Վայրի կյանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայրի կյանք
անգլ.՝ Wildlife
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա
ՀիմքWildlife?
Թվականհոկտեմբերի 19, 2018 և նոյեմբերի 9, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ Դանո
Սցենարի հեղինակՓոլ Դանո
ԴերակատարներՋեյք Ջիլենհոլ, Քերրի Մալլիգան, Էդ Օքսենբոլդ, Բիլ Քեմփ և Դերիլ Քոքս
ԵրաժշտությունԴևիդ Լենգ
ՄոնտաժԼուիզ Ֆորդ
Պատմվածքի վայրՄոնտանա
ԿինոընկերությունJune Pictures? և Nine Stories Productions?
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Wildlife (film) Վիքիպահեստում

Վայրի կյանք» (անգլ.՝ Wildlife), ռեժիսոր Փոլ Դանոյի ամերիկյան դրամատիկ ֆիլմը։ Սցենարի հեղինակներն են Դանոն և Զոի Կազանը։ Հիմքում ընկած է գրող Ռիչարդ Ֆորդի համանուն վեպը (1990 թվական)։ Գլխավոր դերերը խաղում են Ջեյք Ջիլենհոլը, Քերի Մալլիգանը, Էդ Օքսենբուլդը և Զոի Մարգարետ Կոլլեթին։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականին՝ «Սանդենս» կինոփառատոնի շրջանակներում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվական։ Տղան հետևում է, թե իր ծնողների ամուսնությունն ինչպես է խորտակվում այն բանից հետո, երբ մայրը սիրահարվում է ուրիշ տղամարդու[2][3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջեյք Ջիլենհոլ Ջերրի Բրինսոն Ջերրի Բրինսոն
Քերի Մալլիգան Ժանեթ Բրինսոն Ժանեթ Բրինսոն
Էդ Օքսենբուլդ Ջո Բրինսոն Ջո Բրինսոն
Զոի Մարգարետ Կոլլեթի Ռութ-Էնն Ռութ-Էնն
Բիլլ Քեմփ Ուորրեն Միլլեր Ուորրեն Միլլեր
Ջերրիլ Կոկս Քլարենս Սնոու Քլարենս Սնոու

Կինոարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Փոլ Դանոն զբաղվելու է Ռիչարդ Ֆորդի վեպի ադապտացիայով՝ Զոի Կազանի հետ միասին կինոսցենարը պատրաստելու համար[4]։ Միաժամանակ ոչ Դանոն, ոչ էլ Կազանը ֆիլմում չեն նկարահանվելու։ Այնուհետև Դանոն արել է հետևյալ հայտարարությունը. «Ռիչարդի գրքում ես տեսա ինձ և շատ ուրիշներին։ Ես միշտ ցանկացել եմ ֆիլմեր նկարահանել, և միշտ գիտեի, որ ֆիլմ պետք է նկարահանեմ ընտանիքի մասին»[5]։ Այս նախագծի շրջանակներում կինոարտադրությամբ պետք է զբաղվեր June Pictures ընկերությունը, որի ղեկավարը՝ Ալեքս Սաքսը, մտադիր էր հանդես գալ որպես պրոդյուսեր։ Պլանավորվում էր նաև կինոարտադրության մեջ ներգրավել Nine Stories Productions ընկերությանը[6]։ 2016 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ջեյք Ջիլենհոլը և Քերի Մալլիգանը[6]։ Ֆիլմի նվագակցության պատասխանատուն ամերիկացի կոմպոզիտոր Դեյվիդ Լենգն է։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Մոնտանա նահանգում (ԱՄՆ), բայց ձմռանը վատ եղանակների պատճառով ստիպված են եղել նկարահանումները դադարեցնել ու շարունակել Օկլահոմայում[7]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականին՝ «Սանդենս» կինոփառատոնի շրջանակներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Debruge Peter (2017-11-29)։ «Sundance Film Festival Unveils Full 2018 Features Lineup»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-11-29 
  2. «Jake Gyllenhaal & Carey Mulligan Play Estranged Couple In Wildlife»։ Movie News Guide։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-29-ին։ Վերցված է Հոկտեմբերի 31, 2016 
  3. Nolfi Joey (օգոստոսի 2, 2016)։ «Paul Dano adapting Richard Ford's Wildlife for feature directorial debut»։ Entertainment Weekly։ Վերցված է Հոկտեմբերի 31, 2016 
  4. McNary Dave (հուլիսի 29, 2016)։ «Paul Dano to Make Directorial Debut With Indie Drama ‘Wildlife’»։ Variety։ Վերցված է Հոկտեմբերի 31, 2016 
  5. Smith Nigel (սեպտեմբերի 23, 2016)։ «Jake Gyllenhaal and Carey Mulligan to star in Paul Dano's Wildlife»։ The Guardian։ Վերցված է Հոկտեմբերի 31, 2016 
  6. 6,0 6,1 Pedersen Erik (սեպտեմբերի 23, 2016)։ «Jake Gyllenhaal & Carey Mulligan Star In ‘Wildlife’, Paul Dano’s Directing Debut»։ Deadline։ Վերցված է Հոկտեմբերի 31, 2016 
  7. Asher Sally (հոկտեմբերի 28, 2016)։ «Movie to be partially filmed in Enid»։ enidnews.com։ Վերցված է հոկտեմբերի 31, 2016