Վահրամ Ավետիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահրամ Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1978 (46 տարեկան) Զովունի, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | իրավաբան |
Ալմա մատեր | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Վահրամ Դավիթի Ավետիսյան (հունվարի 9, 1978, Զովունի, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (2014), պրոֆեսոր (2015)։ Երևանի պետական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Նաիրիի շրջանի Զովունի գյուղում 1978 թվականի հունվարի 9-ին։ 1994-1999 թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1999-2001 թթ. սովորել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում։
- 2001 թ. սեպտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 20-ը հաճախել է «Հռոմեական մասնավոր իրավունք» առարկայի գծով Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի և Հռոմեական իրավունքի և իրավական համակարգերի ուսումնասիրման Իտալիայի CRN կենտրոնի կողմից կազմակերպված դասախոսների վերապատրաստման կուրսերը։
- 2001 թ. ապրիլ և օգոստոս ամիսներին մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կողմից «Միջազգային հանցագործությունների քննությանն օժանդակելու ծրագրի» շրջանակներում կազմակերպված քննիչների վերապատրաստման դասընթացներին։
- 2012 թ. դեկտեմբերի 17-18-ը որպես փորձագետ մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցություն միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպած «Ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափորոշիչները պահպանումը (հիմնախնդիրները և հեռանկարները)» թեմայով միջազգային կոնֆերանսին, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն։
- 2014 թ. հոկտեմբերի 8-10-ը մասնակցել է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մասնավոր հարաբերությունների ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելուն ուղղված կլոր սեղան քննարկմանը, Բեռլին, Գերմանիա։
- 2015 թվականի օգոստոսի 22-26-ը ուսումնական այց Մաստրիխտի համալսարան, Հոլանդիա։
- 2015 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը ուսումնական այցեր է կատարել Մայնհայմի, Հայդելբերգի և Համբուրգի համալսարաններ, Գերմանիա[1]
Հիսունից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԵՊՀ ոսկե հուշամեդալ, 2013
- ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի «ԱՊՀ ՄԽՎ 25-ամյակի» մեդալ, 2017 թ.
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հռոմեական մասնավոր իրավունք | Ուսումնամեթոդական ձեռնարկ, Եր. հեղինակային հրատ., 2015, 240 էջ
- Կորպորատիվ իրավահահաբերությունների արդի հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում (տնտեսական ընկերությունների օրինակով)|Մենագրություն, ԵՊՀ հրատ, Եր., 2013, 400 էջ
- Հռոմեական մասնավոր իրավունք | Երևան, ԵՊՀ հրատ., 2013, 216 էջ։
- Հռոմեական մասնավոր իրավունք | Երևան, ԵՊՀ հրատ., 2010, 416 էջ։
- Гражданско-правовые и административные средства защиты личных неимущественных прав граждан | Ереван, Авторское издание, 2002, 208 ст.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վահրամ Դավիթի Ավետիսյան». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.