Վահան Առավեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահան Առավեղյան
Arshakid Armenia 298-387.tif
Մեծ Հայքը 298-387 թվականներին
Դրոշ
Նախարար
4-րդ դար
 
Ազգություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Դինաստիա Առավեղյաններ

Վահան Առավեղյան (ծննդյան և մահվան թվականներն անհայտ – 4-րդ դար), նախարար և իշխան Մեծ Հայքի հունական մասում: Սկզբում եղել է Արշակ Գ-ի, ապա Խոսրով Դ-ի ենթակայության տակ, որոնք կառավարում էին միաժամանակ Մեծ Հայքում: Վահանը Առավեղյանների նախարարական տոհմից էր: Արշակ Գ-ի և Սահակ Բագրատունու հակամարտության ժամանակ, Վահանը Աշխադար Դիմաքսյանի և Սուրեն Խորխոռունիի հետ համագործակցել է Սահակ Բագրատունու հետ, բայց Սահակի դեպի Խոսրով Դ-ի տիրույթները գնալու ժամանակ չեն կարողացել նրան հասնել, արգելվելով Արշակ Գ-ի զորքերի կողմից, ստիպված հպատակվել են նրան և հարմար ժամանակի սպասել իրենց փախուստի համար:

Արշակ Գ-ի գանձերը[խմբագրել | խմբագրել կոդը]

385 թվականին, երբ Արշակ Գ-ն իր գանձերը Հանի ամրոցից հանելով փոխադրում էր Ծոփք, Սուրեն Խորխոռունին, Վահան Առավեղյանը և Աշխադար Դիմաքսյանը հարմար ժամանակ գտնելով հափշտակում են այդ գանձերը և ցանկանում են անցնել Խոսրով Դ-ի մոտ, բայց չեն կարողանում ժամանակին անել դա: Սամվել Մամիկոնյանը, ով Արշակ Գ-ի մտերիմն էր, ուժեղ գնդով ընկնում է նրանց հետևից, որոնք էլ փախչելով՝ ընկնում են ամուր քարայրի մեջ Մանանաղի գավառում: Ըստ Մովսես Խորենացու մանրամասն նկարագրության այդ քարայրը մտնելու տեղ չկար, մի կողմից միայն մի նեղ տեղ կար բարձրանալու՝ սաստիկ զառիվայր: Դռան առաջն էլ ուղիղ բարձրանում էր միապաղաղ մի ապառաժ, իսկ վերևը՝ դուրս ցցված մի ժայռ, որ նայում էր խոր ձորի անդունդներին, և ինչ էլ որ պոկ գար, անդիմադրելի սաստկությամբ, անդադար թավալվելով ներքև կգլորվեր՝ դեմ առնելու կռվան չգտնելով: Սամվել Մամիկոնյանը տարակուսած էր մնացել տեղի անմատչելի լինելու պատճառով: Նա այս մասին իմաց տվեց Արշակ Գ-ին, որն էլ հրամայեց երկաթակապ արկղ շինել, մեջը քաջ մարդկանց նստեցնել և չվանի նման շղթայով վերևից իջեցնել մինչև քարայրի մուտքը: Բայց այս (միջոցն) էլ վնաս չբերեց, որովհետև մացառները հեռու էին պահում (արկղը):

Երբ նրանք սրանով էին զբաղված, այդտեղ է հասնում Ասպետ Սահակ Բագրատունին, Խոսրով Դ-ի ամբողջ գնդով, որով հալածում էր ավազակներին: Ավազակներին թողնելով՝ հարձակվում է Սամվել Մամիկոնյանի գնդի վրա, որոնք փորձում էին բռնել քարայրում մնացած իշխաններին: Սահակ Բագրատունին Սամվել Մամիկոնյանի գնդին հալածում է և դուրս է հանում Սուրենին, Վահանին և Աշխադարին գանձերի հետ միասին և շատ արագ հասցնում Խոսրով Դ-ի մոտ: Խոսրով Դ-ն ստանալով գանձերը, նրանից մասնաբաժին է հանում Պարսից արքա Շապուհ Գ-ին և նրա հրամանով Սուրեն Խորխոռունուն, Վահան Առավեղյանին և Աշխադար Դիմաքսյանին տալիս է գյուղեր և ընտիր ու հարմար դաստակերտներ այն նախարարների ժառանգությունից, որոնք Մեծ Հայքի պարսից բաժնից (արևելյան) էին, բայց մնացին Արշակ Գ-ի մոտ: Այս դեպքից հետո պատերազմ է առաջանում Արշակ Գ-ի և Խոսրով Դ-ի միջև:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]