА” РУМЫНИИ:6. “Антихрист был убит в Рождество”» (ռուսերեն)։ [2]։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-4-5 
  4. Антон Суриков.։ «17-20 лет назад в СССР и странах соцлагеря произошла «Бархатная революция КГБ»» (ռուսերեն)։ [3]։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-4-5 
  5. Олег Кониченко.։ «Украина. Румынский вариант?» (ռուսերեն)։ [4]։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-27-ին։ Վերցված է 2011-4-5