Վայրի պատմություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վայրի պատմություններ
Relatos salvajes
Relatos salvajes.jpg
Երկիր{{{2}}} Արգենտինա
{{{2}}} Իսպանիա
Ժանրկատակերգություն, դրամա
Թվական2014
Լեզուիսպաներեն
ՌեժիսորԴամիան Շիֆրոն
ՊրոդյուսերԱգուստին Ալմոդովար,
Պեդրո Ալմոդովար,
Ուգո Սիգման,
Էսթեր Գարսիա
Սցենարի հեղինակԴամիան Շիֆրոն
Դերակատարներչկա, Darío Grandinetti?[1], María Marull?[1], Mónica Villa?[1], Rita Cortese?[1], Julieta Zylberberg?[1], César Bordón?[1], Leonardo Sbaraglia?[1], Walter Donado?[1], Ռիկարդո Դարին[1], Nancy Dupláa?[1], Oscar Martínez?[1], María Onetto?[1], Osmar Núñez?[1], Germán de Silva?[1], Érica Rivas?[1], Diego Gentile?[1], Alan Daicz?[1], Martín Gervasoni?[1], Luis Mazzeo?[1], Marcelo Pozzi?[1] և Diego Velázquez?[1]
ՕպերատորԽավիեր Ջուլիա
ԵրաժշտությունԳուստավո Սանտաօլյալյա
ՄոնտաժDamián Szifron?
Նկարահանման վայրԲուենոս Այրես
Տևողություն122 րոպե
Բյուջե4 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ23,9 միլիոն $[2]
ՆախորդOn Probation?
MPAA վարկանիշRATED R.svg
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ

Վայրի պատմություններ (իսպ.՝ Relatos salvajes), ռեժիսոր Դամիան Շիֆրոնի կողմից 2014 թվականին նկարահանած արգենտինական կատակերգություն և դրամա։ Ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրի շրջանակներում[3], ինչպես նաև ընտրվել է «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում[4][5]։

Ֆիլմը բաղկացած է վեց կարճամետրաժ պատմություններից, որոնց միավորում է բռնության և վրեժի թեման[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պաստեռնակ» նախաբանում ինքնաթիռի երկու ուղևորներ հայտնաբերում են, որ նրան երկուսն էլ ինչ–որ Պաստեռնակի են ճանաչում։ Հետո նրանք հասկանում են, որ ինքնաթիռի բոլորին ուղևորներին միավորում է կապը այդ մարդու հետ։ «Առնետներ» մասում (իսպ.՝ Las Ratas) գիշերային հաստատության մատուցողուհին հասկանում է, որ իր միակ հաճախորդը վարկատուն է, ով հասել է իր հոր ինքնասպանությանը։ «Ուժեղագույնը» դրվագում (իսպ.՝ El más fuerte) Audi–ի վարորդ Դիեգոն անցնում է հնամյա Peugeot–ի վարորդին՝ ընթացքում վիրավորելով նրան։ Այս ամենից հետո Դիեգոյի մեքենայի անիվը փչանում է, և Peugeot–ի վարորդն է անցնում նրան։ «Փոքրիկ ռումբ» (իսպ.՝ Bombita) պատմության մեջ ապամոնտաժող Սիմոնի մեքենան են տարհանում, և նա բաց է թողնում իր դստեր ծննդյան տոնը, որից հետո որոշում է բողոքի ակցիա կազմակերպել։ Հինգերորդ՝ «Առաջարկություն» մասում (իսպ.՝ La Propuesta) հարուստ ընտանիքից մի տղա իր հոր մեքենայով վթարի է ենթարկում հղի կնոջ և հեռանում է դեպքի վայրից՝ օգնություն ցույց չտալով։ Իմանալով այդ մասին՝ հայրը զանգում է փաստաբանին, և նրանք պլան են կազմում, որի համաձայն՝ այգեպանը ողջ մեղքն իր վրա է վերցնում։ Վերջին պատմության մեջ՝ «Մինչ մահը չբաժանի մեզ» (իսպ.՝ Hasta que la muerte nos separe), հարսնացու Ռոմինան հարսանիքի ժամանակ իմանում է, որ իր ապագա ամուսինը դավաճանել է իրեն իր ընկերուհու հետ հարսանիքի ժամանակ, և նա որոշում է նրանցից վրեժխնդիր լինել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիկարդո Դարին՝ Սիմոն
  • Օսկար Մարտինես՝ Մաուրիսիո
  • Լեոնարդո Սբարալյա՝ Դիեգո
  • Էրիկա Ռիվաս՝ Ռոմինա
  • Ռիտա Կորտեսե՝ խոհարար
  • Խուլիետա Սիլբերբերգ՝ մատուցողուհի
  • Դարիո Գրանդինետի
  • Մարիա Օնետո
  • Նենսի Դուպլա
  • Օսմար Նունյես՝ փաստաբան

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնականում դրական արձագանքներ է ստացել։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը 17 կարծիքների հիմնա վրա ունի 88 % վարկանիշ[7]։ Metacritic կայքում ֆիլմը 100 հնարավորից արժանացել է 75 միավորի՝ հիմնված 7 քննադատների կարծիքների վրա, ինչը համապատասխանում է «հիմնականում դրական կարծիքներ» կարգավիճակին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]