Վաղարշակ Ջրբաշյան
Վաղարշակ Հակոբի Ջրբաշյան | |
---|---|
Ծնվել է | 1929 հուլիսի 27![]() |
Մահացել է | մարտի 17, 2000 Երևան | (տարիքը 70)
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | Ֆիզիկա, աստղաֆիզիկա |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և ակադեմիկոս |
Ինչով է հայտնի | Տարրական մասնիկների ֆիզիկա միջուկային ֆիզիկա ճառագայթման տեսություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Վաղարշակ Հակոբի Ջրբաշյան (1929, հուլիսի 27, Երևան - 2000, մարտի 17, Երևան), հայ խորհրդային ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1974 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ.), թղթակից անդամ (1982 թ.)[1]։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1956 թվականից աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում (1962 թվականից՝ ավագ գիտաշխատող)։
Աշխատանքները վերաբերում են հիմնականում տարրական մասնիկների ֆիզիկայի և միջուկային ֆիզիկայի տեսական հարցերին։ 1958 թվականին ցույց է տվել, որ մեզոնների բևեռացման փոքր աստիճանը պայմանավորված է մեզոատոմային անցումների ժամանակ սպին ուղեծրային կապով։ Դրանով իսկ մեզոնների թույլ փոխազդեցություններում զույգության խախտման վերաբերյալ տեսությունը համաձայնեցվեց բազմաթիվ փորձերի արդյունքներին։
Ջրբաշյանն առաջինն է դիտարկել էլեկտրոնային թաղանթի ազդեցությամբ մեզոնների լրացուցիչ ապաբևեռացման հնարավորությունը, որն ընկած է մյուոնային ազատ ատոմի կազմավորման երևույթի հայտնագործության (1978 թ.) հիմքում։ Ուսումնասիրել է ատոմային միջուկների գրգռման պրոցեսը՝ էլեկտրամագնիսական ուժերի հետ մեկտեղ հաշվի առնելով միջուկային ուժերը։ Զբաղվել է բարձրագույն սիմետրիաներով, մասնավորապես հաշվել է պրոտոնի մագնիսական ընկալունակությունը խախտված ՏՍ(6) սիմետրիայում։ Խմբերի ներկայացումների տեսության կիրառությամբ տվել է նաև միջուկի P-տրոհման ժամանակ զույգության խախտման վերաբերյալ կատարված փորձերի արդյունքների լրիվ բացատրությունը։ Ունի նաև ճառագայթման տեսությանը և հատուկ ֆունկցիաների (մասնավորապես, Բեսելի ֆունկցիաների ինտեգրալների) տեսությանը վերաբերող աշխատանքներ[2]։
Նոր, ավելի բնական սպինորներ մտցնելով՝ վերացրել է բացասական Էներգիայով Էլեկտրոնների գոյության հնարավորության հետ կապված դժվարությունը։
Ստեղծել է պոզիտրոնի ռելյատիվիստական տեսությունը, որտեղ բացակայում են անվերջ մեծ թվով չդիտվող օբյեկտները։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сохранение полного момента при атомных и ядерных переходах, Е., 1989.[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ»։ Վերցված է 2023-07-11
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վաղարշակ Ջրբաշյան»։ Վերցված է 2023-07-12
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |