Վայրի երեխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վայրի երեխան
անգլ.՝ Wild Child
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
 Ֆրանսիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա և ֆիլմ անչափահասների համար
Թվական2008 և դեկտեմբերի 18, 2008[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆիկ Մուր[2][3][4][…]
ՊրոդյուսերԹիմ Բևան և Էրիկ Ֆելներ
Սցենարի հեղինակԼյուսի Դալ
ԴերակատարներԷմմա Ռոբերթս[2][5][6], Ալեքս Փեթիֆեր[5][6], Նատաշա Ռիչարդսոն[5][6], Լինզի Քոքեր[5][6], Էդյան Քուին[5][6], Շիրլի Հենդերսոն[5][6], Shelby Young?[2][5][6], Johnny Pacar?[5][6], Ջորջիա Քինգ[5][6], Քիմբերլի Նիքսոն[5][6], Ջունո Թեմփլ[5][6], Daisy Donovan?[5][6], Հելլի Քեյթ Այզենբերգ[5][6], Նիք Ֆրոսթ[5][6], Սոֆի Վու[7], Վանեսսա Բրենչ[7] և Selina Cadell?[7]
ԵրաժշտությունMichael Price?
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա և Անգլիա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա և Մալիբու
ԿինոընկերությունUniversal Studios[2], StudioCanal, Relativity Media և Working Title Films
Տևողություն98 րոպե

«Վայրի երեխան» (անգլ.՝ Wild Child), ռեժիսոր Նիք Մուրի ֆիլմը։ Պատմությունը դեռահաս աղջկա մասին է, որն ունի բարդ բնավորություն և հոր հետ վիճելուց հետո ուղարկվում է «խիստ կանոններով» անգլիական գիշերօթիկ դպրոց՝ իր վարքագիծը շտկելու համար։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2008 թվականի օգոստոսի 14-ին։

Ֆիլմի կարգախոսն է՝ «Նոր աղջիկ, նոր դպրոց, նոր կանոններ»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնվեցամյա Փոփի Մուրը հարուստ ընտանիքից՝ երես առած և ինքնասիրահարված աղջիկ է, որն ապրում է Լոս Անջելեսում։ Նրա մայրը մահացել է հինգ տարի առաջ, իսկ հայրն ամուսնացել է երկրորդ անգամ։ Երբ նրա հերթական արարքն անցնում է բոլոր սահմանները, հայրը Փոփիին ուղարկում է աղջիկների համար անգլիական դպրոց։ Նա պետք է ապրի գիշերօթիկ դպրոցում անգլիացի աղջիկների հետ, որոնք աչքի չեն ընկնում նորաձև հայացքներով, ըստ Փոփիի՝ նրանք կարծում են, որ «մանիկյուր» և «պեդիկյուր» բառերը լատիներեն ողջույններ են։ Մուրը թշնամանում է դպրոցի ավագի հետ, որը ցանկանում է, որ Փոփիին հեռացնեն դպրոցից, հենց Մուրն էլ իր ընկերուհիների օգնությամբ անում է ամեն ինչ և խախտում է բոլոր կանոնները, իրեն հեռացնելու համար։ Բայց տնօրենը խոստանում է Փոփիի հորը, որը կօգնի աղջկան։ Փոփիի անգլիացի նոր ընկերուհիները ծրագիր են մշակում, որը պետք է անհապաղ գործի։ Տնօրենն ունի որդի՝ Ֆրեդին, որը հանգստյան օրերին գալիս է մոր տուն։ Փոփին որոշում է հրապուրել նրան և սկսում է հանդիպել նրա հետ և քանի որ քոլեջում արգելվում է ցանկացած հարաբերություն տղաների և աղջիկների միջև, որի ա համար էլ Փոփիին պետք է անմիջապես հեռացնեն։

Սկսելով գայթակղել Ֆրեդիին, նա չի էլ նկատում, թե ինչպես է սիրահարվում նրան։ Բայց Հարիեթը չի փոխում իր պլանները Փոփիի հետ կապված, խայտառակում է ֆիլմի գլխավոր հերոսուհուն ընկերուհիների և Ֆրեդդիի աչքի առաջ։ Փոփին գիշերային զբոսանքի է դուրս գալիս և պատահաբար կրակայրիչով հրկիզում է վարագույրը, բայց անմիջապես մարում է այն։ Լսելով ինչ-որ մեկի քայլերը Փոփին արագ հեռանում է սենյակ։ Սակայն ինչ-որ բան հանգիստ չէր տալիս նրան և երբ նա նայում է պատուհանից, տեսնում է, որ ճաշարանը այրվում է։ Փոփին չի կորցնում իրեն և դպրոցում հրդեհային տագնապ է բարձրացնում։ Բայց երբ արդեն բոլորը փողոցում են գտնվում, պարզվում է, որ նրա նոր ընկերուհիներից մեկը տեղում չէ։ Փոփին անմիջապես գլխի է ընկնում, որ աղջիկը մնացել է այրվող ճաշարանում։ Ֆրեդին, հրդեհից հետո հետազոտելով ճաշարանը, գտնում է աղջկա կրակայրիչը և տալիս է նրան։ Հաջորդ օրը Փոփին խոստովանում է, որ նա է այրել վարագույրը, բայց ոչ հատուկ և Ֆրեդիին մի նամակ է փոխանցում, որտեղ բացատրում է, որ ինքը մեղավոր չէ իրենց վեճի համար։ Դուրս գալով տնօրենի աշխատասենյակից, նկատում է լա-քրոսի թիմային լուսանկար և տեսնում այնտեղ իր մահացած մորը։

Աղջիկը նույնպես սկսում է խաղալ լա-քրոս և կիսամյակի ընթացքում՝ նա իր թիմի հետ առաջնության շրջանակներում հաղթում է մի քանի խաղ։ Որոշ ժամանակ անց Ֆրեդին գտնում է Փոփիին, որը նայում է լուսանկարին և սիրո խոստովանություն է անում։ Այդ պահին նրա ընկերուհիներն իմանում են, որ աղջիկը մեղավոր չէ վեճի համար և որոշում են նրան օգնել։ Դատավարության ժամանակ պարզվում է, որ Փոփին չի այրել դպրոցը և որ դա արել դպրոցի ավագը՝ Գարիեթը, որը ցանկացել է հարվածի տակ դնել Փոփիին, բայց ինքն է ընկել իր ծուղակը։ Մի քանի օր անց տեղի է ունենում լա-քրոսի առաջնության եզրափակիչը և Էբբի Մաունթ թիմը հաղթում է։ Մրցույթի ժամանակ ներկա է գտնվում նաև հերոսուհու հայրը, որը հպարտանում է իր Փոփիյով։ Վերջին տեսարանում ցուցադրվում է, որ Գարիեթը հեռացվում է դպրոցից, իսկ Փոփին իր նոր ընկերուհիների և Ֆրեդիի հետ մեկնում է Մալիբու հանգստանալու և լավ ժամանակ են անցկացնում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմմա Ռոբերթս՝ Փոփի Մուր
  • Ալեքս Պետիֆեր՝ Ֆրեդի Քինգսլի
  • Քիմբերլի Նիքսոն՝ Քեյթ
  • Ջունո Թեմփլ՝ Ջրիպի
  • Լեքսի Էյնսուորտ՝ Մոլի
  • Շելբի Յան՝ Ռուբի
  • Ջոնի Պակառ՝ Ռոդի
  • Էյդան Քուին՝ Ջերի (պարոն Մուր)
  • Նատաշա Ռիչարդսոն՝ տիկին Քինգսլի
  • Ջորջիա Քինգ՝ Հարիեթ
  • Էլինոր Թերներ-Մոս՝ Շառլոտա
  • Ռուբի Թոմաս՝ Ջեյն
  • Շիրլի Քենդերսոն՝ Տնային տնտեսուհի
  • Սոֆի Վու՝ Կիկի
  • Լինդի Կոկեր՝ Ժոզի
  • Նիք Ֆրոստ՝ պարոն Կարտեր
  • Ռոմիա Էսպինոսա Սամանտա
  • Ջեյսոն Ուոտկինս՝ պարոն Նելիստ

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը քննադատների կողմից ստացել է տարբեր արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ստացել է 41% վարկանիշ՝ հիմնված 27 գրախոսության վրա, իսկ միջին միավորը կազմել է 10-ից 4,81 միավոր[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.kinokalender.com/film6842_wild-child.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://stopklatka.pl/film/wild-child-zbuntowana-ksiezniczka
  3. http://www.imdb.com/title/tt1024255/
  4. http://www.filmstarts.de/kritiken/99047-Wild-Child.html
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 http://www.imdb.com/title/tt1024255/fullcredits
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 https://www.siamzone.com/movie/m/5190
  7. 7,0 7,1 7,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. «Wild Child (2008)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.